https://arm.sputniknews.ru/20260415/inchu-qaghaqakan-uzhery-chen-shtapum-pastatghtery-nerkajacnel-kyh-qaghaqageti-ditarkumnery-101017033.html
Ինչո՞ւ քաղաքական ուժերը չեն շտապում փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ. քաղաքագետի դիտարկումները
Ինչո՞ւ քաղաքական ուժերը չեն շտապում փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ. քաղաքագետի դիտարկումները
Sputnik Արմենիա
Բոլոր այն ուժերին, որոնք չունեն շանսեր անցողիկ շեմը հաղթահարելու, քաղաքագետն առաջարկում է հայտարարել որևէ ընդդիմադիր ուժի միանալու մասին կամ վերջին պահին դուրս... 15.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-15T21:00+0400
2026-04-15T21:00+0400
2026-04-15T21:00+0400
հակոբ բադալյան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
փաստաթուղթ
իշխանություն
ընդդիմություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/28006037_0:84:1601:984_1920x0_80_0_0_58c8b065f109882624254b57c6b08a6d.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար խաղադրույքները շատ բարձր են բոլոր մակարդակներում` թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական, ուստի բոլորը փորձում են մինչև վերջին պահը քննարկել հնարավոր ռիսկերը, իրենց ներկայացնելու ամենաարդյունավետ տարբերակները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը` մեկնաբանելով այն անորոշությունը, որը կա ընտրություններից առաջ։Կա որոշակի զգուշավորություն և վախի մթնոլորտ. քաղտեխնոլոգը` նախընտրական հարցումների մասինՆշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արդեն մի քանի օր է` սկսվել է դիմումների ընդունումը, բայց քաղաքական ուժերն աչքի չեն ընկնում իրենց ակտիվությամբ։Նրա խոսքով` ընտրություններին մասնակցող ուժերի քանակի առումով էլ դեռ հստակ պատկեր չկա։ Հայտնի չէ` ընտրություններին մասնակից ուժերի թիվը կգերազանցի՞ 2021 ցուցանիշը, թե՞ ոչ։«Այն ժամանակ երկու տասնյակից ավելի էին մասնակիցները, բայց բոլոր դեպքերում ընդդիմադիր էլեկտորատի հիմնական մասը կենտրոնանալու է շատ սահմանափակ թվով ուժերի միջև։ Ինչ վերաբերվում է ընդդիմության` միասնական ճակատով հանդես գալու հայտարարություններին, ես թերահավատ եմ այդ մեխանիզմի հանդեպ, քանի որ ընդդիմադիր էլեկտորատը միատարր չէ իր տրամադրություններով և մոտեցումներով։ Եթե մեծամասնությունը դեմ է գործող իշխանությանը, դեռ ինքնաբերաբար չի վերածվում այդ նույն մեծամասնությամբ մի որևէ ընդդիմության կողմնակից լինելուն»,–ասաց նա։Բադալյանի խոսքով` ընդդիմությունն առավել արդյունք կստանա, եթե աշխատանքի բաժանման էֆեկտով գործի և մի քանի հիմնական ձևաչափերով փորձի առավելագույնս մոբիլիզացնել ընդդիմադիր էլեկտորատը։Հայաստանյան ընտրություններ – 2026. քարեր նետելու ժամանա՞կն էՆա չի բացառում, որ ընտրություններից առաջ որոշ ուժեր հայտարարեն, որ դուրս են գալիս ընտրապայքարից և իրենց աջակցությունը հայտնեն մեկ այլ ուժի։Քաղաքագետը համոզված է, որ կլինեն նաև այնպիսի ուժեր, որոնք ընդդիմության անվան տակ ձայները փոշիացնելու ծառայություն կմատուցեն իշխանություններին։ Այդպիսի ընդգծված պրոիշխանական ընկալում և դիրքավորում, ըստ Բադալյանի, ունեն այն ուժերը, որոնք գործում են արտահայտված արևմտամետ և ընդգծված հակառուսական դիրքերից։Բոլոր այն ուժերին, որոնք չունեն շանսեր անցողիկ շեմը հաղթահարելու, քաղաքական վերլուծաբանն առաջարկում է հայտարարել որևէ ընդդիմադիր ուժի միանալու մասին կամ վերջին պահին դուրս գալ ընտրապայքարից։Բադալյանը վստահ է, որ դա հասարակության համար կլինի որոշակի վարքագծային ցուցիչ` վստահ լինելու համար, որ տվյալ ուժը ձայների փոշիացմամբ զբաղվելու մտադրություն չունի։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։Ապրիլի 4–ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/14/28006037_88:0:1511:1067_1920x0_80_0_0_b7f5d12c97792572c90808d107cf1934.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակոբ բադալյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), փաստաթուղթ, իշխանություն, ընդդիմություն
