https://arm.sputniknews.ru/20260530/rdic-namakn-yndunel-enq-i-gitutjun-tke-nakharary-pndum-e-bvovandakutjuny-sur-che-102814480.html
ՌԴ–ից նամակն ընդունել ենք ի գիտություն․ ՏԿԵ նախարարը պնդում է՝ բովանդակությունը սուր չէ
ՌԴ–ից նամակն ընդունել ենք ի գիտություն․ ՏԿԵ նախարարը պնդում է՝ բովանդակությունը սուր չէ
Sputnik Արմենիա
Խուդաթյանի խոսքով՝ գազի մատակարարումները բնականոն շարունակվում են։ 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T13:16+0400
2026-05-30T13:16+0400
2026-05-30T15:28+0400
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն)
գազ
նամակ
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
հայաստան
դավիթ խուդաթյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/17/89291934_0:167:1600:1067_1920x0_80_0_0_c83dd9ab8ef2852d6bce68c7441e058b.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. ՌԴ-ից ստացված նամակը՝ գազի գնի հնարավոր փոփոխության վերաբերյալ, հայկական կողմն ընդունում է ի գիտություն։ Տավուշում news.am-ի հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ բնականոն աշխատանքային հարաբերություններ են։Բայց թե ինչպիսին է գրության բովանդակությունը, Խուդաթյանը չցանկացավ մեկնաբանել՝ դա իր կողմից ոչ կոռեկտ համարելով, քանի որ նամակը հասցեագրված է ԱԳՆ–ին, ոչ թե ՏԿԵՆ–ին։Նա նաև ընդգծեց, որ գազի բնականոն մատակարարումները շարունակվում են, մշտական կապ է պահվում ռուս գործընկերների, այդ թվում՝ «Գազպրոմի» հետ։Ինչ վերաբերում է գազի գնի հնարավոր թանկացմանը, Խուդաթյանը նշեց՝ այս պահին չէր ցանկանա հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնել, քանի որ, ըստ նրա, աշխատանքային հարաբերությունները բնականոն ընթանում են։Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն ԵՄ։ Այս հայտարարության վերաբերյալ ՌԴ–ից կոշտ արձագանքներ են հնչել։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵԱՏՄ–ից տրվող արտոնությունները ՀՀ–ին տրվել են փաթեթային, իսկ ԵՄ կազմում լինելու ցանկության դեպքում գներն էլ պետք է լինեն ինչպես ԵՄ–ում։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ ԵՄ-ին անդամակցելու համար ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու շուրջ քննարկումների ակտիվացումը մեծապես կապված է երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի հետ։Այս ամենի ֆոնին Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը նամակ էր հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/17/89291934_345:185:1521:1067_1920x0_80_0_0_67f1428d1cc66134468828878f52dc82.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), գազ, նամակ, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, դավիթ խուդաթյան
հհ տկեն (հհ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն), գազ, նամակ, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, հայաստան, դավիթ խուդաթյան
ՌԴ–ից նամակն ընդունել ենք ի գիտություն․ ՏԿԵ նախարարը պնդում է՝ բովանդակությունը սուր չէ
13:16 30.05.2026 (Թարմացված է: 15:28 30.05.2026) Խուդաթյանի խոսքով՝ գազի մատակարարումները բնականոն շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի - Sputnik. ՌԴ-ից ստացված նամակը՝ գազի գնի հնարավոր փոփոխության վերաբերյալ, հայկական կողմն ընդունում է ի գիտություն։ Տավուշում news.am-ի հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմի հետ բնականոն աշխատանքային հարաբերություններ են։
«Ստացված գրության բովանդակությունն այնքան էլ այնպիսին չէ, ինչպես ներկայացվում է մամուլում, շատ ավելի սուր է ներկայացվում, կարծում եմ՝ նաև ընդդիմադիր շրջանակների կողմից ուղղորդված, որովհետև կարծում են՝ այդկերպ կարող են քարոզարշավում և ընտրությունների պրոցեսում հաջողություն ապահովել»,- նշեց Խուդաթյանը։
Բայց թե ինչպիսին է գրության բովանդակությունը, Խուդաթյանը չցանկացավ մեկնաբանել՝ դա իր կողմից ոչ կոռեկտ համարելով, քանի որ նամակը հասցեագրված է ԱԳՆ–ին, ոչ թե ՏԿԵՆ–ին։
Նա նաև ընդգծեց, որ գազի բնականոն մատակարարումները շարունակվում են, մշտական կապ է պահվում ռուս գործընկերների, այդ թվում՝ «Գազպրոմի» հետ։
Ինչ վերաբերում է գազի գնի հնարավոր թանկացմանը, Խուդաթյանը նշեց՝ այս պահին չէր ցանկանա հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնել, քանի որ, ըստ նրա, աշխատանքային հարաբերությունները բնականոն ընթանում են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն ԵՄ։ Այս հայտարարության վերաբերյալ ՌԴ–ից կոշտ արձագանքներ են հնչել։ Ռուսաստանի փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵԱՏՄ–ից տրվող արտոնությունները ՀՀ–ին տրվել են փաթեթային, իսկ ԵՄ կազմում լինելու ցանկության դեպքում գներն էլ պետք է լինեն ինչպես ԵՄ–ում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ ԵՄ-ին անդամակցելու համար ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու շուրջ քննարկումների ակտիվացումը մեծապես կապված է երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի հետ։
Այս ամենի ֆոնին Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը
նամակ էր հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։