https://arm.sputniknews.ru/20260609/mandatneric-hrazharvel-te-voch-nakhkin-nakharary-hetyntrakan-iravitshaki-masin-103297869.html
Մանդատներից հրաժարվե՞լ, թե՞ ոչ. նախկին նախարարը՝ հետընտրական իրավիճակի մասին
Մանդատներից հրաժարվե՞լ, թե՞ ոչ. նախկին նախարարը՝ հետընտրական իրավիճակի մասին
Sputnik Արմենիա
Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ իրավական ու քաղաքական հետևանքներ կարող է ունենալ... 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T22:45+0400
2026-06-09T22:45+0400
2026-06-09T22:46+0400
աժ (ազգային ժողով)
ազգային ժողովի ընտրություններ
արփինե հովհաննիսյան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
ընդդիմություն
իշխանություն
մանդատ
խորհրդարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28550590_0:94:1600:994_1920x0_80_0_0_1edcf410ff9a18c75362af31b27527a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Մանդատներից հրաժարվելու դեպքում ընդդիմության մանդատները ՔՊ–ին չեն փոխանցվի։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը` մեկնաբանելով, թե ինչ իրավական ու քաղաքական հետևանքներ կարող է ունենալ առանց ընդդիմադիր ուժերի մասնակցության նոր խորհրդարանի ձևավորումը։Նշենք, որ ԱԺ ընտրություններին հաջորդած 2 օրերին հանրային տիրույթում ակտիվ բանավեճ է ընթանում ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվել–չհրաժարվելու հարցի շուրջ։ Փորձագիտական մակարդակով տարբեր վերլուծություններ ու եզրակացություններ են արվում` մի կողմից ընդդիմությանը կոչ անելով վերցնել մանդատները, մյուս կողմից` հրաժարվել խորհրդարան գնալուց։Ընտրապայքարի մասնակից քաղաքական ուժերն առայժմ հարցին հստակ պատասխան չեն տալիս` ըստ էության չբացառելով երկու տարբերակներն էլ։ Վերջնական որոշումը թերևս հայտնի կդառնա ընտրության արդյունքների վերահաշվարկի գործընթացից հետո և մեծապես կախված կլինի դրա արդյունքում ձայների հարաբերակցության հնարավոր փոփոխությունից։«Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան. Իշխան ՍաղաթելյանԱրփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ` ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը բավական բարդ գործընթաց է, քանի որ օրենքով նախատեսված է, որ ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածու ինքը պետք է հրաժարվի մանդատից։ Քաղաքական ուժը նման իրավասություն չունի։Նա պարզաբանում է, որ յուրաքանչյուր թեկնածուի հրաժարվելուց 7 օր հետո մանդատը պետք է առաջարկվի հաջորդին, և այդպես շարունակ` մինչև ցուցակի վերջին մարդը։Գործընթացն ավելի արագացված իրականացնելու համար Արփինե Հովհաննիսյանն ընդդիմադիր ուժերին խորհուրդ է ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել` սկսելով ցուցակի վերջին համարներից։ Այդ դեպքում արդեն քայլ առ քայլ գնալու խնդիր չի առաջանա։Բայց մանդատներից հրաժարվելու որոշում կայացնելու դեպքում, նրա խոսքով, շատ կարևոր է, որ քաղաքական ուժերը աներկբա վստահություն ունենան իրենց ձևավորած ցուցակներում ընդգրկված անձանց քաղաքական հուսալիության նկատմամբ։ Այլապես գործընթացը կտապալվի` չհասնելով նպատակին։ Հաջորդ խնդիրը մանդատներից հրաժարվելու նպատակահարմարությունն է։Այդուհանդերձ, ընդդիմության` մանդատներից հրաժարվելու քաղաքական հետևանքը, նախկին նախարարի գնահատմամբ, կլինի քաղաքական ճգնաժամը։ Իսկ իշխանության կողմից ձեռնարկվող ցանկացած քայլ` ուղղված իրավիճակից հնարավոր ելք գտնելուն, լինի դա օրենքների փոփոխություն, հարմարեցում կամ «խուճուճ» բանաձևերի կիրառում` կլինի ոչ թե ճգնաժամի լուծում, այլ հակազդման