00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԱՄՆ–ն հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը հարձակվել է ամերիկյան բազաների վրա

Բաժանորդագրվել
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը լցանավերի և առևտրային նավերի համար։
ԱՄՆ–ն այս գիշեր Իրանի ուղղությամբ 49 «Tomahawk» թևավոր հրթիռ է արձակել, Թեհրանն ի պատասխան հարվածել է տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։
Պենտագոնից հայտարարել են, որ թիրախում եղել են իրանական ՀՕՊ համակարգերը, կապի հանգույցներն ու ռազմական դիտարկման օբյեկտները:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) անմիջապես հարձակվել է ամերիկյան ռազմական օբյեկտների վրա։
ԶԼՄ-ների տվյալներով՝ հարվածի տակ են հայտնվել Քուվեյթում, Հորդանանում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմակայանները (ներառյալ 5-րդ նավատորմի շտաբը):
Իրանական կողմը հայտարարել է, որ 18 թիրախ է ոչնչացրել, այդ թվում` Ալ-Ազրաք ավիաբազայում F-15, F-16 և F-35 կործանիչների տեղակայման վայրերը։
Ըստ իրանական լրատվամիջոցների` Իրանի և ԱՄՆ զինված ուժերը մարտական գործողություններ են մղել Պարսից ծոցում, պայթյուններ են հնչել Ղեշմ և Հենգամ կղզիներում:
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը լցանավերի և առևտրային նավերի համար։
© REUTERS / ReutersՀորմուզի նեղուցում խարսխված նավեր
Суда стоят на якоре в Ормузском проливе, вид из Мусандама (10 июня 2026). Оман - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2026
Հորմուզի նեղուցում խարսխված նավեր
Քուվեյթը շտապ փակել է իր օդային տարածքը: Կատարում հայտարարել են, որ ՀՕՊ համակարգերն աշխատում են ուժեղացված ռեժիմով՝ հետ մղելով օդային թիրախները։
Նշենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ դարձավ վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։
Թրամփը «Fox News»-ի հետ զրույցում պնդել է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները զանգել են իրեն և խնդրել դադարեցնել հարձակումները։ Սակայն Թեհրանը հերքում է այս պնդումը։
© AP Photo / Julia Demaree NikhinsonԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում
Президент США Дональд Трамп выступает в Овальном кабинете Белого дома (10 июня 2026). Вашингтон - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2026
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանն էլ պատասխան հարվածներ հասցրեց Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
Ու թեև ռազմական գործողությունների վերսկսման մասին հայտարարություն չհնչեց, բայց ԱՄՆ-ն սկսեց իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանական ուժերն էլ վերականգնեցին Հորմուզի նեղուցի նկատմամբ ռազմական վերահսկողությունը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, որ Թեհրանը կբավարարվի միայն Վաշինգտոնի հետ արդար և համապարփակ համաձայնագրով։
Լրահոս
0