https://arm.sputniknews.ru/20260601/yntrakasharqi-gvortsvov-68amja-tghamard-e-kalanavvorvel-hh-hakakvorupcivon-kvomite-102874545.html
Ընտրակաշառքի գործով 68–ամյա տղամարդ է կալանավորվել. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Ընտրակաշառքի գործով 68–ամյա տղամարդ է կալանավորվել. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Sputnik Արմենիա
Հակակոռուպցիոն կոմիտեում կատարվել են մի շարք վարութային գործողություններ, դատարան են ներկայացվել կալանքի միջնորդություններ: 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T19:05+0400
2026-06-01T19:05+0400
2026-06-01T19:05+0400
հայաստան
հակակոռուպցիոն կոմիտե
կալանք
ընտրակաշառք
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102874163_17:0:1265:702_1920x0_80_0_0_14fce9d16099cd78becc22a45f07f935.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ ներկայացուցիչ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։«Ընտրակաշառք ստացած 68–ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է»,– ասված է հաղորդագրությունում:ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից պնդում են, որ փաստական տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից այլ անձանց հետ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և Հայաստան տեղափոխելու մասին։Հակակոռուպցիոն կոմիտեում կատարվել են մի շարք վարութային գործողություններ, դատարան են ներկայացվել կալանքի միջնորդություններ:Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է (նրանցից մեկը հետախույզ Արթուր Ավանեսյանն է (Կանդազ): Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն` առկա են ձայնագրություններ` կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև Արմավիրի և Շիրակի մարզերից բերման ենթարկվածների մասին։ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ մայիսի ընթացքում հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ 16 անձի վերաբերյալ։Նշվում էր, որ բոլոր վարույթներով անցնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ կամ համակիրներ։Այսօր խուզարկություններ են կատարվել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում, կա 8 ձերբակալված։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է:
Sputnik Արմենիա
Ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է:
2026-06-01T19:05+0400
true
PT3M20S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102874163_173:0:1109:702_1920x0_80_0_0_3d0e52aba6a49e1b113cdbffda0dee93.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, կալանք, ընտրակաշառք, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, հակակոռուպցիոն կոմիտե, կալանք, ընտրակաշառք, տեսանյութ, տեսանյութեր, видео
Ընտրակաշառքի գործով 68–ամյա տղամարդ է կալանավորվել. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Հակակոռուպցիոն կոմիտեում կատարվել են մի շարք վարութային գործողություններ, դատարան են ներկայացվել կալանքի միջնորդություններ:
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեկ ներկայացուցիչ։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Ընտրակաշառք ստացած 68–ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է»,– ասված է հաղորդագրությունում:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից պնդում են, որ փաստական տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից այլ անձանց հետ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և Հայաստան տեղափոխելու մասին։
Հակակոռուպցիոն կոմիտեում կատարվել են մի շարք վարութային գործողություններ, դատարան են ներկայացվել կալանքի միջնորդություններ:
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից
3 անձ կալանքի տակ է (նրանցից մեկը
հետախույզ Արթուր Ավանեսյանն է (Կանդազ): Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն` առկա են ձայնագրություններ` կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։
Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև
Արմավիրի և
Շիրակի մարզերից բերման ենթարկվածների մասին։
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ մայիսի ընթացքում հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ 16 անձի վերաբերյալ։
Նշվում էր, որ բոլոր վարույթներով անցնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ կամ համակիրներ։
Այսօր խուզարկություններ են կատարվել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում,
կա 8 ձերբակալված։