https://arm.sputniknews.ru/20260430/tavushi-sahmanazatumic-hetvo-vor-taratsqnern-en-ancel-adrbejani-verahskvoghutjan-tak-qartez-101552862.html
Տավուշի սահմանազատումից հետո ո՞ր տարածքներն են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ. քարտեզ
Տավուշի սահմանազատումից հետո ո՞ր տարածքներն են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ. քարտեզ
Sputnik Արմենիա
Տվյալների վերլուծությունը թույլ է տալիս համեմատաբար ամբողջական պատկերացում կազմել Բաղանիս-Բերքաբեր գյուղերի շրջանում տարածքային փոփոխությունների մասին: 30.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-30T19:30+0400
2026-04-30T19:30+0400
2026-04-30T19:30+0400
հեղինակներ
ադրբեջան
հայ-ադրբեջանական
սահմանազատման կանոնակարգ
սահմանազատում
դեմարկացիա
տավուշ
կիրանց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96616990_0:78:1500:922_1920x0_80_0_0_473e3b66a2a83475113d7059e38b59b2.jpg
Ի՞նչ տեսք ունեն Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման հետևանքները Տավուշի մարզում․ Sputnik Արմենիան ներկայացնում է մանրամասները քարտեզի վրա։Ապրիլի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Տավուշի մարզում 12–կիլոմետրանոց հատված են սահմանազատել, և առաջիկայում կշարունակվի և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքը։Եվ չնայած Հայաստանի կառավարությունը պարբերաբար հայտարարում է գործընթացը շարունակելու ծրագրերի մասին, իշխանությունները մինչ օրս չեն ներկայացրել 2024 թվականից ի վեր սահմանագծման և սահմանազատման գործընթացում կատարված փոփոխությունների ամբողջական պատկերը։Ավելին` Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տրամադրել Ադրբեջանի հետ համաձայնեցված սահմանային սյուների կոորդինատները։Հիմնվելով արբանյակային թարմացված պատկերների և այլ տվյալների վրա` մենք ստեղծել ենք քարտեզ, որը կօգնի հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Տավուշում։Կարմիր գծով նշված են նոր սահմանի այն հատվածները, որտեղ իրականացվել է սահմանագծում և սահմանազատում, և որտեղ այժմ տեղադրված է փշալարերով ցանկապատ։ Դեղին գիծը ցույց է տալիս սահմանը` ըստ Google-ի:Մուգ շագանակագույն գիծը ցույց է տալիս ՀՀ զինված ուժերի կողմից նախկինում վերահսկված տարածքը, որը զիջվել է Ադրբեջանին: Բաց շագանակագույնը ցույց է տալիս «չեզոք գոտին» կամ ՀՀ ԶՈւ և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության դիրքերի միջև ընկած տարածքը, որը նույնպես սահմանազատումից հետո անցել է Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ:Մուգ կանաչով նշված է Բերքաբերի հատվածում գտնվող գոտին, որը նախկինում վերահսկվում էր Ադրբեջանի կողմից, սակայն անցել է Հայաստանին։ Հենց այդտեղ է Բաքուն հետ քաշվել միակ դիրքից և մի փոքր նահանջել դեպի հյուսիս։ Բաց կանաչ գույնի վրա սպիտակ գծերով նշված է «չեզոք» գոտին (2 հատված), որը դելիմիտացիայից հետո անցել է ՀՀ լիակատար վերահսկողության տակ։Արդյունքում, մոտավորապես 5.9 քառակուսի կիլոմետր տարածք անցել է Ադրբեջանի, 0.5 քառակուսի կիլոմետրից պակաս տարածք՝ ՀՀ վերահսկողության տակ:Քարտեզի վրա նշված է նաև ՀՀ զինված ուժերի կողմից թողնված դիրքերից մեկը (ընդհանուր առմամբ կա մոտ մեկ տասնյակ նման դիրք): Ի տարբերություն մյուսների` այն գտնվում է սահմանազատման գոտուց դուրս, սակայն ՀՀ զինված ուժերը լքել են այն։ Մենք մանրամասն գրել ենք այդ դիրքի մասին, արբանյակային լուսանկարներով ցույց տվել ապացույցներ:ՀՀ պաշտպանության նախարարությունը նախկինում փաստացի հրաժարվել էր մեկնաբանել այս դիրքից հետքաշվելու փաստը` նշելով, որ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն արձագանքել է նույնաբովանդակ հարցմանը»:Ի՞նչ եղավ այս դիրքի հետՄենք նոր հարցում ենք ուղարկել, այս անգամ` փոխվարչապետ և ՀՀ սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ հետևյալ հարցերով. 