00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:26
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Եթե մանդատները չվերցնեն, Փաշինյանը կփորձի ԱԺ բերել գրպանային ընդդիմությանը. սահմանադրագետ

© SputnikՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Բաժանորդագրվել
Սահմանադրագետի խոսքով` 1․5 կամ 2% ստացած քվեով գալ ու ընդդիմության 30% մանդատների տեր դառնալը ոչ միայն հակասահմանադրական է, այլև բացարձակապես չի արտահայտի ժողովրդի ներկայացուցչական մանդատը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, դրանք չեն կարող փոխանցվել անցողիկ շեմը չհաղթահարած այլ ուժերի, բայց իշխանությունը կարող է փորձել հարցը տեղափոխել Սահմանադրական դատարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը` անդրադառնալով հետընտրական քաղաքական օրակարգի առանցքային թեմային։
Խորհրդարանական ընտրություններից հետո իրավաբանական և քաղաքական դաշտում ակտիվ քննարկվում է ընդդիմության կողմից մանդատները չվերցնելու հնարավոր սցենարը։ Իրավաբանական և քաղաքական շրջանակներում չկա միասնական մոտեցում, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այն իրավիճակը, եթե խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը հրաժարվեն իրենց մանդատներից։
«Տվյալ պարագայում մանդատներից հրաժարվելու առումով Ընտրական օրենսգրքի կարևոր կարգավորումն առավել քան կատեգորիկ է։ Տեղը մնում է թափուր, որևէ քաղաքական ուժ չի կարող այդ թափուր տեղերը զբաղեցնել։ Ընտրական օրենսգրքով դա հստակ է կարգավորված»,- ասաց Այվազյանը։
Միևնույն ժամանակ սահմանադրագետը նշեց՝ տեսականորեն հնարավոր է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմի ՍԴ՝ պնդելով, թե Ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթը հակասում է Սահմանադրությանը, ինչից հետո դատարանը կարող է տալ այնպիսի մեկնաբանություն, որը հնարավորություն կտա խորհրդարան բերել ընտրական շեմը չհաղթահարած ուժերի ներկայացուցիչներին։
«Նման մոտեցման հիմքում կարող են դրվել Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի որոշ պահանջներ։ Մասնավորապես Սահմանադրությունը նախատեսում է, որ Ազգային ժողովը պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր, իսկ ըստ ընտրական օրենսդրության՝ խորհրդարանում պետք է ներկայացված լինեն առնվազն երեք քաղաքական ուժեր։ Բացի այդ, գործող կարգավորումներով իշխանությունը չի կարող ունենալ պատգամավորական մանդատների երկու երրորդից ավելի մասը, և անհրաժեշտության դեպքում ընդդիմադիր ուժերին լրացուցիչ մանդատներ են տրամադրվում՝ այդ համամասնությունը պահպանելու նպատակով»,– մանրամասնեց նա։
Սակայն սահմանադրագետը համոզված է, որ նույնիսկ Սահմանադրական դատարանի միջոցով նման լուծում գտնելու դեպքում դրա լեգիտիմությունը լուրջ հարցականի տակ կլինի։
«Սահմանադրական դատարանի միջոցով կարող են նման խաղ անել, բայց դա ևս օրինական չի լինելու։ Այսինքն՝ մանդատներից հրաժարվելը կառաջացնի ինչպես իրավական, այնպես էլ քաղաքական ճգնաժամ։ Դա ուղղակի կարելի է որակել որպես սահմանադրական կարգի տապալում։ Եթե բերելու են մյուս ուժերին`գրպանային ընդդիմությանը, դա արդեն բացարձակապես չի արտահայտի ժողովրդի ներկայացուցչական մանդատը. 1․5 կամ 2% ստացած քվեով գալ ու 30% մանդատների տեր դառնալը ուղղակի որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, բայց քանի որ մենք միշտ էլ ականատես ենք եղել անտրամաբանական լուծումների և երևույթների, մեկը ես չեմ զարմանա, եթե նման որոշում կայացնեն»,– ընդգծեց Այվազյանը։
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի հնարավոր փոփոխությանը՝ նա նշեց, որ դրա համար անհրաժեշտ է պատգամավորների ձայների երեք հինգերորդը, ինչը գործող իշխանությունը միայնակ չունի։ Սահմանադրագետի խոսքով՝ այստեղ կարևոր նշանակություն կունենա այն, թե ձայների վերահաշվարկից հետո ինչպիսի մանդատային պատկեր կձևավորվի, և արդյոք իշխանությունը կկարողանա ապահովել անհրաժեշտ քվեների քանակը։ Միաժամանակ Այվազյանը շեշտեց, որ ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը քաղաքական ազդեցություն կարող էր ունենալ միայն ընտրություններից անմիջապես հետո։ Նրա գնահատմամբ՝ այդ պահին հանրային դժգոհությունը և լարվածությունը շատ ավելի բարձր էին, իսկ հետագա օրերին հասարակական տրամադրությունները փոխվել են։

«Ընդդիմությունը խորհրդարան չմտնելու մասին պետք է հայտարարեր գիշերը, երբ մարդիկ չէին քնում ու շունչները պահած սպասում էին արդյունքների, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կասկածելի ձգձգում էր տվյալները, Նիկոլ Փաշինյանն արդեն իրեն վարչապետ էր հռչակում»,- ասաց Այվազյանը։

Սահմանադրագետի կարծիքով՝ ժամանակի ընթացքում հանրային ցասումն աստիճանաբար փոխակերպվել է հիասթափության և հուսահատության, ինչի հետևանքով այսօր նույն քաղաքական քայլը կարող է այլևս չունենալ այն ազդեցությունը, որը կունենար ընտրություններից անմիջապես հետո։
«Ժողովրդի զայրույթն ու ցասումը կամաց-կամաց վերածվեց հիասթափության, հիասթափությունն էլ՝ հուսահատության, և չեմ կարծում` մանդատներից հրաժարվելուց հետո մարդիկ այն էնտուզիազմը կունենան, որ գնան և թևութիկունք լինեն ընդդիմությանը»,- ասաց նա։
Հարցին, թե այս փուլում որն է առավել արդյունավետ տարբերակը՝ մտնե՞լ խորհրդարան, թե՞ հրաժարվել մանդատներից, Այվազյանը հստակ պատասխան չտվեց։
«Խնդիրն այն է, որ ընդդիմադիր ուժերից ոչ մեկն իր պլան Բ-ն չի նախատեսել. նրանք պարտավոր էին բոլոր տեսակի սցենարները նախատեսել և ցանկացած սցենարի դեպքում կայծակնային կերպով արձագանքել։ Բայց, ըստ էության, բացի հաղթանակից, որևէ այլ սցենար չէին նախատեսել և հիմա կանգնել են փաստի առջև»,- նշեց Այվազյանը։
Նրա գնահատմամբ՝ հետընտրական զարգացումների այս փուլում ցանկացած որոշում արդեն ունենալու է ոչ միայն իրավական, այլև լուրջ քաղաքական հետևանքներ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության համար։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Լրահոս
0