00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
3 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հետախույզ Արթուր Ավանեսյանը կալանավորվեց 2 ամսով

© SputnikԱրթուր Ավանեսյան
Արթուր Ավանեսյան - Sputnik Արմենիա, 1920, 28.04.2026
Բաժանորդագրվել
Արամ Վարդևանյանի խոսքով` Ադրբեջանում ցնծությամբ կընդունեն հայտնի հետախույզին կալանավորելու որոշումը, քանի որ տարիներ շարունակ փորձել են վնաս հասցնել նրան։
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվեց 2 ամսով։ Այս մասին հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը:
«Հակակոռուպցիոն կոմիտեն որոշակի իմաստով շատ վտանգավոր մարտավարություն է իրացնում` քրեականացվում են նախընտրական ծրագրերը, այսինքն` պայմանական 300 հազար աշխատատեղ ստեղծելու վերաբերյալ մանրամասն ներկայացնելը վերածվում է հանցանքի, փորձում են այդ տիրույթում մեկնաբանել, «Ուժեղ Հայաստանի»` մատչելի բնակարանի ծրագիրը, ինչ է թե մարդը ավելի պարզ ներկայացնում է դա։ Այստեղ քրեական գործ ընդհանրապես չենք տեսնում։ Բայց հերիք չէ` քրեական վարույթ է նախաձեռնվել, ընդ որում` ապրիլի սկզբից, և ոչ մի ոչ պատշաճ վարքագծի տվյալ չեն տեսել Կանդազի մոտ, նաև կալանքի որոշում է կիրառվում, տեսակցության սահմանափակում է կիրառվում»,– «Armat Media»–ի հետ զրույցում ասել է փաստաբանը։
Նրա խոսքով` այս ամենը թույլ է տալիս պնդելու, որ սա նոր քաղաքական հետապնդում է։
«Պարզապես այստեղ մի էական հանգամանք կա։ Մեզանից յուրաքանչյուրը, երբ խոսքը վերաբերում է նման հերոսական ճանապարհ անցած մարդու մասին, լինի քննիչ, դատախազ, դատավոր կամ փաստաբան, միշտ որոշակի այլ մոտեցում ենք ունենում։ Բայց այսօրվա դատական նիստի ընթացքում այդ ամենը ոչ մի կերպ հաշվի չառնվեց։ Ես կարծում եմ` այս լուրը Հայաստանում որևէ մեկի մոտ դրական էմոցիա չի առաջացնելու, բայց համոզված եղեք` հարևան երկրում սա կընդունեն ցնծությամբ, որովհետև տարիներով են փորձել վնաս հասցնել Ավանեսյանին, և դա արվում է այսօր Հայաստանում կալանքի ձևով»,– ընդգծել է Վարդևանյանը։
Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլի 27-ին բերման ենթարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին, որը վերջերս միացել է Սամվել Կարապետյանի թիմին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է, ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու կասկածանքով։
Լրահոս
0