https://arm.sputniknews.ru/20250209/hh-ishkhanutjunnery-sharunakum-en-taqcnel-tavushi-sahmanajin-sjuneri-kvovordinatnery-85569537.html
ՀՀ իշխանությունները շարունակում են թաքցնել Տավուշի սահմանային սյուների կոորդինատները
ՀՀ իշխանությունները շարունակում են թաքցնել Տավուշի սահմանային սյուների կոորդինատները
Sputnik Արմենիա
ՊՆ-ն և ԱԱԾ-ն հղում են անում գաղտնիությանը, թեև կոորդինատները բանակցվել և որոշվել են Երևանի և Բաքվի կողմից, իսկ տեղադրված սյուները տեսանելի են անգամ տեղի... 09.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-09T09:55+0400
2025-02-09T09:55+0400
2025-02-10T09:54+0400
հեղինակներ
սահման
սահմանամերձ գյուղեր
տավուշ
սահմանազատում
դելիմիտացիա
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
սյուն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74893950_0:359:960:899_1920x0_80_0_0_2365d5135504f7bfa63e9d550268cbb1.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի, Sputnik - Դավիթ Գալստյան. Հայաստանի իշխանությունները շարունակում են թաքցնել Տավուշի Բերքաբեր-Բաղանիս հատվածի սահմանային սյուների կոորդինատները։2024 թվականի ամռանը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից ի պատասխան մեր հարցման տեղեկացրել են, որ աշխատանքները դեռ շարունակվում են՝ խոստանալով պատասխանել դրանց ավարտից հետո: Հաշվի առնելով կատարված աշխատանքները՝ 2025 թվականի հունվարին նոր հարցում ենք ուղարկել ՀՀ վարչապետի, փոխվարչապետի, ԱԱԾ, ՊՆ և ԱԳՆ աշխատակազմեր։ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնել են, որ հարցն իրենց իրավասությունից դուրս է։ Վարչապետի աշխատակազմից հարցումն ուղղել են փոխվարչապետի գրասենյակ, այնտեղից էլ ՊՆ։Նույնաբովանդակ պատասխան է եկել նաև ՀՀ ԱԱԾ-ից։ Վկայակոչելով կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 53-Ն որոշումը՝ ԱԱԾ–ից ասել են, որ հարցվող տեղեկությունն ունի գաղտնիության համապատասխան դրոշմագիր։ Այնպես որ, այս կառույցից նույնպես մենք որևէ տեղեկություն չստացանք։Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքների սյուներն են. ՓաշինյանՄեր կողմից նշենք, որ հարցվող տեղեկությունը որևէ վնաս որևէ գործընթացի չի կարող հասցնել։ Սյուների կոորդինատները քննարկվել, բանակցվել և որոշվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կողմից, դրանք ֆիզիկապես տեղադրված են և մասամբ տեսանելի են անգամ տեղի բնակիչներին։ Հետևաբար, այս տվյալները հասարակությունից թաքցնելու ոչ մի (ակնհայտ) պատճառ չկա։Սյուների կոորդինատները թույլ կտային որոշել տվյալ հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանի երթուղին։Կադաստրի քարտեզը համապատասխանո՞ւմ է Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ տարածքին. իշխանությունը չգիտի
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/04/17/74893950_0:298:960:1018_1920x0_80_0_0_0c2c9934f7eed13e35f8a6f427358fbc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հեղինակներ, սահման, սահմանամերձ գյուղեր, տավուշ, սահմանազատում, դելիմիտացիա, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սյուն
հեղինակներ, սահման, սահմանամերձ գյուղեր, տավուշ, սահմանազատում, դելիմիտացիա, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, սյուն
ՀՀ իշխանությունները շարունակում են թաքցնել Տավուշի սահմանային սյուների կոորդինատները
09:55 09.02.2025 (Թարմացված է: 09:54 10.02.2025) ՊՆ-ն և ԱԱԾ-ն հղում են անում գաղտնիությանը, թեև կոորդինատները բանակցվել և որոշվել են Երևանի և Բաքվի կողմից, իսկ տեղադրված սյուները տեսանելի են անգամ տեղի բնակիչներին։
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի, Sputnik - Դավիթ Գալստյան. Հայաստանի իշխանությունները շարունակում են թաքցնել Տավուշի Բերքաբեր-Բաղանիս հատվածի սահմանային սյուների կոորդինատները։
2024 թվականի ամռանը ՀՀ փոխվարչապետ
Մհեր Գրիգորյանի գրասենյակից ի պատասխան մեր հարցման տեղեկացրել են, որ աշխատանքները դեռ շարունակվում են՝ խոստանալով պատասխանել դրանց ավարտից հետո:
Հաշվի առնելով կատարված աշխատանքները՝ 2025 թվականի հունվարին նոր հարցում ենք ուղարկել ՀՀ վարչապետի, փոխվարչապետի, ԱԱԾ, ՊՆ և ԱԳՆ աշխատակազմեր։
ԱԳՆ-ից
Sputnik Արմենիային հայտնել են, որ հարցն իրենց իրավասությունից դուրս է։ Վարչապետի աշխատակազմից հարցումն ուղղել են փոխվարչապետի գրասենյակ, այնտեղից էլ ՊՆ։
Պաշտպանական գերատեսչությունից մեզ պատասխանել են, որ նախարարի հրամանով սահմանագծմանը և սահմանազատմանը վերաբերող փաստաթղթերը, լուսանկարները, քարտեզները, սխեմաները (բացի կառավարության կողմից պաշտոնապես հրապարակվելուց) համարվում են գաղտնի, և հրաժարվել են տրամադրել հարցված տվյալները։
Նույնաբովանդակ պատասխան է եկել նաև ՀՀ ԱԱԾ-ից։ Վկայակոչելով կառավարության 2024 թվականի հունվարի 11-ի N 53-Ն որոշումը՝ ԱԱԾ–ից ասել են, որ հարցվող տեղեկությունն ունի գաղտնիության համապատասխան դրոշմագիր։ Այնպես որ, այս կառույցից նույնպես մենք որևէ տեղեկություն չստացանք։
Մեր կողմից նշենք, որ հարցվող տեղեկությունը որևէ վնաս որևէ գործընթացի չի կարող հասցնել։ Սյուների կոորդինատները քննարկվել, բանակցվել և որոշվել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կողմից, դրանք ֆիզիկապես տեղադրված են և մասամբ տեսանելի են անգամ տեղի բնակիչներին։
Հետևաբար, այս տվյալները հասարակությունից թաքցնելու ոչ մի (ակնհայտ) պատճառ չկա։
Սյուների կոորդինատները թույլ կտային որոշել տվյալ հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանի երթուղին։