00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
51 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
11 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:34
4 ր
Ուղիղ եթեր
09:39
19 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ո՞ր փուլում է պետք հրաժարվել մանդատներից. Դրմեյանը` 100%-անոց արդյունք ստանալու մասին

© SputnikՀՀ ԱԺ նիստերի դահլիճ
ՀՀ ԱԺ նիստերի դահլիճ - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2026
Բաժանորդագրվել
Թե ձայների ինչ հարաբերակցությամբ «Քաղաքացիական պայմանագիրը» կմտնի խորհրդարան, մեծապես կախված է նրանից` «Բարգավաճ Հայաստանը» կհայտնվի՞ արդյոք խորհրդարանում, թե՞ ոչ։
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Եթե ընդդիմությունը խորհրդարանական մանդատներից հրաժարվի ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո, խորհրդարանը կձևավորվի միայն իշխող ուժի մասնակցությամբ` ստացած ձայներին համապատասխան թվով մանդատներով։ Եթե հայտարարությունն արվի մինչև պաշտոնական արդյունքների հրապարակումը, օրենքը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
© Photo : Screenshot / 1 ChannelԼիպարիտ Դրմեյան
Глава офиса представителя по международно-правовым вопросам Липарит Дрмеян - Sputnik Արմենիա, 1920, 11.06.2026
Լիպարիտ Դրմեյան
Ինչպես հայտնի է, հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների նախնական արդյունքներով` խորհրդարան են անցել իշխող «Քաղաքացիական պայմանագիրը»` 49, 825 %-ով, «Ուժեղ Հայաստանը»՝ 23,281 %-ով և «Հայաստան» դաշինքը՝ 9, 934 %-ով։ «Բարգավաճ Հայաստանը» անհրաժեշտ 4 5%-ի շեմը չի հաղթահարել` ստանալով ընտրողների ձայների 3,996 %-ը։ Ընդդիմադիր ուժերի պահանջով վերահաշվարկը ընթացքի մեջ է։ վերջնական արդյունքները ԿԸՀ–ն խոստացել է հրապարակել հունիսի 14-ին։ Ընդդիմադիր ուժերն էլ խոստացել են դրանից հետո հայտարարել իրենց վերջնական որոշումը, այդ թվում` մանդատները վերցնել–չվերցնելու հարցով։
«Մեր օրենսդրության մեջ կան կարգավորումներ, որոնք տարբեր մեկնաբանությունների հնարավորություն են տալիս։ Բայց եթե ընդդիմադիր ուժերը չեն վերցնում իրենց մանդատները արդյունքները հայտարարելուց հետ, էստեղ փակ է հարցը»,– նշեց Լիպարիտ Դրմեյանը։
Նրա դիտարկմամբ` եթե խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո ընդդիմադիր ուժերը հրաժարվեն մանդատներից, գործող օրենսդրության համաձայն` կունենանք չհամալրված Ազգային ժողով` կազմված միայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներից, առանց ընդդիմադիր ուժերի։
«Սա 100 %-ով կզրկի «Քաղաքացիական պայմանագրին» ձայների 2/3–ից և չի բացառվում` նույնիսկ 3/5 պահանջող որոշումներ ընդունելու հնարավորությունից»,– ասում է Դրմեյանը` հավելելով, որ ընդդիմության բացակայությունը խորհրդարանում ԱԺ–ի լեգիտիմության վրա իրավական առումով չի ազդի, բայց կարող է առաջացնել քաղաքական ճգնաժամ ու լուրջ խնդիրներ օրենսդիր մարմնի աշխատանքում։
Եթե մանդատները չվերցնեն, Փաշինյանը կփորձի ԱԺ բերել գրպանային ընդդիմությանը. սահմանադրագետ
Թե «Քաղաքացիական պայմանագիրը» ձայների ինչ հարաբերակցությամբ կմտնի խորհրդարան, մեծ մասամբ կախված է նրանից, թե վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կհայտնվի՞ արդյոք խորհրդարանում, թե՞ ոչ։
Բանն այն է, որ երրորդ ընդդիմադիր ուժի խորհրդարան անցնելու դեպքում տեղի կունենա նաև «Քաղաքացիական պայմանագրի» մանդատների նախնական թվի փոփոխություն, և չի բացառվում, որ դրա արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կզրկվի ԱԺ–ում ոչ միայն ձայների 2/3–ն ունենալու հնարավորությունից, ինչպես ներկա պահին է, այլև 3/5–ը։
«Այս դեպքում «Քաղաքացիական պայմանագիրը» շատ ավելի քիչ գործիքակազմ կունենա մի շարք որոշումներ ընդունելու համար, այդ թվում՝ սահմանադրական օրենքներ, բարձրաստիճան մի շարք պաշտոնատար անձանց նշանակում, ՀՀ նախագահի ընտրություն և այլն»,– ասում է Դրմեյանը։
Նա ընդգծում է, որ ԱԺ–ում ձայների 2/3-ը չունենալը իշխող ուժին կոնկրետ զրկում է Սահմանադրության փոփոխությունների օրենքի նախագիծը միանձնյա ընդունելու կամ այն հանրաքվեի դնելու հնարավորությունից։
Բայցևայնպես, Դրմոյանը նաև հիշեցնում է, որ ունենալով ԱԺ–ում ձայների նման համամասնություն, ընդդիմությունը կարող է նույն արդյունքին հասնել նաև մանդատները վերցնելով ու խորհրդարանում լինելով` այն տարբերությամբ, որ այդ պարագայում ընդդիմադիր ուժերը պետք է ունենան հստակ քաղաքական դիրքորոշում և չաջակցեն իշխող ուժին։
Մանդատը չի խանգարում փողոցային պայքարին. Շարմազանովը` հետընտրական գործընթացների մասին
«Պատմականորեն մենք այդ փորձը ունեցել ենք, տեսել ենք, որ անգամ կոնկրետ հարցերի վերաբերյալ ձայների չբավարարելու դեպքում իշխող ուժը կարողացել է տարբեր միջոցներով ներգրավել լրացուցիչ ձայներ կամ պակասող ձայներ ընդդիմադիր ուժերից։ Ամեն ինչ կախված է և՛ իրավիճակից, և՛ խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի քաղաքական պատասխանատվությունից»,– շեշտում է իրավաբանը։
Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխությունների հարցին, Լիպարիտ Դրմեյանը խիստ կասկածում է, որ ՔՊ–ի խոստացած նախագիծն ընդհանրապես լինելու է։
«Սահմանադրության փոփոխությունների մասին խոսում են 2018 թ․-ից սկսած, ձևավորվել է փոփոխությունների հանձնաժողով, որը պարբերաբար նիստեր է գումարում, քննարկումներ է ունենում։ Բայց առայսօր մենք անգամ նախագիծ չունենք»,– շեշտում է նախկին պաշտոնյան։
Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ 2026թ–ի հունիսի 11-ի ճեպազրույցում Փաշինյանն ասաց` Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հստակ որոշում դեռ չունի։
ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։
Լրահոս
0