https://arm.sputniknews.ru/20260527/pashinjany-krkin-hajtararec-hajastany-chi-patrastvum-ajs-pahin-durs-gal-eatm-ic-102685890.html
Փաշինյանը կրկին հայտարարեց՝ Հայաստանը չի պատրաստվում այս պահին դուրս գալ ԵԱՏՄ-ից
Փաշինյանը կրկին հայտարարեց՝ Հայաստանը չի պատրաստվում այս պահին դուրս գալ ԵԱՏՄ-ից
Sputnik Արմենիա
ՔՊ վարչապետի թեկնածուն հունիսի 7-ից հետո խոստանում է լուծել ԵԱՏՄ–ում առկա բոլոր հարցերը։ 27.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-27T21:35+0400
2026-05-27T21:35+0400
2026-05-27T22:25+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102685709_0:0:1252:704_1920x0_80_0_0_7d70bebf391841b41883d508ad139023.jpg
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունն այս պահին չի լքելու Եվրասիական տնտեսական միությունը։ Այս մասին նա հայտնեց քարոզարշավի շրջանակում Աբովյան քաղաքում անցկացվող ՔՊ–ի հանրահավաքի ժամանակ։Նա նաև հիշեցրեց, որ մայիսի 29-ին Աստանայում սպասվող ԵԱՏՄ նիստին մասնակցելու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն ԵՄ։ Այս հայտարարության վերաբերյալ ՌԴ–ից կոշտ արձագանքներ են հնչել։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵԱՏՄ–ից տրվող արտոնությունները ՀՀ–ին տրվել են փաթեթային, իսկ ԵՄ կազմում լինելու ցանկության դեպքում գներն էլ պետք է լինեն ինչպես ԵՄ–ում։ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ ԵՄ-ին անդամակցելու համար ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու շուրջ քննարկումների ակտիվացումը մեծապես կապված է երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի հետ։Այս ամենի ֆոնին Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը նամակ էր հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Փաշինյանը կրկին հայտարարեց՝ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից
Sputnik Արմենիա
Փաշինյանը կրկին հայտարարեց՝ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից
2026-05-27T21:35+0400
true
PT2M04S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102685709_87:0:1026:704_1920x0_80_0_0_5feca11cf1a3e8e4244e45d32c349f09.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, նիկոլ փաշինյան, видео
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, նիկոլ փաշինյան, видео
Փաշինյանը կրկին հայտարարեց՝ Հայաստանը չի պատրաստվում այս պահին դուրս գալ ԵԱՏՄ-ից
21:35 27.05.2026 (Թարմացված է: 22:25 27.05.2026) ՔՊ վարչապետի թեկնածուն հունիսի 7-ից հետո խոստանում է լուծել ԵԱՏՄ–ում առկա բոլոր հարցերը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունն այս պահին չի լքելու Եվրասիական տնտեսական միությունը։
Այս մասին նա հայտնեց քարոզարշավի շրջանակում Աբովյան քաղաքում անցկացվող ՔՊ–ի հանրահավաքի ժամանակ։
«ՀՀ–ն այս պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ–ից։ Ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միաժամանակ ԵԱՏՄ 2 բարձրագույն մարմինների անդամ եմ և օգտագործելու եմ այդ լծակները, որ Լուկաշենկոն չօգտագործի ԵԱՏՄ-ն Հայաստանի դեմ։ Բոլոր հայտարարություններ անողները «փորում են ԵԱՏՄ գերեզմանը»։ Հունիսի 7-ից հետո` ձեր մանդատը ստանալուց հետո, երբ իբրև վարչապետ վերադառնամ աշխատանքի, կլուծեմ ԵԱՏՄ-ում առկա բոլոր հարցերը»,– ասաց Փաշինյանը։
Նա նաև հիշեցրեց, որ մայիսի 29-ին Աստանայում սպասվող ԵԱՏՄ նիստին մասնակցելու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն ԵՄ։ Այս հայտարարության վերաբերյալ ՌԴ–ից կոշտ արձագանքներ են հնչել։ Ռուսաստանի փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ ԵԱՏՄ–ից տրվող արտոնությունները ՀՀ–ին տրվել են փաթեթային, իսկ ԵՄ կազմում լինելու ցանկության դեպքում գներն էլ պետք է լինեն ինչպես ԵՄ–ում։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար
Դմիտրի Պեսկովն էլ նշել էր, որ ԵՄ-ին անդամակցելու համար ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու շուրջ քննարկումների ակտիվացումը մեծապես կապված է երկրում ընթացող նախընտրական քարոզարշավի հետ։
Այս ամենի ֆոնին Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը
նամակ էր հղել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` նախազգուշացնելով 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագրի գործողության հնարավոր դադարեցման կամ միակողմանի չեղարկման մասին, եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանն անդամակցելու գործընթացը։