1) Դիրքի դուրսբերումը համաձայնեցվե՞լ է սահմանազատման ընթացքում: 2) Եթե ոչ, ապա ինչո՞վ է դա պայմանավորված: 3) Ադրբեջանը ներկայացրե՞լ է այդպիսի պահանջ: 4) Արդյոք այլ սահմանային փոփոխություններ եղել են սահմանազատման ենթակա հատվածներից (պաշտոնապես հրապարակված քարտեզում նշված) դուրս: Եթե այո, ապա ինչ փոփոխություններ և որ հատվածներում։ 5) Արդյոք Ներքին Ոսկեպարի մի հատվածը չի ցանկատապվել: Եթե այո, ապա ինչու:Փոխվարչապետի գրասենյակը մեր հարցերը վերահասցեագրել է ՀՀ պաշտպանության նախարարություն։ ՊՆ-ից մեզ պատասխանել են. «Ներկայացրած հարցադրումների վերաբերյալ տրվել են պաշտոնական պարզաբանումներ և հավելյալ որևէ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։ՀՀ ՊՆ-ն, պնդումներին հակառակ, մեր հարցերին պատշաճ պարզաբանումներ չի տվել, ինչի մասին արդեն գրել ենք։ Բոլոր հարցերը մնում են բաց։Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել էր Երևան։ Մուստաֆաևը նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։ Նույն օրը Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովների 13-րդ նիստը, որի ընթացքում ուղեցույցների նախագծերի տեքստեր են համաձայնեցվելՀայաստանն ու Ադրբեջանը ուղեցույցների նախագծերի տեքստեր են համաձայնեցրել Աղվերանում
ադրբեջան
կիրանց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Դավիթ Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_ffcb4cf8afc4b1ab1ba4f5ba7bf29940.jpg
Դավիթ Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_ffcb4cf8afc4b1ab1ba4f5ba7bf29940.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/06/96616990_84:0:1417:1000_1920x0_80_0_0_e8eae50fb36094c56c7944b224034891.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Դավիթ Գալստյան
https://cdn.am.sputniknews.ru/img/38/93/389356_199:0:1401:1202_100x100_80_0_0_ffcb4cf8afc4b1ab1ba4f5ba7bf29940.jpg
հեղինակներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահմանազատման կանոնակարգ, սահմանազատում, դեմարկացիա, տավուշ, կիրանց
հեղինակներ, ադրբեջան, հայ-ադրբեջանական, սահմանազատման կանոնակարգ, սահմանազատում, դեմարկացիա, տավուշ, կիրանց
Տավուշի սահմանազատումից հետո ո՞ր տարածքներն են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ. քարտեզ
Տվյալների վերլուծությունը թույլ է տալիս համեմատաբար ամբողջական պատկերացում կազմել Բաղանիս-Բերքաբեր գյուղերի շրջանում տարածքային փոփոխությունների մասին:
Ի՞նչ տեսք ունեն Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման հետևանքները Տավուշի մարզում․
Sputnik Արմենիան ներկայացնում է մանրամասները քարտեզի վրա։
Ապրիլի 27-ին ՀՀ վարչապետ
Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը Տավուշի մարզում 12–կիլոմետրանոց հատված են սահմանազատել, և առաջիկայում կշարունակվի և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքը։
Եվ չնայած Հայաստանի կառավարությունը պարբերաբար հայտարարում է գործընթացը շարունակելու ծրագրերի մասին, իշխանությունները մինչ օրս չեն ներկայացրել 2024 թվականից ի վեր սահմանագծման և սահմանազատման գործընթացում կատարված փոփոխությունների ամբողջական պատկերը։
