https://arm.sputniknews.ru/20260527/eatm-ic-hh-i-durs-galu-qnnarkumneri-aktivacumy-kapvats-e-qarvozarshavi-het-peskvov-102684590.html
ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու քննարկումների ակտիվացումը կապված է քարոզարշավի հետ. Պեսկով
ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու քննարկումների ակտիվացումը կապված է քարոզարշավի հետ. Պեսկով
Sputnik Արմենիա
Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանի զարգացման վեկտորը կորոշի այդ երկրի ժողովուրդը: 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T20:32+0400
2026-05-27T20:32+0400
2026-05-27T20:32+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
դմիտրի պեսկով
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/05/100663592_0:8:3071:1735_1920x0_80_0_0_096283cc4a90b8a300e408622e532d60.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. ԵՄ-ին անդամակցելու համար ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու շուրջ քննարկումների ակտիվացումը մեծապես կապված է երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Միաժամանակ նա կտրականապես հերքել է այն պնդումները, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեման Մոսկվան օգտագործում է ընտրությունների հետ կապված։«Այդ օրենքը հո մենք չե՞նք ընդունել Հայաստանում։ Հայաստանն է օրենք ընդունել, որ իրենք կողմնորոշվում են դեպի ԵՄ։ Այսինքն՝ դա միայն հռչակագիր չէ։ Մենք այստեղ ի՞նչ կապ ունենք»,-վրդովվել է Կրեմլի ներկայացուցիչը։Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանի զարգացման վեկտորը կորոշի այդ երկրի ժողովուրդը: Ինչ վերաբերում է մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի հարցի քննարկմանը, Պեսկովը նշել է, որ ՌԴ և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կքննարկեն Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի ձգտման հարցը, սակայն կլինի արդյոք հայտարարություն այդ թեմայով՝ նրանք իրենք կորոշեն։Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ երկիրը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրոպական միություն։ Պեսկովն ասել էր, որ կասկածում է, որ եվրոպացիները սպասում են Երևանից ստացվող ապրանքներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/05/100663592_279:0:3010:2048_1920x0_80_0_0_53dcbaaee1759848a7a6f0d8e493f8ca.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, դմիտրի պեսկով, հայաստան, ռուսաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, դմիտրի պեսկով, հայաստան, ռուսաստան
ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու քննարկումների ակտիվացումը կապված է քարոզարշավի հետ. Պեսկով
Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանի զարգացման վեկտորը կորոշի այդ երկրի ժողովուրդը:
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. ԵՄ-ին անդամակցելու համար ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու շուրջ քննարկումների ակտիվացումը մեծապես կապված է երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այդ թվում նաև այն պատճառով, որ ընտրությունները մոտ են։ Եվ հայկական կողմն ընտրությունների նախաշեմին, այս քաղաքական ուժը [գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը- խմբ.] կարծում է, որ եվրոպական կողմնորոշումը դուր կգա հայերին»,-ասել է Պեսկովը:
Միաժամանակ նա կտրականապես հերքել է այն պնդումները, թե ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեման Մոսկվան օգտագործում է ընտրությունների հետ կապված։
«Այդ օրենքը հո մենք չե՞նք ընդունել Հայաստանում։ Հայաստանն է օրենք ընդունել, որ իրենք կողմնորոշվում են դեպի ԵՄ։ Այսինքն՝ դա միայն հռչակագիր չէ։ Մենք այստեղ ի՞նչ կապ ունենք»,-վրդովվել է Կրեմլի ներկայացուցիչը։
Կրեմլում հույս ունեն, որ Հայաստանի զարգացման վեկտորը կորոշի այդ երկրի ժողովուրդը: Ինչ վերաբերում է մայիսի 29-ին Աստանայում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովում Հայաստանի հարցի քննարկմանը, Պեսկովը նշել է, որ ՌԴ և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կքննարկեն Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի ձգտման հարցը, սակայն կլինի արդյոք հայտարարություն այդ թեմայով՝ նրանք իրենք կորոշեն։
«Այժմ պետությունների ղեկավարները կսկսեն քննարկումը [Պուտինը պետական այցով գտնվում է Ղազախստանում- խմբ.], և նրանք արդեն կորոշեն։ Որովհետև այս թեման, իհարկե, կլինի օրակարգում»,-հայտարարել է Պեսկովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ երկիրը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրոպական միություն։ Պեսկովն ասել էր, որ կասկածում է, որ եվրոպացիները սպասում են Երևանից ստացվող ապրանքներին։