հակոբ բադալյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), փաստաթուղթ, իշխանություն, ընդդիմություն
Ինչո՞ւ քաղաքական ուժերը չեն շտապում փաստաթղթերը ներկայացնել ԿԸՀ. քաղաքագետի դիտարկումները
Բոլոր այն ուժերին, որոնք չունեն շանսեր անցողիկ շեմը հաղթահարելու, քաղաքագետն առաջարկում է հայտարարել որևէ ընդդիմադիր ուժի միանալու մասին կամ վերջին պահին դուրս գալ ընտրապայքարից։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար խաղադրույքները շատ բարձր են բոլոր մակարդակներում` թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական, ուստի բոլորը փորձում են մինչև վերջին պահը քննարկել հնարավոր ռիսկերը, իրենց ներկայացնելու ամենաարդյունավետ տարբերակները։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հակոբ Բադալյանը` մեկնաբանելով այն անորոշությունը, որը կա ընտրություններից առաջ։
Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արդեն մի քանի օր է` սկսվել է դիմումների ընդունումը, բայց քաղաքական ուժերն աչքի չեն ընկնում իրենց ակտիվությամբ։
«Կարծում եմ` դեռ որևէ մեկը չի շտապում փաստաթղթեր ներկայացնել, բոլորը փորձում են առավելագույնս մանրակրկիտ մտածել, հաշվարկել, կազմակերպել, մինչև վերջին պահը օգտագործել»,–ասաց Բադալյանը։
Նրա խոսքով` ընտրություններին մասնակցող ուժերի քանակի առումով էլ դեռ հստակ պատկեր չկա։ Հայտնի չէ` ընտրություններին մասնակից ուժերի թիվը կգերազանցի՞ 2021 ցուցանիշը, թե՞ ոչ։
«Այն ժամանակ երկու տասնյակից ավելի էին մասնակիցները, բայց բոլոր դեպքերում ընդդիմադիր էլեկտորատի հիմնական մասը կենտրոնանալու է շատ սահմանափակ թվով ուժերի միջև։ Ինչ վերաբերվում է ընդդիմության` միասնական ճակատով հանդես գալու հայտարարություններին, ես թերահավատ եմ այդ մեխանիզմի հանդեպ, քանի որ ընդդիմադիր էլեկտորատը միատարր չէ իր տրամադրություններով և մոտեցումներով։ Եթե մեծամասնությունը դեմ է գործող իշխանությանը, դեռ ինքնաբերաբար չի վերածվում այդ նույն մեծամասնությամբ մի որևէ ընդդիմության կողմնակից լինելուն»,–ասաց նա։
Բադալյանի խոսքով` ընդդիմությունն առավել արդյունք կստանա, եթե աշխատանքի բաժանման էֆեկտով գործի և մի քանի հիմնական ձևաչափերով փորձի առավելագույնս մոբիլիզացնել ընդդիմադիր էլեկտորատը։
Նա չի բացառում, որ ընտրություններից առաջ որոշ ուժեր հայտարարեն, որ դուրս են գալիս ընտրապայքարից և իրենց աջակցությունը հայտնեն մեկ այլ ուժի։
Քաղաքագետը համոզված է, որ կլինեն նաև այնպիսի ուժեր, որոնք ընդդիմության անվան տակ ձայները փոշիացնելու ծառայություն կմատուցեն իշխանություններին։ Այդպիսի ընդգծված պրոիշխանական ընկալում և դիրքավորում, ըստ Բադալյանի, ունեն այն ուժերը, որոնք գործում են արտահայտված արևմտամետ և ընդգծված հակառուսական դիրքերից։
«Այդպիսի դիրքավորում ունեցող ուժերը կամա թե ակամա գործում են հենց իշխանության դաշտում, բայց նաև չեմ բացառում, որ իշխանության դաշտում կգործեն պարզապես ընդդիմադիր ուժեր, որոնց նպատակը կլինի ընդամենը ընդդիմության ձայների փոշիացումը»,–ասաց նա։
Բոլոր այն ուժերին, որոնք չունեն շանսեր անցողիկ շեմը հաղթահարելու, քաղաքական վերլուծաբանն առաջարկում է հայտարարել որևէ ընդդիմադիր ուժի միանալու մասին կամ վերջին պահին դուրս գալ ընտրապայքարից։
Բադալյանը վստահ է, որ դա հասարակության համար կլինի որոշակի վարքագծային ցուցիչ` վստահ լինելու համար, որ տվյալ ուժը ձայների փոշիացմամբ զբաղվելու մտադրություն չունի։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ
Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին
կմասնակցեն միասին։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ
հայտարարել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ապրիլի 4–ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։