փորձ։Նշենք, որ խորհրդարանում մանդատների ընդհանուր թվի 2/3–ից պակաս մանդատներ ունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» իրավունք չի ունենա ընդունելու ոչ միայն Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, այլև այն հանրաքվեի դնելու որոշումը։ Չի կարողանա նաև անհրաժեշտության դեպքում պաշտոնանկ անել ՀՀ նախագահին։Սպասում ենք ԲՀԿ–ի վերահաշվարկին. ի՞նչ տարբերակներ է առաջարկում Նարեկ ԿարապետյանըԻնչ վերաբերում է հնարավոր սցենարի զարգացման երկրորդ տարբերակին` մանդատները վերցնելուն և խորհրդարան գնալուն, Արփինե Հովհաննիսյանն արձանագրում է, որ դրա կողմնակիցները հիմնականում բերում են ՔՊ-ից ձայներ տանելու, իշխանափոխության հնարավոր պրոցեսներ գեներացնելու գաղափարը, որը, իր համոզմամբ, անարդյունավետ զբաղմունք է։ Ապացույցը նախորդ 5 տարիների փորձն է։«Մենք տեսանք, որ 5 տարի դա չստացվեց։ Մեծագույն խնդիրների, նույնիսկ Արցախի հայաթափման, էթնիկ զտման փուլում չստացվեց ձայն պոկել ՔՊ–ից։ Հետևաբար, ընդդիմության այդ փաստարկները լրացուցիչ հիմնավորման կարիք են ունենալու։ Եվ ես հուսով եմ, որ այդ հարցերի պատասխանները կհնչեն»,– ասում է Արփինե Հովհաննիսյանը` միաժամանակ ընդգծելով, որ եթե ընտրողների մոտ ծագած վերոհիշյալ հարցերը չհասցեագրվեն, հանրությանը հիասթափության հերթական ահռելի ալիքն է սպասվում։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/04/28550590_0:0:1420:1065_1920x0_80_0_0_d96dd683b07aae8406713e52eccefcb7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, արփինե հովհաննիսյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընդդիմություն, իշխանություն, մանդատ, խորհրդարան
աժ (ազգային ժողով), ազգային ժողովի ընտրություններ, արփինե հովհաննիսյան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), ընդդիմություն, իշխանություն, մանդատ, խորհրդարան
Մանդատներից հրաժարվե՞լ, թե՞ ոչ. նախկին նախարարը՝ հետընտրական իրավիճակի մասին
22:45 09.06.2026 (Թարմացված է: 22:46 09.06.2026) Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ իրավական ու քաղաքական հետևանքներ կարող է ունենալ ընդդիմադիր ուժերի կողմից մանդատներից հրաժարվելու հնարավոր որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. Մանդատներից հրաժարվելու դեպքում ընդդիմության մանդատները ՔՊ–ին չեն փոխանցվի։
Sputnik Արմենիային այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը` մեկնաբանելով, թե ինչ իրավական ու քաղաքական հետևանքներ կարող է ունենալ առանց ընդդիմադիր ուժերի մասնակցության նոր խորհրդարանի ձևավորումը։
Նշենք, որ ԱԺ ընտրություններին հաջորդած 2 օրերին հանրային տիրույթում ակտիվ բանավեճ է ընթանում ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվել–չհրաժարվելու հարցի շուրջ։ Փորձագիտական մակարդակով տարբեր վերլուծություններ ու եզրակացություններ են արվում` մի կողմից ընդդիմությանը կոչ անելով վերցնել մանդատները, մյուս կողմից` հրաժարվել խորհրդարան գնալուց։
Ընտրապայքարի մասնակից քաղաքական ուժերն առայժմ հարցին հստակ պատասխան չեն տալիս` ըստ էության չբացառելով երկու տարբերակներն էլ։ Վերջնական որոշումը թերևս հայտնի կդառնա ընտրության արդյունքների վերահաշվարկի գործընթացից հետո և մեծապես կախված կլինի դրա արդյունքում ձայների հարաբերակցության հնարավոր փոփոխությունից։
Արփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ` ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը բավական բարդ գործընթաց է, քանի որ օրենքով նախատեսված է, որ ընտրական ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր թեկնածու ինքը պետք է հրաժարվի մանդատից։ Քաղաքական ուժը նման իրավասություն չունի։
