https://arm.sputniknews.ru/20260523/tevanjany-kkarvoghana-masnakcel-yntrakan-gvortsyntacin-pastabany-kalanqi-vorvoshman-masin-102545769.html
Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին. փաստաբանը` կալանքի որոշման մասին
Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին. փաստաբանը` կալանքի որոշման մասին
Sputnik Արմենիա
Պաշտպանական կողմը կբողոքարկի կալանքի որոշումը։ 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T23:16+0400
2026-05-23T23:16+0400
2026-05-23T23:32+0400
հայաստան
անդրանիկ թևանյան
արամ օրբելյան
դատարան
կալանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102545978_0:81:720:486_1920x0_80_0_0_07a7624fc18ad3ffc80dbd44a0c252f6.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին։ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ այդ մասին ասաց Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը, և Թևանյանը 2 ամսով կալանավորվել է։Փաստաբանը նշեց` դեռ չեն հասցրել մանրամասն ուսումնասիրել կալանքի որոշումը, բայց այս պահի դրությամբ արդեն իսկ բողոքարկման հիմքեր տեսնում են։Օրբելյանի խոսքով` դատարանի որոշումը հերթական անգամ կասկածի տակ է դնում ընտրությունների արդար ընթացքը:«Ընտրությունների սկզբունքներից մեկն այն է, որ մասնակից բոլոր քաղաքական ուժերը պետք է ընտրարշավին մասնակցելու հավասար իրավունքներ ունենան։ Եթե քաղաքական ուժերից մեկի 2-րդ համարը, ըստ էության, ուղիղ հրահանգով՝ տրված քաղաքական օպոնենտի՝ գործող իշխանության կողմից, ենթարկվում է ազատազրկման, և սահմանափակվում է ընտրարշավին մասնակցելու հնարավորությունը, ինքնին խաթարվում է ընտրությունների բնականոն ընթացքը»,- ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ արդեն եկող շաբաթվա սկզբին հստակություններ կլինեն իրենց կողմից դատարանի որոշման բողոքարկման ծավալների շուրջ։Նա ևս մեկ անգամ ընդգծեց` նյութերի այն ծավալը, որ ուսումնասիրել են, հիմք չեն տալիս պատկերացնելու, թե ինչը կարող է այստեղ հանցագործություն լինել։Ինչ վերաբերում է Անդրանիկ Թևանյանի տրամադրությանը, Օրբելյանը նշեց, որ նա մարտական է տրամադրված, ընկճված չէր։Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին. Օրբելյան
Sputnik Արմենիա
Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին. Օրբելյան
2026-05-23T23:16+0400
true
PT0M19S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/17/102545978_0:0:721:540_1920x0_80_0_0_efd981f9fdd8a95917502000bfc1e15f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անդրանիկ թևանյան, արամ օրբելյան, видео, դատարան, կալանք
հայաստան, անդրանիկ թևանյան, արամ օրբելյան, видео, դատարան, կալանք
Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին. փաստաբանը` կալանքի որոշման մասին
23:16 23.05.2026 (Թարմացված է: 23:32 23.05.2026) Պաշտպանական կողմը կբողոքարկի կալանքի որոշումը։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացին։ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ այդ մասին ասաց Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
Քիչ առաջ
հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը, և Թևանյանը 2 ամսով կալանավորվել է։
«Սկզբից որոշել էին ընդհանրապես շփումներն արգելել որևէ անձի հետ, բացի ընտանիքի անդամներից։ Բայց ընտրական օրենսգրքով սահմանված` լիազոր անձանց միջոցով ընտրությանը մասնակցելու սահմանափակումը չի կիրառվել, և պարոն Թևանյանը կկարողանա ընտրական գործընթացին մասնակցել ներկայացուցիչների միջոցով»,– ասաց Օրբելյանը։
Փաստաբանը նշեց` դեռ չեն հասցրել մանրամասն ուսումնասիրել կալանքի որոշումը, բայց այս պահի դրությամբ արդեն իսկ բողոքարկման հիմքեր տեսնում են։
Օրբելյանի խոսքով` դատարանի որոշումը հերթական անգամ կասկածի տակ է դնում ընտրությունների արդար ընթացքը:
«Ընտրությունների սկզբունքներից մեկն այն է, որ մասնակից բոլոր քաղաքական ուժերը պետք է ընտրարշավին մասնակցելու հավասար իրավունքներ ունենան։ Եթե քաղաքական ուժերից մեկի 2-րդ համարը, ըստ էության, ուղիղ հրահանգով՝ տրված քաղաքական օպոնենտի՝ գործող իշխանության կողմից, ենթարկվում է ազատազրկման, և սահմանափակվում է ընտրարշավին մասնակցելու հնարավորությունը, ինքնին խաթարվում է ընտրությունների բնականոն ընթացքը»,- ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ արդեն եկող շաբաթվա սկզբին հստակություններ կլինեն իրենց կողմից դատարանի որոշման բողոքարկման ծավալների շուրջ։
Նա ևս մեկ անգամ ընդգծեց` նյութերի այն ծավալը, որ ուսումնասիրել են, հիմք չեն տալիս պատկերացնելու, թե ինչը կարող է այստեղ հանցագործություն լինել։
Ինչ վերաբերում է Անդրանիկ Թևանյանի տրամադրությանը, Օրբելյանը նշեց, որ նա մարտական է տրամադրված, ընկճված չէր։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին
հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա
հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:
Մայիսի 21-ին ՔԿ–ն
հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին
համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը նրա նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:
Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։