00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:26
34 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:38
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փաշինյանը ԵՄ–ում կամ ԵԱՏՄ–ում լինելու հարցով հանրաքվեի անհրաժեշտություն չի տեսնում

© PhotoНикол Пашинян общается с прессой (11 мая 2026). Ереван
Никол Пашинян общается с прессой (11 мая 2026). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 11.05.2026
Բաժանորդագրվել
Փաշինյանի խոսքով` հանրաքվե կանեն այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն լինի։
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, քաղաքական ուժի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ԵՄ–ում կամ ԵԱՏՄ–ում լինելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Նա այդ մասին ասաց լրագրողներին` արձագանքելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին 9-ին առաջարկեց ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովում քննարկել Հայաստանի` ԵՄ-ի շուրջ ծրագրերի հարցը: Նրա խոսքով` թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ ՌԴ նախագահի կարծիքով` միանգամայն տրամաբանական կլիներ այդ հարցով հանրաքվե անցկացնել։
«ՌԴ նախագահի հետ մենք այդ հարցը քննարկել ենք աշխատանքային մակարդակում։ Ես ասել եմ, որ մինչև այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի դե յուրե, դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնելու։ Ես համաձայն չեմ նաև ապահարզան ձևակերպման հետ, քանի որ մենք երբեմն միջպետական հարաբերությունները շփոթում ենք ամուսնության հետ։ Ես նման ձևակերպման հետ համաձայն չեմ»,– լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը` անդրադառնալով Պուտինի հայտարարությանը։
Ըստ նրա` քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, չեն պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել հանրաքվեի։
«Դա կանենք այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն կլինի։ Հիմա դրա անհրաժեշտությունը չկա։ Մենք շատ հարգանքով ենք վերաբերում ԵԱՏՄ մեր գործընկերներին ու մասնակցությանը միությանը»,– եզրափակեց նա։
Փաշինյանը վստահեցրեց, որ ՀՀ իշխանություններն այս հարցում շատ թափանցիկ են, և որևէ դավադրություն չկա այդտեղ թաքնված. Հայաստանը որդեգրել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունը, որի առանցքային սկզբունքներից մեկը հարգանքի և փոխադարձ շահերի ճանաչման վրա հիմնված հարաբերություններն են։

«Մենք ամենասուր հարցերը քննարկել ենք շատ հանգիստ, հարգալից, բարեկամական միջավայրում` փաստարկների ու փաստերի վրա հիմնվելով։ Ես այս տրամաբանությունը շարունակելու եմ։ Իմ հարգանքների հավաստիքը և՛ ՌԴ նախագահին, և՛ Ռուսաստանին, ու մենք նրա շահերին վնասելու ոչ մի ցանկություն չունենք»,– ասաց նա։
Փաշինյանը հավելեց` մինչ այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի, ՀՀ իշխանությունները նման հարց չեն դնելու օրակարգում։

«Մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը։ Մենք չունենք նպատակ վնասել Ռուսաստանի շահերին»,– եզրափակեց նա։
Հիշեցնենք` Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ երկիրը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, սակայն դրա համար պետք է համապատասխանել կառույցի չափանիշներին: Միևնույն ժամանակ Պուտինն ապրիլի 1-ին Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ բաց տեքստով ասել է, որ Երևանի չի կարող միաժամանակ գտնվել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում:
Լրահոս
0