https://arm.sputniknews.ru/20260529/hhn-petq-e-emin-mianalu-kam-eatmum-mnalu-harcvov-hanraqve-anckacni-eatm-arajnvordner-102785447.html
ՀՀ–ն պետք է ԵՄ–ին միանալու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հանրաքվե անցկացնի. ԵԱՏՄ առաջնորդներ
ՀՀ–ն պետք է ԵՄ–ին միանալու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հանրաքվե անցկացնի. ԵԱՏՄ առաջնորդներ
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, մայիսի 29 - Sputnik. ԵԱՏՄ առաջնորդները կարծում են, որ Հայաստանում պետք է ազգային հանրաքվե անցկացվի ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T17:51+0400
2026-05-29T17:51+0400
2026-05-29T18:11+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102785730_0:224:3240:2047_1920x0_80_0_0_72785203fd73499e70118ff6fd81f7f1.jpg
ԵՐԵՎԱՆ, մայիսի 29 - Sputnik. ԵԱՏՄ առաջնորդները կարծում են, որ Հայաստանում պետք է ազգային հանրաքվե անցկացվի ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործնական քննարկում են անցկացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և հայտարարություն են ընդունել։ Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի առաջնորդների հայտարարությունը, որում նշվում է` Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները դեկտեմբերին կներկայացնեն ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքները Հայաստանի համար։ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կարծիքով՝ Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի հնարավոր սեղմ ժամկետում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102785730_301:0:3030:2047_1920x0_80_0_0_8581360bb02c29e1cabb17f176799ff1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն
ԵՐԵՎԱՆ, մայիսի 29 - Sputnik. ԵԱՏՄ առաջնորդները կարծում են, որ Հայաստանում պետք է ազգային հանրաքվե անցկացվի ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ
հայտնել էր, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ գործնական քննարկում են անցկացրել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և հայտարարություն են ընդունել։
Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Ղազախստանի առաջնորդների հայտարարությունը, որում նշվում է` Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները դեկտեմբերին կներկայացնեն ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքները Հայաստանի համար։
ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կարծիքով՝ Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի հնարավոր սեղմ ժամկետում։
«Համակարծիք ենք, որ Հայաստանում հնարավոր սեղմ ժամկետում անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել Եվրոպական միությանն անդամակցելու կամ հետագայում Եվրասիական տնտեսական միության կազմում գտնվելու վերաբերյալ»,– ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը
որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն
ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ
Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։