https://arm.sputniknews.ru/20260331/arbanjakajin-lusankarnery-hastatum-en-hajastany-tavushum-zu-dirq-e-hanel-100452426.html
Արբանյակային լուսանկարները հաստատում են. Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել
Արբանյակային լուսանկարները հաստատում են. Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել
Sputnik Արմենիա
Հայաստանի զինված ուժերի դիրքը գտնվել է Բերքաբերի ջրամբարի ափին։ Այժմ, դատելով համեմատաբար թարմ արբանյակային նկարներից, այն գոյություն չունի: 31.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-31T23:21+0400
2026-03-31T23:21+0400
2026-03-31T23:21+0400
սահմանազատում
դիրքեր
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74893950_0:359:960:899_1920x0_80_0_0_2365d5135504f7bfa63e9d550268cbb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik, Դավիթ Գալստյան. Արբանյակային լուսանկարները վկայում են, որ Հայաստանը հանել է Տավուշի ռազմական դիրքերից մեկը, ընդ որում` այն հատվածում, որը ըստ 2024 թվականի պայմանավորվածության՝ սահմանազատման ենթակա չէր։2024 թվականի ապրիլին Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատում իրականացնել Տավուշի Բաղանիս-Բերքաբեր հատվածի մի քանի հատվածներում։ Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը հրապարակեց քարտեզ, որում վարդագույնով նշված էին այն հատվածները, որտեղ պետք է սահմանագծում և սահմանազատում իրականացվեն:Այս քարտեզի վրա սլաքով նշել ենք ՀՀ ԶՈւ դիրքի գտնվելու վայրը։ Երևում է, որ սահմանազատումը այդ հատվածին որևէ կերպ չի վերաբերել (այսինքն՝ այդ գործընթացը չէր կարող դիրքը հետ քաշելու պատճառ դառնալ. խմբ)։Համեմատաբար թարմ արբանյակային լուսանկարները թույլ են տալիս հստակ արձանագրել փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 2024 թվականից հետո:Մասնավորապես նոր լուսանկարում երևում է, որ Բերքաբերի ջրամբարի ափին այլևս չկա ՀՀ ԶՈւ նախկին դիրքը: Ամենայն հավանականությամբ, այն ապամոնտաժվել է, իսկ խրամատները լցվել են։Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ-ին այս դիրքորոշման վերաբերյալ՝ խնդրելով տեղեկացնել՝1) Արդյոք հանվել/հետ է քաշվել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող ՀՀ ԶՈւ դիրքը (Մեզեմ գյուղի դիմաց, 41° 3'42.87"N 45° 7'23.60"E կոորդինատներով),2) Եթե այո, ապա երբ և ինչու:Թե կոնկրետ ինչ հարցման կամ ԱԱԾ-ի «արձագանքի» մասին է խոսքը, ՊՆ-ից չեն պարզաբանել։ Մեր կողմից մատնանշենք, որ ժամանակին ԱԱԾ-ից իսկապես տվյալներ ենք հարցրել, բայց այդ շրջանում դիրքային այլ փոփոխությունների մասին։ Կոնկրետ տեղեկություններ մեզ այդպես էլ չեն տրամադրել։Հավելենք, որ արբանյակային լուսանկարները հաստատում են նաև Sputnik Արմենիայի՝ Տավուշի դիրքերից մեկից Ադրբեջանի զորքերի հետքաշման մասին նախկին հաղորդագրությունները։Դիրքի փոխանցման մասին տեղեկատվությունը հրապարակել ենք դեռևս 2024 թվականի օգոստոսին։ Հայաստանի պաշտոնական իշխանություններն այն ժամանակ ո՛չ հաստատել էին, ո՛չ էլ հերքել այդ տեղեկությունը։ Սակայն, դատելով արբանյակային թարմացված լուսանկարներից, Բերքաբեր գյուղից հյուսիս-արևելք տեղակայված այդ դիրքն իրականում չկա։ Այն հետ է քաշվել 250-300 մետր հյուսիս-արևելք։Ընդ որում նշենք, որ Ադրբեջանը ԶՈւ-ն հետ է քաշել միայն 1, իսկ Հայաստանը՝ առնվազն 8-9, այն էլ՝ մարտավարական առումով շատ ավելի կարևոր դիրքեր։Նշենք, որ սահմանազատման գործընթացը 2024 թվականից հետո փաստացի կանգ է առել և դեռևս չի շոշափել 2021-2022 թթ. Ադրբեջանի կողմից օկուպացված՝ Հայաստանի ավելի քան 200 քառ.կմ տարածքը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74893950_0:298:960:1018_1920x0_80_0_0_0c2c9934f7eed13e35f8a6f427358fbc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սահմանազատում, դիրքեր, հայաստան, ադրբեջան
սահմանազատում, դիրքեր, հայաստան, ադրբեջան
Արբանյակային լուսանկարները հաստատում են. Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել
Հայաստանի զինված ուժերի դիրքը գտնվել է Բերքաբերի ջրամբարի ափին։ Այժմ, դատելով համեմատաբար թարմ արբանյակային նկարներից, այն գոյություն չունի:
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik, Դավիթ Գալստյան. Արբանյակային լուսանկարները վկայում են, որ Հայաստանը հանել է Տավուշի ռազմական դիրքերից մեկը, ընդ որում` այն հատվածում, որը ըստ 2024 թվականի պայմանավորվածության՝ սահմանազատման ենթակա չէր։
2024 թվականի ապրիլին Հայաստանն ու Ադրբեջանը
պայմանավորվել էին սահմանազատում իրականացնել Տավուշի Բաղանիս-Բերքաբեր հատվածի մի քանի հատվածներում։ Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմը հրապարակեց քարտեզ, որում վարդագույնով նշված էին այն հատվածները, որտեղ պետք է սահմանագծում և սահմանազատում իրականացվեն:
Այս քարտեզի վրա սլաքով նշել ենք ՀՀ ԶՈւ դիրքի գտնվելու վայրը։ Երևում է, որ սահմանազատումը այդ հատվածին որևէ կերպ չի վերաբերել (այսինքն՝ այդ գործընթացը չէր կարող դիրքը հետ քաշելու պատճառ դառնալ. խմբ)։
Համեմատաբար թարմ արբանյակային լուսանկարները թույլ են տալիս հստակ արձանագրել փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 2024 թվականից հետո:
Մասնավորապես նոր լուսանկարում երևում է, որ Բերքաբերի ջրամբարի ափին այլևս չկա ՀՀ ԶՈւ նախկին դիրքը: Ամենայն հավանականությամբ, այն ապամոնտաժվել է, իսկ խրամատները լցվել են։
Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ-ին այս դիրքորոշման վերաբերյալ՝ խնդրելով տեղեկացնել՝
1) Արդյոք հանվել/հետ է քաշվել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող ՀՀ ԶՈւ դիրքը (Մեզեմ գյուղի դիմաց, 41° 3'42.87"N 45° 7'23.60"E կոորդինատներով),
2) Եթե այո, ապա երբ և ինչու:
«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն արձագանքել է նույնաբովանդակ հարցմանը»,– պատասխանել է ՊՆ-ն։
Թե կոնկրետ ինչ հարցման կամ ԱԱԾ-ի «արձագանքի» մասին է խոսքը, ՊՆ-ից չեն պարզաբանել։ Մեր կողմից մատնանշենք, որ ժամանակին ԱԱԾ-ից իսկապես տվյալներ ենք հարցրել, բայց այդ շրջանում դիրքային այլ փոփոխությունների մասին։ Կոնկրետ տեղեկություններ մեզ այդպես էլ չեն տրամադրել։
Հավելենք, որ արբանյակային լուսանկարները հաստատում են նաև Sputnik Արմենիայի՝ Տավուշի դիրքերից մեկից Ադրբեջանի զորքերի հետքաշման մասին նախկին հաղորդագրությունները։
Դիրքի փոխանցման մասին տեղեկատվությունը
հրապարակել ենք դեռևս 2024 թվականի օգոստոսին։ Հայաստանի պաշտոնական իշխանություններն այն ժամանակ ո՛չ հաստատել էին, ո՛չ էլ հերքել այդ տեղեկությունը։ Սակայն, դատելով արբանյակային թարմացված լուսանկարներից, Բերքաբեր գյուղից հյուսիս-արևելք տեղակայված այդ դիրքն իրականում չկա։ Այն հետ է քաշվել 250-300 մետր հյուսիս-արևելք։
Ընդ որում նշենք, որ Ադրբեջանը ԶՈւ-ն հետ է քաշել միայն 1, իսկ Հայաստանը՝ առնվազն 8-9, այն էլ՝ մարտավարական առումով շատ ավելի կարևոր դիրքեր։
Նշենք, որ սահմանազատման գործընթացը 2024 թվականից հետո փաստացի կանգ է առել և դեռևս չի շոշափել 2021-2022 թթ. Ադրբեջանի կողմից օկուպացված՝ Հայաստանի ավելի քան 200 քառ.կմ տարածքը։