00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սպասում ենք ԲՀԿ–ի վերահաշվարկին. ի՞նչ տարբերակներ է առաջարկում Նարեկ Կարապետյանը

© Photo : press office of the Strong Armenia AllianceՆարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 09.06.2026
Բաժանորդագրվել
Նարեկ Կարապետյանը հայտնել է, թե որ դեպքում կարող է Նիկոլ Փաշինյանը կորցնել իր աթոռը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը սպասում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերահաշվարկի ավարտին` հասկանալու համար հետագա քայլերը։ Այս մասին սոցցանցում հայտարարել է «Ուժեղ Հայաստանի» ցուցակի առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը։
Նշենք, որ հունիսի 8-ից ԲՀԿ–ն սկսել է ընտրության արդյունքների վերահաշվարկի գործընթաց։ Միայն 4 ընտրատեղամասում կատարված աշխատանքից հետո արդեն պարզ է դարձել, որ 120 ձայն քիչ է հաշվարկվել։
«Գնում է ձայների վերահաշվարկ, ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտնո՞ւմ է խորհրդարան, թե՞ չէ։ Այդ դեպքում հնարավորությունը կհասկանանք արդեն` Ազգային ժողովը կունենա՞ գործիքակազմ դեմ կանգնելու կարևոր նախագծերին, թե՞ ոչ։ Իշխանության փոփոխության համար 2 տարբերակ կա՝ մեկն ընտրությունն է, մյուսը՝ փողոցային պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ունենանք ԱԺ պատգամավորների մեծամասնության ձայնը, որը ստանալն ընտրություններից հետո ավելի բարդ է»,– նշել է Կարապետյանը։
Նա ընդգծել է, որ եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ընդամենն 8 պատգամավոր փոխի իր դիրքորոշումը, ապա Նիկոլ Փաշինյանը կկորցնի իր աթոռը։
Հիշեցնենք, որ վերահաշվարկ է սկսել նաև Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թևեր» կուսակցությունը։
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն էլ հայտարարել է, որ պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Լրահոս
0