https://arm.sputniknews.ru/20260612/irann-amnic-erashkhiqner-e-stacel-hushagri-mi-sharq-drujtneri-arnchutjamb-zlm-103443377.html
Իրանն ԱՄՆ–ից երաշխիքներ է ստացել հուշագրի մի շարք դրույթների առնչությամբ. ԶԼՄ
Իրանն ԱՄՆ–ից երաշխիքներ է ստացել հուշագրի մի շարք դրույթների առնչությամբ. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Իրանն ավելի վաղ հրապարակել էր ԱՄՆ–ի հետ կարգավորում նախատեսող հուշագրի տեքստը։ 12.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-12T15:32+0400
2026-06-12T15:32+0400
2026-06-12T15:33+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հուշագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100958174_0:67:1280:787_1920x0_80_0_0_b4d4c7bdeb88b50e9dd23be62346ff94.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Իրանն ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել, որ Վաշինգտոնը կկատարի հնարավոր հուշագրի մի շարք դրույթները։ Տեղեկությունը հայտնում է իրանական «IRNA» պետական գործակալությունը:Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ–ի հետ փոխըմբռնման մասին հուշագրի տեքստը համաձայնեցված է։ Որոշ ժամանակ անց իրանական լրատվամիջոցները հրապարակեցին ԱՄՆ–ի հետ կարգավորում նախատեսող հուշագրի տեքստը։Նշենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ դարձավ վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։ԱՄՆ–ն հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը Իրանի ուղղությամբ 49 «Tomahawk» թևավոր հրթիռ արձակեց, Թեհրանն ի պատասխան հարվածներ հասցրեց տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույն օրը սպառնաց, որ Վաշինգտոնը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին, բայց ավելի ուշ հայտարարեց, որ չեղարկել է Իրանի ուղղությամբ նախատեսված հարվածները:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0d/100958174_71:0:1210:854_1920x0_80_0_0_4a6748bc62f3732498395e5a5f32d947.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հուշագիր
Իրանն ԱՄՆ–ից երաշխիքներ է ստացել հուշագրի մի շարք դրույթների առնչությամբ. ԶԼՄ
15:32 12.06.2026 (Թարմացված է: 15:33 12.06.2026) Իրանն ավելի վաղ հրապարակել էր ԱՄՆ–ի հետ կարգավորում նախատեսող հուշագրի տեքստը։
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Իրանն ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել, որ Վաշինգտոնը կկատարի հնարավոր հուշագրի մի շարք դրույթները։ Տեղեկությունը հայտնում է իրանական «IRNA» պետական գործակալությունը:
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային
ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ–ի հետ փոխըմբռնման մասին հուշագրի տեքստը համաձայնեցված է։ Որոշ ժամանակ անց իրանական լրատվամիջոցները
հրապարակեցին ԱՄՆ–ի հետ կարգավորում նախատեսող հուշագրի տեքստը։
«Ուղերձների փոխանակման ժամանակ Թեհրանը հուսալի երաշխիքներ է ստացել երրորդ երկրներից, ինչպես նաև ակտիվ բանակցություններ է վարել մի շարք միջնորդների հետ՝ պատերազմը դադարեցնելու մասին հուշագրի կնքման դեպքում պարտավորությունների (ամերիկյան կողմից. խմբ.) լիարժեք կատարման վերաբերյալ», - գրում է «IRNA»–ն։
Նշենք, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կրկին սրվեց, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանին
մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց
հարձակում սկսել: Էսկալացիայի պատճառ դարձավ վերջերս Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ռազմական ուղղաթիռի կործանումը։
ԱՄՆ–ն հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը Իրանի ուղղությամբ 49 «Tomahawk» թևավոր հրթիռ
արձակեց, Թեհրանն ի պատասխան հարվածներ հասցրեց տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույն օրը
սպառնաց, որ Վաշինգտոնը շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին, բայց ավելի ուշ
հայտարարեց, որ չեղարկել է Իրանի ուղղությամբ նախատեսված հարվածները: