00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Մերժում ենք ընտրությունների արդյունքները. «Միասնության թևերն» էլ է վերահաշվարկ է սկսում

© PhotoԱրման Թաթոյան
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2026
Բաժանորդագրվել
Քաղաքական ուժը վստահ է` ընտրական գործընթացը հենց սկզբից ուղեկցվել է իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահմամբ:
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Միասնության թևեր» կուսակցությունը սկսում է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքական ուժի սոցհարթակներից։
«Մենք կտրականապես մերժում ենք ընտրությունների հայտարարված արդյունքները և համարում ենք ապօրինի, որոնք չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների իրական կամքը։ Մենք համոզված ենք, որ իշխանական կուսակցությունն իրականում չի ստացել այն աջակցությունը, որ ինքն իրեն վերագրում է։ Վստահ ենք` «Միասնության թևերի» օգտին քաղաքացիների քվեները կեղծված են: Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց, քննարկում ենք ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը»,– ասված է հաղորդագրությունում։
Քաղաքական ուժը վստահ է` ընտրական գործընթացը հենց սկզբից ուղեկցվել է իշխանության կողմից վարչական ռեսուրսի աննախադեպ չարաշահմամբ: Գործել է համակարգված սխեմա`բարձրագույն իշխանության քարոզարշավի պատասխանատու ներկայացուցիչներ, այդ թվում` համայնքապետերը քաղաքացիներին համատարած ենթարկել են պարտադրանքի ու վախի` սպառնալով, թե աշխատանքից կհեռացնեն իրենց կամ իրենց ընտանիքի անդամին։
«Միասնության թևերը» նաև շեշտել է՝ այժմ ամենամեծ խնդիրը ՔՊ իշխանության վերարտադրությունն է` հակահայ քաղաքականությամբ:
«Այս ընտրություններով գողացվել է Հայաստանի քաղաքացու ձայնը, նրա իրավունքը՝ որոշելու իր պետության ապագան։ Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ։ Մենք չենք պատրաստվում լռել։ Մենք չենք պատրաստվում հրաժարվել մեր պատասխանատվությունից»,– ասված է հայտարարությունում։
Պնդում են` պայքարը շարունակվում է՝ իրավական, քաղաքական և հանրային բոլոր հնարավոր հարթակներում։
Նշենք, որ հունիսի 7-ին անցկացված ԱԺ ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկի գործընթաց է սկսել։
Ընտրությունների արդյունքների հետ կապված իր անհամաձայնությունը հայտնել է նաև «Հայաստան» կուսակցությունների դաշինքը։ Նշել են` պատրաստվում են վիճարկել դրանք, քանի որ վստահ են` ընտրություններն անցել են իշխանության համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
Լրահոս
0