https://arm.sputniknews.ru/20260530/vrastany-emin-1-shish-gini-chi-karvoghacel-vatsharel-tsarukjany-eatmn-emvov-pvokharinelu-masin-102818359.html
Վրաստանը ԵՄ–ին 1 շիշ գինի չի կարողացել վաճառել․ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ–ն ԵՄ–ով փոխարինելու մասին
Վրաստանը ԵՄ–ին 1 շիշ գինի չի կարողացել վաճառել․ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ–ն ԵՄ–ով փոխարինելու մասին
Sputnik Արմենիա
ԲՀԿ առաջնորդը կարծում է՝ այս իրավիճակում իշխանությունները պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն, ճանապարհներ գտնեն հարցի լուծման ուղղությամբ, սակայն... 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T16:03+0400
2026-05-30T16:03+0400
2026-05-30T16:08+0400
գագիկ ծառուկյան
քարոզարշավ
հայաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
ռուսաստան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ)
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1e/102815523_0:0:1501:844_1920x0_80_0_0_c0b4f422c1b6fe0cfc94e58e69ba8437.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Վրաստանը Եվրամիության հետ սերտ համագործակցության և եվրաինտեգրման շրջանում անգամ 1 շիշ գինի չի կարողացել վաճառել, ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել ԵՄ-ին։ Սպիտակում նախընտրական հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ՌԴ–ից նամակն ընդունել ենք ի գիտություն․ ՏԿԵ նախարարը պնդում է՝ բովանդակությունը սուր չէՆա շեշտեց՝ Ռուսաստանի հետ թշնամանալը մեր երկիրը լիարժեք փակուղի է տանում, ինչի հետևանքով ժողովուրդը սոցիալական ծանր վիճակում է հայտնվելու։ Վարկեր ունեցող բազմաթիվ ֆերմերներ ու արտադրողներ չեն կարողանալու արտահանում իրականացնել, հետևաբար նաև ժամանակին վարկերը վճարել և այլն։Շեշտեց՝ այս իրավիճակում ՀՀ իշխանությունները պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն և ճանապարհներ գտնեն հարցի լուծման ուղղությամբ, սակայն ոչինչ չի արվում։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն ԵՄ։ Այս հայտարարության վերաբերյալ ՌԴ–ից կոշտ արձագանքներ են հնչել։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵԱՏՄ–ից տրվող արտոնությունները ՀՀ–ին տրվել են փաթեթային, իսկ ԵՄ կազմում լինելու ցանկության դեպքում գներն էլ պետք է լինեն ինչպես ԵՄ–ում։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ ԵՄ-ին անդամակցելու համար ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու շուրջ քննարկումների ակտիվացումը մեծապես կապված է երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի հետ։Այս ամենի ֆոնին Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը նամակ էր հղել ՀՀ ԱԳՆ–ին` նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1e/102815523_120:0:1247:845_1920x0_80_0_0_685fb7a020a1bcf1cbe4158dc6189049.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագիկ ծառուկյան, քարոզարշավ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
գագիկ ծառուկյան, քարոզարշավ, հայաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, ռուսաստան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, բարգավաճ հայաստան կուսակցություն (բհկ), եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
Վրաստանը ԵՄ–ին 1 շիշ գինի չի կարողացել վաճառել․ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ–ն ԵՄ–ով փոխարինելու մասին
16:03 30.05.2026 (Թարմացված է: 16:08 30.05.2026) ԲՀԿ առաջնորդը կարծում է՝ այս իրավիճակում իշխանությունները պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն, ճանապարհներ գտնեն հարցի լուծման ուղղությամբ, սակայն ոչինչ չի արվում։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. Վրաստանը Եվրամիության հետ սերտ համագործակցության և եվրաինտեգրման շրջանում անգամ 1 շիշ գինի չի կարողացել վաճառել, ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել ԵՄ-ին։ Սպիտակում նախընտրական հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Նա շեշտեց՝ Ռուսաստանի հետ թշնամանալը մեր երկիրը լիարժեք փակուղի է տանում, ինչի հետևանքով ժողովուրդը սոցիալական ծանր վիճակում է հայտնվելու։ Վարկեր ունեցող բազմաթիվ ֆերմերներ ու արտադրողներ չեն կարողանալու արտահանում իրականացնել, հետևաբար նաև ժամանակին վարկերը վճարել և այլն։
«Ռուսաստանն ասում է՝ հայ ժողովուրդն իմ բարեկամն է, բայց ձեր ղեկավարությունը թող որոշի՝ եթե ուզում է մեր թշնամու հետ համագործակցի, իրա ցավն էլ տանեմ, թող ժողովուրդն իմանա, որ մենք իրենց բարեկամն ենք, չենք ուզում քայլ կատարել»,- ասաց Ծառուկյանը։
Շեշտեց՝ այս իրավիճակում ՀՀ իշխանությունները պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն և ճանապարհներ գտնեն հարցի լուծման ուղղությամբ, սակայն ոչինչ չի արվում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն ԵՄ։ Այս հայտարարության վերաբերյալ ՌԴ–ից կոշտ արձագանքներ են հնչել։ Ռուսաստանի փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵԱՏՄ–ից տրվող արտոնությունները ՀՀ–ին տրվել են փաթեթային, իսկ ԵՄ կազմում լինելու ցանկության դեպքում գներն էլ պետք է լինեն ինչպես ԵՄ–ում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ ԵՄ-ին անդամակցելու համար ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու շուրջ քննարկումների ակտիվացումը մեծապես կապված է երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի հետ։
Այս ամենի ֆոնին Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը
նամակ էր հղել ՀՀ ԱԳՆ–ին` նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։