https://arm.sputniknews.ru/20260523/andranik-tevanjany-kalanavvorvec-102527389.html
Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Sputnik Արմենիա
Խափանման միջոցի հարցը քննվում էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 23.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-23T22:51+0400
2026-05-23T22:51+0400
2026-05-23T22:58+0400
հայաստան
անդրանիկ թևանյան
կալանք
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102459392_0:43:2560:1483_1920x0_80_0_0_874300e230da357deee94686d25f55f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց։ Լուրը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։Նշենք, որ խափանման միջոցի հարցը քննվում էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ։Դատարանն ավելի քան 5 ժամ առաջ ավարտել էր կալանավորելու միջնորդության քննությունը և հեռացել էր խորհրդակցության։Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:Մայիսի 21-ին ՔԿ–ն հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102459392_25:0:2300:1706_1920x0_80_0_0_e5564aa5f7921eac23be4728323da7d5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անդրանիկ թևանյան, կալանք, դատարան
հայաստան, անդրանիկ թևանյան, կալանք, դատարան
Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
22:51 23.05.2026 (Թարմացված է: 22:58 23.05.2026) Խափանման միջոցի հարցը քննվում էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց։ Լուրը
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Նշենք, որ խափանման միջոցի հարցը քննվում էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ։
Դատարանն ավելի քան 5 ժամ առաջ ավարտել էր կալանավորելու միջնորդության քննությունը և հեռացել էր խորհրդակցության։
Հիշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին
հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա
հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:
Մայիսի 21-ին ՔԿ–ն
հայտնեց, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին
համաձայնություն տվեց Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազը նրա նկատմամբ
քրեական հետապնդում է հարուցել Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական դավաճանության հանցակազմի հատկանիշներով:
Նշենք, որ Թևանյանը պատգամավորի թեկնածու է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակով։