https://arm.sputniknews.ru/20260608/menq-vitsharkelu-enq-yntrutjunneri-ardjunqnery-rvobert-qvocharjan-103268801.html
Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները. Ռոբերտ Քոչարյան
Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները. Ռոբերտ Քոչարյան
Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է, որ չեն ընկրկելու և շարունակելու են պայքարել։ 08.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-08T19:08+0400
2026-06-08T19:08+0400
2026-06-08T19:25+0400
ռոբերտ քոչարյան
ազգային ժողովի ընտրություններ
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103161333_0:0:2560:1441_1920x0_80_0_0_35c643bfba2fedb833565415aad3dd48.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Հայաստան» կուսակցությունների դաշինքը պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները։ Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։Նշենք, որ հունիսի 7-ին անցկացված ԱԺ ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկի գործընթաց է սկսել։Առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները դաշինքը ներկայացնելու է այդ քննարկումների ավարտից հետո:ՀՀ երկրորդ նախագահը վստահեցրել է` շարունակելու են պայքարել։Հավելենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը ընտրությունների գիշերը հայտարարել էր, որ ողջ նախընտրական փուլում իրենց թիմը գտնվել է իրավապահների խիստ ճնշման ներքո, ինչը շարունակվել է նաև քվեարկության օրը։ Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103161333_243:0:2518:1706_1920x0_80_0_0_3e18e598a9580fcb241ffd117adcbc2d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, ազգային ժողովի ընտրություններ, «հայաստան» դաշինք
ռոբերտ քոչարյան, ազգային ժողովի ընտրություններ, «հայաստան» դաշինք
Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները. Ռոբերտ Քոչարյան
19:08 08.06.2026 (Թարմացված է: 19:25 08.06.2026) Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է, որ չեն ընկրկելու և շարունակելու են պայքարել։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Հայաստան» կուսակցությունների դաշինքը պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները։ Այս մասին
հայտնել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նշենք, որ հունիսի 7-ին անցկացված ԱԺ ընտրություններից հետո
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկի գործընթաց է սկսել։
«Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։ Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները։ Այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ»,– ասել է Քոչարյանը։
Առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները դաշինքը ներկայացնելու է այդ քննարկումների ավարտից հետո:
ՀՀ երկրորդ նախագահը վստահեցրել է` շարունակելու են պայքարել։
Հավելենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ
Սամվել Կարապետյանը ընտրությունների գիշերը հայտարարել էր, որ ողջ նախընտրական փուլում իրենց թիմը գտնվել է իրավապահների խիստ ճնշման ներքո, ինչը շարունակվել է նաև քվեարկության օրը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։
Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը: