00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:27
34 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Լոռիում 4 անձ է կալանավորվել ընտրողների բնակարանների վարձավճարները տալու կասկածանքով

© Sputnik / Vitaliy Belousov / Անցնել մեդիապահոցՁեռնաշղթա
Ձեռնաշղթա - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2026
Բաժանորդագրվել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Լոռու մարզում մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները տալու մեջ կասկածվող 4 անձ կալանավորվել է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ավելի վաղ` մայիսի 19-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակել, ըստ որի` «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուի կազմակերպմամբ մի շարք անձինք օրենսդրական արգելքի պայմաններում տրվել են ՀՀ Լոռու մարզի մի շարք ընտրողների բնակարանների վարձավճարները։ Կոմիտեից պնդել էին, որ խմբի անդամները բացահայտումից խուսափելու և իրենց գործողությունների հետագծելիությունը նվազեցնելու նպատակով օգտագործել են միջնորդավորված անձանց և նրանց պատկանող ավտոմեքենաները։ Նշել էին նաև, թե գումարները հիմնականում կանխիկ եղանակով են տրամադրվել։
«Ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու և անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 4 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,– ասացին կոմիտեից։
Հիշեցնենք` մայիսի 15–ին հայտնի դարձավ, որ Լոռիում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներ են խուզարկվել, կան ձերբակալվածներ։
Դրանից բացի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է (նրանցից մեկը հետախույզ Արթուր Ավանեսյանն է (Կանդազ) ): Հակակոռուպցիոն կոմիտեի հաղոդագրության համաձայն` առկա են ձայնագրություններ` կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։
Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև Արմավիրի և Շիրակի մարզերից բերման ենթարկվածների մասին։
Լրահոս
0