«Այսինքն՝ հերթով պետք է սկսեն հրաժարվել` յուրաքանչյուրը հրաժարման դիմում գրելով։ Ընդ որում` ընդդիմության մանդատները չեն փոխանցվի այլ ուժերի։ Խորհրդարանում ընդդիմությունը կունենա դատարկ աթոռներ։ Խորհրդարանը կձևավորվի, և այնտեղ կլինի միայն «Քաղաքացիական պայմանագիրը» այնքան մանդատով, որքան կստանա ընտրություների արդյունքում»,– ասում է նախկին նախարարը։
Նա պարզաբանում է, որ յուրաքանչյուր թեկնածուի հրաժարվելուց 7 օր հետո մանդատը պետք է առաջարկվի հաջորդին, և այդպես շարունակ` մինչև ցուցակի վերջին մարդը։
Գործընթացն ավելի արագացված իրականացնելու համար Արփինե Հովհաննիսյանն ընդդիմադիր ուժերին խորհուրդ է ինքնաբացարկի դիմումներ ներկայացնել` սկսելով ցուցակի վերջին համարներից։ Այդ դեպքում արդեն քայլ առ քայլ գնալու խնդիր չի առաջանա։
Բայց մանդատներից հրաժարվելու որոշում կայացնելու դեպքում, նրա խոսքով, շատ կարևոր է, որ քաղաքական ուժերը աներկբա վստահություն ունենան իրենց ձևավորած ցուցակներում ընդգրկված անձանց քաղաքական հուսալիության նկատմամբ։ Այլապես գործընթացը կտապալվի` չհասնելով նպատակին։
Հաջորդ խնդիրը մանդատներից հրաժարվելու նպատակահարմարությունն է։
«Քաղաքական առումով դրա նպատակը խորհրդարանի ապալեգիտիմացումն է, իշխանության հնարավոր որոշումների բոյկոտը, այդ թվում` ցավոտ որոշումների։ Այս պահի դրությամբ, եթե «Բարգավաճ Հայաստանը» չի հաղթահարում անցողիկ շեմը, «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 մանդատ, որը բավարար չէ, օրինակ, նոր Սահմանադրության նախագիծը անցկացնելու համար։ Իրենք չեն կարող անցկացնել նոր Սահմանադրությունը, որը պլանավորել են։ Մնացած բոլոր օրենսդրական փոփոխությունների համար իրենք ունեն բավարար քանակությամբ ձայներ և կարող են միայնակ գործել դատարկ աթոռների պայմաններում»,– ասում է Հովհաննիսյանը։
Այդուհանդերձ, ընդդիմության` մանդատներից հրաժարվելու քաղաքական հետևանքը, նախկին նախարարի գնահատմամբ, կլինի քաղաքական ճգնաժամը։ Իսկ իշխանության կողմից ձեռնարկվող ցանկացած քայլ` ուղղված իրավիճակից հնարավոր ելք գտնելուն, լինի դա օրենքների փոփոխություն, հարմարեցում կամ «խուճուճ» բանաձևերի կիրառում` կլինի ոչ թե ճգնաժամի լուծում, այլ հակազդման փորձ։
Նշենք, որ խորհրդարանում մանդատների ընդհանուր թվի 2/3–ից պակաս մանդատներ ունեցող «Քաղաքացիական պայմանագիրը» իրավունք չի ունենա ընդունելու ոչ միայն Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, այլև այն հանրաքվեի դնելու որոշումը։ Չի կարողանա նաև անհրաժեշտության դեպքում պաշտոնանկ անել ՀՀ նախագահին։
Ինչ վերաբերում է հնարավոր սցենարի զարգացման երկրորդ տարբերակին` մանդատները վերցնելուն և խորհրդարան գնալուն, Արփինե Հովհաննիսյանն արձանագրում է, որ դրա կողմնակիցները հիմնականում բերում են ՔՊ-ից ձայներ տանելու, իշխանափոխության հնարավոր պրոցեսներ գեներացնելու գաղափարը, որը, իր համոզմամբ, անարդյունավետ զբաղմունք է։ Ապացույցը նախորդ 5 տարիների փորձն է։
«Մենք տեսանք, որ 5 տարի դա չստացվեց։ Մեծագույն խնդիրների, նույնիսկ Արցախի հայաթափման, էթնիկ զտման փուլում չստացվեց ձայն պոկել ՔՊ–ից։ Հետևաբար, ընդդիմության այդ փաստարկները լրացուցիչ հիմնավորման կարիք են ունենալու։ Եվ ես հուսով եմ, որ այդ հարցերի պատասխանները կհնչեն»,– ասում է Արփինե Հովհաննիսյանը` միաժամանակ ընդգծելով, որ եթե ընտրողների մոտ ծագած վերոհիշյալ հարցերը չհասցեագրվեն, հանրությանը հիասթափության հերթական ահռելի ալիքն է սպասվում։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։