https://arm.sputniknews.ru/20260609/hajastan-dashinqy-patrastvum-e-dimel-sahmanadrakan-dataran-ishkhan-saghateljan-103285967.html
«Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան. Իշխան Սաղաթելյան
Sputnik Արմենիա
Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու հարցին, ըստ Սաղաթելյանի` դա պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։ 09.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-09T13:34+0400
2026-06-09T13:34+0400
2026-06-09T14:12+0400
սահմանադրական դատարան
ազգային ժողովի ընտրություններ
ընտրություններ
իշխան սաղաթելյան
վերահաշվարկ
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
«հայաստան» դաշինք
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103287750_0:78:1500:922_1920x0_80_0_0_f321197287aa1324ac123ace5b3707e5.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան վիճարկելու ընտրությունների արդյուքները։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ համար, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։Նա նշեց` իրենք, մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասին, դիմել են մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ անելու համար։Սաղաթելյանի խոսքով` 27/26 ընտրատեղամասում, օրինակ, «Հայաստան» դաշինքը ստացել է 112 քվե, իսկ ԿԸՀ–ում գրված է 8 ձայն։Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու հարցին, ըստ Սաղաթելյանի` դա պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։«Այդ որոշումը կկարողանանք կայացնել մի քանի հարցերի պատասխաններն ունենալուց հետո։ Այս հարցում շատ կարևոր է նաև ԲՀԿ–ի շեմը հաղթահարելու հարցը։ Մի բան հստակ է` մեր որոշումը բխելու է պայքարի շարունակության և հաջողության տեսակետից»,–ասաց նա։ԿԸՀ–ն դիմումներ է ստացել` վերահաշվարկելու 555 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքներըԱնդրադառնալով ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումներին և միջազգային դիտորդական որոշ կազմակերպությունների լռությանը, Սաղաթելյանն ընդգծեց, որ նրանց հետ կապված ամեն ինչ պարզ էր նույնիսկ ընտրություններից առաջ։Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/09/103287750_84:0:1417:1000_1920x0_80_0_0_0e4011868358a3581d30f89cbe4dacaa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանադրական դատարան, ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ, իշխան սաղաթելյան, վերահաշվարկ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), «հայաստան» դաշինք, ռոբերտ քոչարյան
սահմանադրական դատարան, ազգային ժողովի ընտրություններ, ընտրություններ, իշխան սաղաթելյան, վերահաշվարկ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), «հայաստան» դաշինք, ռոբերտ քոչարյան
«Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան. Իշխան Սաղաթելյան
13:34 09.06.2026 (Թարմացված է: 14:12 09.06.2026) Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու հարցին, ըստ Սաղաթելյանի` դա պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան վիճարկելու ընտրությունների արդյուքները։ Այս մասին ասուլիսում հայտարարեց «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ համար, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց` իրենք, մյուս ընդդիմադիր ուժերի հետ միասին,
դիմել են մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ անելու համար։
Սաղաթելյանի խոսքով` 27/26 ընտրատեղամասում, օրինակ, «Հայաստան» դաշինքը ստացել է 112 քվե, իսկ ԿԸՀ–ում գրված է 8 ձայն։
«Ընտրությունները տեղի են ունեցել ճնշումների, ոչ ազատ, ոչ արդար պայմաններում։ Կան բազմաթիվ փաստերը, փաթեթը պատրաստվում է։ ԿԸՀ–ի արդյունքները վերջնական հայտարարելուց հետո նաև գնալու ենք այդ ճանապարհով։ Իհարկե, հասկանում ենք, ովքեր են ՍԴ-ում որոշումներ կայացնողները, հասկանում ենք նրանց կաշկանդվածությունը, իշխանության կցորդ լինելու հանգամանքը, բայց դա անհրաժեշտ գործընթաց է»,–ասաց Սաղաթելյանը։
Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելու հարցին, ըստ Սաղաթելյանի` դա պետք է լինի ընդդիմության միասնական որոշումը։
«Այդ որոշումը կկարողանանք կայացնել մի քանի հարցերի պատասխաններն ունենալուց հետո։ Այս հարցում շատ կարևոր է նաև ԲՀԿ–ի շեմը հաղթահարելու հարցը։ Մի բան հստակ է` մեր որոշումը բխելու է պայքարի շարունակության և հաջողության տեսակետից»,–ասաց նա։
Անդրադառնալով ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումներին և միջազգային դիտորդական որոշ կազմակերպությունների լռությանը, Սաղաթելյանն ընդգծեց, որ նրանց հետ կապված ամեն ինչ պարզ էր նույնիսկ ընտրություններից առաջ։
«Նախընտրական շրջանում և դրանից առաջ դիտորդական առաքելություններ իրականացնող մի շարք ընկերությունների պահվածքից ակնհայտ էր, որ նրանք ոչ թե պարզապես իրականացնում են դիտորդական առաքելություն, այլ նրանք իշխանության կողմը բռնած միավորներ են, հակառակ պարագայում էն խայտառակ ապօրինությունները, որ տեղի էին ունենում, իրենք գոնե մեկ անգամ պատշաճ և ամբողջական կարձագանքեին։ Հետևաբար մենք տեսնում ենք երկակի ստանդարտների կիրառում։ Եթե սա է ժողովրդավարության մասին միջազգային կազմակերպությունների պատկերացումները, ցանկանում եմ` սենց ժողովրդավարություն իրենց երկրներում էլ լինի»,–ասաց նա։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։