https://arm.sputniknews.ru/20260521/andranik-tevanjani-nkatmamb-qreakan-varujt-e-nakhadzernvel-petakan-davatshanutjan-meghadranqvov-102465865.html
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության մեղադրանքով
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության մեղադրանքով
Sputnik Արմենիա
Քննչական կոմիտեի պնդմամբ` գաղտնի տեղեկությունները փոխանցվել է «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենին։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T21:16+0400
2026-05-21T21:16+0400
2026-05-21T22:35+0400
անդրանիկ թևանյան
լրտես
լրտեսություն
գործակալ
հհ քննչական կոմիտե
քարոզարշավ
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102439608_0:83:1600:983_1920x0_80_0_0_bc64f0af3dced79f383c7c926503c0ff.jpg
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում 2–րդ համար հանդիսացող Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։Կոմիտեի պնդմամբ` Անդրանիկ Թևանյանը, լինելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 622,000 դոլարի դիմաց ԱԺ գաղտնի նիստի մասին տեղեկություններ է վաճառել օտարկերյա վերլուծական կենտրոնի։Նախաքննական մարմինը նշել է, որ հաղորդումը ստացել են ՀՀ ԱԱԾ–ից, հարուցվել է քրեական հետապնդում սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով։Նշենք, որ Անդրանիկ Թևանյանն այսօր քարոզարշավի ժամանակ հերքել էր տեղեկությունները` հայտարարելով, թե վարկած կա, որ իր հասցեին հնչեցված մեղադրանքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թելադրանքով է։Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102439608_179:0:1600:1066_1920x0_80_0_0_d5abd1e1ce345a44dc915479dbd8b025.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
անդրանիկ թևանյան, լրտես, լրտեսություն, գործակալ, հհ քննչական կոմիտե, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
անդրանիկ թևանյան, լրտես, լրտեսություն, գործակալ, հհ քննչական կոմիտե, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության մեղադրանքով
21:16 21.05.2026 (Թարմացված է: 22:35 21.05.2026) Քննչական կոմիտեի պնդմամբ` գաղտնի տեղեկությունները փոխանցվել է «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենին։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակում 2–րդ համար հանդիսացող Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Այս մասին հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Կոմիտեի պնդմամբ` Անդրանիկ Թևանյանը, լինելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, 622,000 դոլարի դիմաց ԱԺ գաղտնի նիստի մասին տեղեկություններ է վաճառել օտարկերյա վերլուծական կենտրոնի։
«2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության»,– նշել են ՀՀ քննչական կոմիտեից։
Նախաքննական մարմինը նշել է, որ հաղորդումը ստացել են ՀՀ ԱԱԾ–ից, հարուցվել է քրեական հետապնդում սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով։
Նշենք, որ Անդրանիկ Թևանյանն այսօր քարոզարշավի ժամանակ հերքել էր տեղեկությունները` հայտարարելով, թե վարկած կա, որ իր հասցեին հնչեցված մ
եղադրանքը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու թելադրանքով է։
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին
հայտարարեց, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանի արձագանքը չուշացավ. նա
հայտարարեց, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար: