https://arm.sputniknews.ru/20260601/khuzarkutjunner-en-uzhegh-hajastani-ajapnjaki-grasenjakum-8-andz-dzerbakalvel-e-102868737.html
Խուզարկություններ են «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում․ 8 անձ ձերբակալվել է
Խուզարկություններ են «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում․ 8 անձ ձերբակալվել է
Sputnik Արմենիա
Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի` քրեական վարույթը կրկին առնչվում է ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերին։ 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T16:54+0400
2026-06-01T16:54+0400
2026-06-01T17:03+0400
հակակոռուպցիոն կոմիտե
«ուժեղ հայաստան» կուսակցություն
խուզարկություն
ձերբակալություն
ընտրակաշառք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101911249_0:133:2560:1573_1920x0_80_0_0_6fb89df6d095e8fadb023fdea0aa819d.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Խուզարկություններ են կատարվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում, կան ձերբակալվածներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։Այս պահին 8 անձ է ձերբակալված։ Կոմիտեից հայտնում են, որ ըստ անհրաժեշտության՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է (նրանցից մեկը հետախույզ Արթուր Ավանեսյանն է (Կանդազ) ): Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն` առկա են ձայնագրություններ` կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև Արմավիրի և Շիրակի մարզերից բերման ենթարկվածների մասին։ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ մայիս ամսվա ընթացքում հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ։Նշվում էր, որ բոլոր վարույթներով անցնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ կամ համակիրներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101911249_0:0:2276:1706_1920x0_80_0_0_558f2ad8e27cadbbb9d2140418822036.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակակոռուպցիոն կոմիտե, «ուժեղ հայաստան» կուսակցություն, խուզարկություն, ձերբակալություն, ընտրակաշառք
հակակոռուպցիոն կոմիտե, «ուժեղ հայաստան» կուսակցություն, խուզարկություն, ձերբակալություն, ընտրակաշառք
Խուզարկություններ են «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում․ 8 անձ ձերբակալվել է
16:54 01.06.2026 (Թարմացված է: 17:03 01.06.2026) Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի` քրեական վարույթը կրկին առնչվում է ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերին։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի - Sputnik. Խուզարկություններ են կատարվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Աջափնյակի գրասենյակում, կան ձերբակալվածներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական գործողություններ»,- հայտնեցին կոմիտեից։
Այս պահին 8 անձ է ձերբակալված։ Կոմիտեից հայտնում են, որ ըստ անհրաժեշտության՝ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից
3 անձ կալանքի տակ է (նրանցից մեկը
հետախույզ Արթուր Ավանեսյանն է (Կանդազ) ): Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության համաձայն` առկա են ձայնագրություններ` կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։
Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև
Արմավիրի և
Շիրակի մարզերից բերման ենթարկվածների մասին։
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ մայիս ամսվա ընթացքում հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ։
Նշվում էր, որ բոլոր վարույթներով անցնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ կամ համակիրներ։