Ավելին` Հայաստանի իշխանությունները
հրաժարվում են տրամադրել Ադրբեջանի հետ համաձայնեցված սահմանային սյուների կոորդինատները։
Հիմնվելով արբանյակային թարմացված պատկերների և այլ տվյալների վրա` մենք ստեղծել ենք քարտեզ, որը կօգնի հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Տավուշում։
Կարմիր գծով նշված են նոր սահմանի այն հատվածները, որտեղ իրականացվել է սահմանագծում և սահմանազատում, և որտեղ այժմ տեղադրված է փշալարերով ցանկապատ։ Դեղին գիծը ցույց է տալիս սահմանը` ըստ Google-ի:
Մուգ շագանակագույն գիծը ցույց է տալիս ՀՀ զինված ուժերի կողմից նախկինում վերահսկված տարածքը, որը զիջվել է Ադրբեջանին: Բաց շագանակագույնը ցույց է տալիս «չեզոք գոտին» կամ ՀՀ ԶՈւ և Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության դիրքերի միջև ընկած տարածքը, որը նույնպես սահմանազատումից հետո անցել է Ադրբեջանի անմիջական վերահսկողության տակ:
Մուգ կանաչով նշված է Բերքաբերի հատվածում գտնվող գոտին, որը նախկինում վերահսկվում էր Ադրբեջանի կողմից, սակայն անցել է Հայաստանին։ Հենց այդտեղ է Բաքուն հետ քաշվել միակ դիրքից և մի փոքր նահանջել դեպի հյուսիս։ Բաց կանաչ գույնի վրա սպիտակ գծերով նշված է «չեզոք» գոտին (2 հատված), որը դելիմիտացիայից հետո անցել է ՀՀ լիակատար վերահսկողության տակ։
Արդյունքում, մոտավորապես 5.9 քառակուսի կիլոմետր տարածք անցել է Ադրբեջանի, 0.5 քառակուսի կիլոմետրից պակաս տարածք՝ ՀՀ վերահսկողության տակ:
Քարտեզի վրա նշված է նաև ՀՀ զինված ուժերի կողմից թողնված դիրքերից մեկը (ընդհանուր առմամբ կա մոտ մեկ տասնյակ նման դիրք): Ի տարբերություն մյուսների` այն գտնվում է սահմանազատման գոտուց դուրս, սակայն ՀՀ զինված ուժերը լքել են այն։ Մենք մանրամասն գրել ենք այդ դիրքի մասին,
արբանյակային լուսանկարներով ցույց տվել ապացույցներ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախկինում փաստացի հրաժարվել էր մեկնաբանել այս դիրքից հետքաշվելու փաստը` նշելով, որ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն արձագանքել է նույնաբովանդակ հարցմանը»:
Մենք նոր հարցում ենք ուղարկել, այս անգամ` փոխվարչապետ և ՀՀ սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակ՝ հետևյալ հարցերով.
1) Դիրքի դուրսբերումը համաձայնեցվե՞լ է սահմանազատման ընթացքում:
2) Եթե ոչ, ապա ինչո՞վ է դա պայմանավորված:
3) Ադրբեջանը ներկայացրե՞լ է այդպիսի պահանջ:
4) Արդյոք այլ սահմանային փոփոխություններ եղել են սահմանազատման ենթակա հատվածներից (պաշտոնապես հրապարակված քարտեզում նշված) դուրս: Եթե այո, ապա ինչ փոփոխություններ և որ հատվածներում։
5) Արդյոք Ներքին Ոսկեպարի մի հատվածը չի ցանկատապվել: Եթե այո, ապա ինչու:
Փոխվարչապետի գրասենյակը մեր հարցերը վերահասցեագրել է ՀՀ պաշտպանության նախարարություն։ ՊՆ-ից մեզ պատասխանել են. «Ներկայացրած հարցադրումների վերաբերյալ տրվել են պաշտոնական պարզաբանումներ և հավելյալ որևէ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»։
ՀՀ ՊՆ-ն, պնդումներին հակառակ, մեր հարցերին պատշաճ պարզաբանումներ չի տվել, ինչի մասին արդեն գրել ենք։ Բոլոր հարցերը մնում են բաց։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ժամանել էր Երևան։ Մուստաֆաևը նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։
Նույն օրը Աղվերանում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական
հանձնաժողովների 13-րդ նիստը, որի ընթացքում ուղեցույցների նախագծերի տեքստեր են համաձայնեցվել