00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանը ձգձգում է խաղաղության գործարքի շուրջ բանակցությունները և ստիպված կլինի վճարել. Թրամփ

© REUTERS / Nathan HowardПрезидент США Дональд Трамп в международном аэропорту имени Джона Кеннеди (8 июня 2026). Нью-Йорк
Президент США Дональд Трамп в международном аэропорту имени Джона Кеннеди (8 июня 2026). Нью-Йорк - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Բաժանորդագրվել
Դոնալդ Թրամփը պնդել է, որ ԱՄՆ–ն ամբողջությամբ ջախջախել է իրանական բանակը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Իրանը ձգձգում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և կրկին սպառնացել Թեհրանին։
«Նրանք շատ են ձգձգում գործարքի շուրջ բանակցությունները, որը հոյակապ կլիներ նրանց համար, հիմա ստիպված կլինեն վճարել։ Իրանը լիակատար պարտություն է կրել։ Իրանը միայն խոսում է, բայց ոչինչ չի անում»,- «Truth Social»–ում գրել է ԱՄՆ նախագահը:
Թրամփը պնդել է, որ ԱՄՆ–ն ամբողջությամբ ջախջախել է իրանական բանակը, որտեղ, նրա խոսքով, կատարյալ և լիակատար քաոս է տիրում։
Հիշեցնենք` Թրամփը մեկ օր առաջ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը շատ-շատ լավ գործարքի եզրափակիչ փուլում են, և այդ գործարքը թույլ չի տա Թեհրանին միջուկային զենք ունենալ։ Դրանից հետո հայտնի դարձավ «Apache» ուղղաթիռի հետ կապված միջադեպի մասին (Թրամփը հայտարարեց, թե Իրանն ամերիկյան ուղղաթիռ է խոցել Հորմուզի նեղուցի մոտակայքում, և ԱՄՆ–ն պարզապես պարտավոր է պատասխանել այս հարձակմանը:)։ Գիշերը ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ հասցրին միմյանց։
Իրանական լրատվամիջոցները ինֆոգրաֆիկա են տարածում, որում նշված է, թե ԱՄՆ–ն որքան կորուստ է կրել Իրանի դեմ նախաձեռնած մարտական գործողությունների սկզբից ի վեր։
ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։
Լրահոս
0