https://arm.sputniknews.ru/20260601/rd-n-shahagrgrvats-e-haraberutjunneri-zargacmamb-putiny-shnvorhavvorel-e-pashinjanin-102849974.html
ՌԴ-ն շահագրգռված է հարաբերությունների զարգացմամբ. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
ՌԴ-ն շահագրգռված է հարաբերությունների զարգացմամբ. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին մաղթել է առողջություն, բարեկեցություն և հաջողություններ: 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T10:29+0400
2026-06-01T10:29+0400
2026-06-01T10:58+0400
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
շնորհավորանք
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/17/97155644_0:0:2944:1657_1920x0_80_0_0_a04d13ffef3020448dacbdd844cfbfc8.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։ Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ:Պուտինը Փաշինյանին մաղթելէ առողջություն, բարեկեցություն և հաջողություններ:Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին դարձավ 51 տարեկան։ Ավելի վաղ ՌԴ նախագահը Աստանայում հայտարարել էր, որ Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել Հայաստանի հետ ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող բոլոր աշխատանքները, Եթե Երևանը որոշում կայացնի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Մայիսի 28-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Նրանց կարծիքով՝ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ համազգային հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/17/97155644_172:0:2903:2048_1920x0_80_0_0_74667ad223317045b8715f28e2b318d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, շնորհավորանք, հայաստան, ռուսաստան
վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, շնորհավորանք, հայաստան, ռուսաստան
ՌԴ-ն շահագրգռված է հարաբերությունների զարգացմամբ. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
10:29 01.06.2026 (Թարմացված է: 10:58 01.06.2026) ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին մաղթել է առողջություն, բարեկեցություն և հաջողություններ:
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ։ Այս մասին ասված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ: Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական բնույթ։ Եվ մենք շահագրգռված ենք դրանց հետագա առաջանցիկ զարգացմամբ», – ասված է ՌԴ նախագահի ուղերձում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։
Պուտինը Փաշինյանին մաղթելէ առողջություն, բարեկեցություն և հաջողություններ:
Նիկոլ Փաշինյանը հունիսի 1-ին դարձավ 51 տարեկան։ Ավելի վաղ ՌԴ նախագահը Աստանայում հայտարարել էր, որ Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել Հայաստանի հետ ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող բոլոր աշխատանքները, Եթե Երևանը որոշում կայացնի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը: Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար: Մայիսի 28-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ Նրանց կարծիքով՝ Հայաստանը պետք է որքան հնարավոր է շուտ համազգային հանրաքվե անցկացնի՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։