https://arm.sputniknews.ru/20260527/ete-uzum-en-em-gnern-el-klinen-inchpes-em-umoverchuky-hhqaghaqakan-gtsi-masin-102683989.html
Եթե ուզում են ԵՄ, գներն էլ կլինեն ինչպես ԵՄ-ում․ Օվերչուկը՝ ՀՀ քաղաքական գծի մասին
Եթե ուզում են ԵՄ, գներն էլ կլինեն ինչպես ԵՄ-ում․ Օվերչուկը՝ ՀՀ քաղաքական գծի մասին
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ-ի արտոնությունները Հայաստանին տրվել են փաթեթային, և եթե ուզում են՝ ինչպես ԵՄ-ում, գները ևս պետք է լինեն՝ ինչպես ԵՄ-ում։ Այս... 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T20:16+0400
2026-05-27T20:16+0400
2026-05-28T17:21+0400
ալեքսեյ օվերչուկ
հայաստան
ռուսաստան
գազ
գին
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102682498_0:0:3071:1728_1920x0_80_0_0_91dd9d35288d898783588867c51a129b.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ-ի արտոնությունները Հայաստանին տրվել են փաթեթային, և եթե ուզում են՝ ինչպես ԵՄ-ում, գները ևս պետք է լինեն՝ ինչպես ԵՄ-ում։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:Նշել է, որ հայկական ԶԼՄ-ները մշտապես շրջանառում են Երևանի՝ ԵՄ չափանիշներին անցնելու թեման, և ակնհայտ է, որ այնտեղ ինչ-որ աշխատանք է տարվում: «Եթե նրանք սկսեն փոփոխել տեխնիկական կանոնակարգերը, հասկանալի է, որ դա արդեն որոշակի սպառնալիքներ կբերի մեզ համար», -ասել է ՌԴ փոխվարչապետը։Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՌԴ-ից Հայաստան բնական գազի և նավթամթերքի մատակարարման պայմանների վերանայման հարցը վաղուց փակ ռեժիմով քննարկվում էր, և Հայաստանի ղեկավարությունը տեղյակ էր այդ վտանգների մասին։«Մենք վաղուց ենք նրանց հետ դա քննարկել, շատ անկեղծ. հասկանալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել փակ ռեժիմով։ Նրանք այդ ամենը գիտեն և շատ լավ հասկանում են», - ասել է Օվերչուկը։Այսօր ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերի համաձայնագրի հնարավոր կասեցման կամ միակողմանի չեղարկման մասին: Նամակը հասցեագրված էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102682498_271:0:3000:2047_1920x0_80_0_0_d7c7e2a6cd8f7678785f9e7eb3939de0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսեյ օվերչուկ, հայաստան, ռուսաստան, գազ, գին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
ալեքսեյ օվերչուկ, հայաստան, ռուսաստան, գազ, գին, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, եվրամիություն
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ-ի արտոնությունները Հայաստանին տրվել են փաթեթային, և եթե ուզում են՝ ինչպես ԵՄ-ում, գները ևս պետք է լինեն՝ ինչպես ԵՄ-ում։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
Նշել է, որ հայկական ԶԼՄ-ները մշտապես շրջանառում են Երևանի՝ ԵՄ չափանիշներին անցնելու թեման, և ակնհայտ է, որ այնտեղ ինչ-որ աշխատանք է տարվում: «Եթե նրանք սկսեն փոփոխել տեխնիկական կանոնակարգերը, հասկանալի է, որ դա արդեն որոշակի սպառնալիքներ կբերի մեզ համար», -ասել է ՌԴ փոխվարչապետը։
«Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից։ Մենք դա հաստատ չենք ուզում։ Բայց կա քաղաքական գիծ։ Եվ այն իսկապես կհանգեցնի նրան, որ Հայաստանում կլինի կենսամակարդակի անկում, տնտեսության անկում, արտադրության անկում։ Այնտեղ կբարձրանան էներգակիրների, էներգիայի գները։ Այս ամենը կարող է տեղի ունենալ, եթե շարունակվի այս քաղաքական գիծը», - հավելել է Օվերչուկը։
Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՌԴ-ից Հայաստան բնական գազի և նավթամթերքի մատակարարման պայմանների վերանայման հարցը վաղուց փակ ռեժիմով քննարկվում էր, և Հայաստանի ղեկավարությունը տեղյակ էր այդ վտանգների մասին։
«Մենք վաղուց ենք նրանց հետ դա քննարկել, շատ անկեղծ. հասկանալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել փակ ռեժիմով։ Նրանք այդ ամենը գիտեն և շատ լավ հասկանում են», - ասել է Օվերչուկը։
Այսօր ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պաշտոնապես հայկական կողմին է փոխանցել Ռուսաստանի Էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակը՝ նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերի համաձայնագրի հնարավոր կասեցման կամ միակողմանի չեղարկման մասին: Նամակը հասցեագրված էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: