https://arm.sputniknews.ru/20260515/lvorium-uzhegh-hajastani-grasenjakner-en-khuzarkvel-kan-dzerbakalvatsner-102217738.html
Լոռիում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներ են խուզարկվել, կան ձերբակալվածներ
Լոռիում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներ են խուզարկվել, կան ձերբակալվածներ
Sputnik Արմենիա
Կոմիտեն պնդում է, որ խուզարկությունն արվել է նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ 15.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-15T13:30+0400
2026-05-15T13:30+0400
2026-05-15T16:19+0400
հակակոռուպցիոն կոմիտե
խուզարկություն
լոռի
«ուժեղ հայաստան» կուսակցություն
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101911216_0:134:2560:1574_1920x0_80_0_0_3ccf1da5a10e23fa2dab8e1bd3862f0a.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն Լոռու մարզում խուզարկություն է արել «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում, կան ձերբակալվածներ։Ըստ հաղորդագրության՝ խուզարկություններ և վարութային այլ գործողություններ իրականացվել են ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։Կոմիտեից հայտնում են, որ խուզարկվել է նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակ։Կատարվում է նախաքննություն։Նշում են, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։Թարմացում. Ավելի ուշ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց ձայնագրություններ և նոր հաղորդագրություն, ըստ որի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ՀՀ Լոռու մարզում գործող մի շարք գրասենյակների համակարգողներ նախապատրաստվել են ընտրողներին տալ ընտրակաշառք, ինչպես նաև խոչընդոտել նույն մարզի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից 3 անձ կալանքի տակ է (նրանցից մեկը հետախույզ Արթուր Ավանեսյանն է (Կանդազ) ): Հակակոռուպցիոն կոմիտեի հաղոդագրության համաձայն` առկա են ձայնագրություններ` կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև Արմավիրի և Շիրակի մարզերից բերման ենթարկվածների մասին։
լոռի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101911216_143:0:2418:1706_1920x0_80_0_0_b0c4de8bc2fa7d05c494a327cd74b2e4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակակոռուպցիոն կոմիտե, խուզարկություն, լոռի, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ձերբակալություն
հակակոռուպցիոն կոմիտե, խուզարկություն, լոռի, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ձերբակալություն
Լոռիում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներ են խուզարկվել, կան ձերբակալվածներ
13:30 15.05.2026 (Թարմացված է: 16:19 15.05.2026) Կոմիտեն պնդում է, որ խուզարկությունն արվել է նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն Լոռու մարզում խուզարկություն է արել «Ուժեղ Հայաստանի» գրասենյակներում, կան ձերբակալվածներ։
Ըստ
հաղորդագրության՝ խուզարկություններ և վարութային այլ գործողություններ իրականացվել են ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Կոմիտեից հայտնում են, որ խուզարկվել է նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակ։
Կատարվում է նախաքննություն։
Նշում են, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Թարմացում. Ավելի ուշ հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակեց ձայնագրություններ և նոր հաղորդագրություն, ըստ որի՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ՀՀ Լոռու մարզում գործող մի շարք գրասենյակների համակարգողներ նախապատրաստվել են ընտրողներին տալ ընտրակաշառք, ինչպես նաև խոչընդոտել նույն մարզի մի շարք բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։
Հիշեցնենք` «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի գրասենյակից
3 անձ կալանքի տակ է (նրանցից մեկը
հետախույզ Արթուր Ավանեսյանն է (Կանդազ) ): Հակակոռուպցիոն կոմիտեի հաղոդագրության համաձայն` առկա են ձայնագրություններ` կուսակցության անունից հանդես եկող անձանց մասնակցությամբ, որոնք ենթադրաբար արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիներին փորձում են ներգրավել ընտրական իրավախախտումների մեջ։
Նշենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել է նաև
Արմավիրի և
Շիրակի մարզերից բերման ենթարկվածների մասին։