00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մանդատը չի խանգարում փողոցային պայքարին. Շարմազանովը` հետընտրական գործընթացների մասին

© Sputnik / Aram NersesyanԷդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով - Sputnik Արմենիա, 1920, 10.06.2026
Բաժանորդագրվել
ՀՀԿ–ական քաղաքական գործիչը նշում է, որ իրենք միշտ պատրաստ են փողոցային պայքարի։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ընդդիմադիր ուժերի կողմից խորհրդարանական մանդատները վերցնելը չի խանգարում փողոցային պայքարին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով խորհրդարան անցնելու ձայներն ունեցող ընդդիմադիր ուժերի կողմից մանդատները վերցնել–չվերցնելու հարցին։
Նշենք, որ խորհրդարան անցած որևէ ուժ դեռ չի հայտարարել մանդատներից հրաժարվելու մասին։ Այս թեմայով ակտիվ քննարկումներ են ընթանում իրավագետների ու քաղաքագետների շրջանում։ Թեման թեժ քննարկման նյութ է նաև սոցցանցերրի հայկական տիրույթում, իսկ քաղաքական ուժերն ավելի շատ զբաղված են վերահաշվարկով և սպասում են դրանց արդյունքների ամփոփմանը, որովհետև, ըստ իրենց, բազմաթիվ ճշգրտումներ կարող են ելքային լինել, օրինակ` ԲՀԿ–ի կողմից անցողիկ շեմը հաղթահարելը։
«Կարծում եմ, որ մանդատ վերցնելը չի խանգարում փողոցային պայքարին։ Եթե Նիկոլին ուզում են փողոցով հեռացնեն, մանդա՞տը պետք է խանգարի։ Խորհրդարանական ընդդիմություն ունենալը ճիշտ է, դա չի նշանակում, որ հրաժարվում ես պայքարից կամ փողոցային պայքարից։ Եթե ինձ բացատրեն, որ մանդատները չվերցնեն ու Նիկոլը կգնա` հարց չկա, թող անեն։ Մենք ասել ենք` միշտ պատրաստ ենք փողոցային պայքարի»,– նշեց Շարմազանովը։
Նա նաև հիշեցրեց` մինչ ընտրություններն էլ իրենք հայտարարել են, որ դրանք կեղծվում են, քանի որ ընտրությունները միայն հենց քվեարկության օրը չէ, այլ ամբողջ նախընտրական քարոզարշավը և հետընտրական գործընթացները։ Ըստ Շարմազանովի` իշխող ուժն իր քաղաքական հակառակորդների դեմ անտեսանելի և տեսանելի ռեպրեսիաներ է իրականացրել, վարչական ռեսուրսի կոպիտ կիրառում է եղել։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Լրահոս
0