00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԲՀԿ–ի քանի՞ ձայն չի հաշվարկվել ըստ 4 ընտրատեղամասի. Տոնոյանը տվյալներ է ներկայացրել

© SputnikԸնտրատեղամաս
Ընտրատեղամաս - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2026
Բաժանորդագրվել
Կուսակցությունը շարունակում է մյուս ընտրատեղամասերում էլ նոր արձանագրումներ կատարել։
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց, ինչի ընթացքում 4 ընտրատեղամասում 120 ձայն քիչ է հաշվարկվել։ Այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը` ներկայացնելով նոր տվյալները։
Նշենք` մի քանի ժամ առաջ ԲՀԿ-ն տեղեկացրել էր, որ մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց:
Տոնոյանը շեշտել է, որ տարբեր տեղամասերից ստացված տեղեկատվության համադրմամբ արձանագրումներ են արել։
27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։
12/20 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 26 ընտրող, իսկ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։
27/26 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն, ԿԸՀ կայքում՝ 3 ձայն։
37/53 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 7 ձայն, ԿԸՀ կայքում՝ 4 ձայն։
© Photo : Social media of Iveta Tonoyan27/26 ընտրատեղամաս (Կոտայքի մարզ)
Выписка из протокола результатов голосования на избирательном участке № 27/26 территориальной избирательной комиссии № 27 Котайкской области - Sputnik Արմենիա, 1920, 08.06.2026
27/26 ընտրատեղամաս (Կոտայքի մարզ)
© Photo : Social media of Iveta Tonoyan

№ 37/53 (Տավուշի մարզ)

№ 37/53 (Տավուշի մարզ) - Sputnik Արմենիա
1/3

№ 37/53 (Տավուշի մարզ)

© Photo : Social media of Iveta Tonoyan

12/20 (Արարատի մարզ)

12/20 (Արարատի մարզ) - Sputnik Արմենիա
2/3

12/20 (Արարատի մարզ)

© Photo : Social media of Iveta Tonoyan

27/07 (Կոտայքի մարզ)

27/07 (Կոտայքի մարզ) - Sputnik Արմենիա
3/3

27/07 (Կոտայքի մարզ)

1/3

№ 37/53 (Տավուշի մարզ)

2/3

12/20 (Արարատի մարզ)

3/3

27/07 (Կոտայքի մարզ)

«Սրանք անհերքելի փաստեր են, յուրաքանչյուր ոք կարող է ԿԸՀ-ի կայքում տեսնել այս անհամապատասխանությունները: Փաստերն աշխատանքային ռեժիմով ներկայացվել են ԿԸՀ, և տվյալները փոփոխման փուլում են: Մենք շարունակում ենք տարբեր ընտրատեղամասերի հետ կապված նորանոր արձանագրումներ կատարել և առաջիկայում հանդես կգանք համապատասխան թարմացումներով»,– գրել է Տոնոյանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։
Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԲՀԿ-ն հաղթահարել է անցողիկ 4 տոկոսի շեմը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
Լրահոս
0