https://arm.sputniknews.ru/20260427/arajikajum-ksharunakenq-sahmanazatumy-hajastani-ev-adrbejani-mijev-pashinjan-101448511.html
Առաջիկայում կշարունակենք սահմանազատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Փաշինյան
Առաջիկայում կշարունակենք սահմանազատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ սահմանապահը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության կարևորագույն սիմվոլներից է։ 27.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-27T12:42+0400
2026-04-27T12:42+0400
2026-04-27T12:47+0400
նիկոլ փաշինյան
սահմանապահ
սահմանազատման կանոնակարգ
սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ
սահմանազատում
դեմարկացիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1b/101447475_0:0:1500:844_1920x0_80_0_0_ca6c74d1a146d67e89bc02ac5222747d.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Առաջիկայում կշարունակվի և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցվի Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման աշխատանքը։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։Նա ընդգծեց, որ սահմանապահը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության կարևորագույն սիմվոլներից է։ՀՀ վարչապետն այս համատեսքստում շեշտեց, որ այժմ ՀՀ սահմաններին ամրաշինական, ինժեներական հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում և ՀՀ իշխանությունների նպատակն այն է, որ X պահի այդ ամրացված շրջանները հանձնեն սահմանապահ զորքերին, որպեսզի նրանք այդ տեղերում էլ ծառայություն իրականացնեն։Ինչ տեսք ունի քարտեզի վրա հայ-ադրբեջանական սահմանազատումը Կիրանցի հատվածում. բացառիկ«Իհարկե, սա տեղի կունենա լիակատար խաղաղության պայմաններում, դեպի ուր մենք վստահ քայլում ենք, և մեր տարածաշրջանը պատմական փոփոխություններ է ապրում, և այդ փոփոխությունները, միանշանակ, դրական են, և մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ զորքերի գործառութային նշանակությունը և նաև սահմանապահ զորքերի ծառայության մասշտաբները գնալով ընդլայնվեն»,–ասաց Փաշինյանը։Նրա խոսքով` իրենք առաջիկայում պետք է գրավչության ավելի բարձր մակարդակ ապահովեն սահմանապահ զորքերի համար, որպեսզի նրանցից պրոֆեսիոնալիզմի ավելի բարձր մակարդակ ակնկալեն։ Այս ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում, սահմանապահ զորքերում լայնորեն իրականացվում են վերապատրաստման ծրագրեր, գործում է նաև կամավոր ատեստավորման համակարգ, որն օգնում է նաև սոցիալական երաշխիքների ավելի բարձր մակարդակից օգտվել։Հիշեցնենք` 2024 թվականին Տավուշի մարզում 12 կմ հատվածի սահմանազատում է իրականացվել։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025–ի օգոստոսի 21-ին հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվելու է 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, երկու երկրների տարածքներն ու սահմանները գծանշող բոլոր քարտեզներն առկա են։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/1b/101447475_188:0:1313:844_1920x0_80_0_0_32f74ab04fa8ad29cf6295d0c4687140.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, սահմանապահ, սահմանազատման կանոնակարգ, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ, սահմանազատում, դեմարկացիա
նիկոլ փաշինյան, սահմանապահ, սահմանազատման կանոնակարգ, սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքային կանոնակարգ, սահմանազատում, դեմարկացիա
Առաջիկայում կշարունակենք սահմանազատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև. Փաշինյան
12:42 27.04.2026 (Թարմացված է: 12:47 27.04.2026) ՀՀ վարչապետն ընդգծեց, որ սահմանապահը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության կարևորագույն սիմվոլներից է։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. Առաջիկայում կշարունակվի և տրամաբանական ժամկետներում ավարտին կհասցվի Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման աշխատանքը։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կազմավորման օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ։
«Մենք օրակարգում ունենք նաև Վրաստանի հետ մեր սահմանի սահմանազատման ամփոփումը, և վրացի գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք։ Սրանով, ըստ էության, Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատումը և սահմանագծումը կամփոփվի, և մեր պետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում ավելի վստահ ձևով զարգացման օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենա»,–նշեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ սահմանապահը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության կարևորագույն սիմվոլներից է։
ՀՀ վարչապետն այս համատեսքստում շեշտեց, որ այժմ ՀՀ սահմաններին ամրաշինական, ինժեներական հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում և ՀՀ իշխանությունների նպատակն այն է, որ X պահի այդ ամրացված շրջանները հանձնեն սահմանապահ զորքերին, որպեսզի նրանք այդ տեղերում էլ ծառայություն իրականացնեն։
«Իհարկե, սա տեղի կունենա լիակատար խաղաղության պայմաններում, դեպի ուր մենք վստահ քայլում ենք, և մեր տարածաշրջանը պատմական փոփոխություններ է ապրում, և այդ փոփոխությունները, միանշանակ, դրական են, և մեր խնդիրն է, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանապահ զորքերի գործառութային նշանակությունը և նաև սահմանապահ զորքերի ծառայության մասշտաբները գնալով ընդլայնվեն»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` իրենք առաջիկայում պետք է գրավչության ավելի բարձր մակարդակ ապահովեն սահմանապահ զորքերի համար, որպեսզի նրանցից պրոֆեսիոնալիզմի ավելի բարձր մակարդակ ակնկալեն։ Այս ուղղությամբ արդեն իսկ աշխատանքներ են տարվում, սահմանապահ զորքերում լայնորեն իրականացվում են վերապատրաստման ծրագրեր, գործում է նաև կամավոր ատեստավորման համակարգ, որն օգնում է նաև սոցիալական երաշխիքների ավելի բարձր մակարդակից օգտվել։
«Ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր սահմանապահ զորքերում ավելի ու ավելի շատ ժամկետային զինծառայողներ են ներգրավվում, և մենք նաև հնարավորություն ունենք սահմանապահ զորքերում որոշակի ծրագրեր իրականացնել, որպեսզի ժամկետային զինծառայողները ավելի երկար ժամանակահատվածում իրենց գործունեությունը և կյանքը կապեն սահմանապահ զորքերի հետ, և դա խողովակ կդառնա, որով մեր սահմանապահ զորքերը, այդ թվում՝ սպայական անձնակազմը, հետագայում և երկարաժամկետ ժամանակահատվածի համար համալրման առավել հուսալի մեխանիզմներ և եղանակներ ունենան»,–ասաց նա։
Հիշեցնենք` 2024 թվականին Տավուշի մարզում 12 կմ հատվածի սահմանազատում է իրականացվել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025–ի օգոստոսի 21-ին
հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվելու է 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, երկու երկրների տարածքներն ու սահմանները գծանշող բոլոր քարտեզներն առկա են։