00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին

© Sputnik / Aram NersesyanԷդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյան - Sputnik Արմենիա, 1920, 14.04.2026
Բաժանորդագրվել
Էդմոն Մարուքյանի խոսքով` իրենց կուսակցության մասնակցությունը ընտրություններին խառնում է շատերի խաղաքարտերը։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին սոցցանցային տեղաուղերձում հայտարարել է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Մենք ուսումնասիրելով դաշտը հասկացել ենք, որ այն բովանդակությունը, որ մենք տալիս ենք մեր ժողովրդին՝ հանգիստ, հանդարտ, նորմալ կյանք ունենալու և վերջապես քաոսը դադարեցնելու առումով, առանց արկածախնդրությունների, այդ օրակարգն այսօր Հայաստանի քաղաքական դաշտում չի սպասարկվում, և չկա մեր ժողովրդին առաջարկվող այդպիսի պրոդուկտ», - ասաց Մարուքյանը։
Նա նշեց, որ շուրջ 6 ամիս ամեն ինչ արել են, որ մեկ ճակատով, մեկ ցուցակով ընդդիմություն լինի, սակայն դա չի ստացվել, և յուրաքանչյուր ուժ իր ճանապարհով է գնացել։
Էդմոն Մարուքյանի խոսքով` իրենց կուսակցության մասնակցությունը ընտրություններին խառնում է խաղաքարտերը շատ խաղացողների համար, բայց իրենց նպատակը միայն մեկն է՝ ծառայել Հայաստանին։
Հավելենք, որ Մարուքյանին է միացել նաև լրագրող և քաղաքական մեկնաբան Կարպիս Փաշոյանը։
«Մենք մանր-մունր ուժերի վարչապետ դառնալու մոլեռանդ և էժանագին մրցավազքի մեջ չենք մտնելու, այլ խոսելու ենք մեր երկրի առջև ծառացած մահացու սպառնալիքների մասին՝ ցույց տալով դրանց հաղթահարման եղանակները։ Պատրաստ ենք պայքարի և ցանկացած պատասխանատվության, տրամադրված ենք մարտական և գնալու ենք մինչև վերջ։ Բռնվեք»,–ասում է Փաշոյանը հրապարակված տեսանյութում։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը նախ հայտարարեցին, որ ընտրություններին կմասնակցեն միասին, սակայն ավելի ուշ՝ ապրիլի 10-ին հայտնի դարձավ, որ նրանք որոշել են դադարեցնել համագործակցությունը։
Մարտի 30–ին հայտնի դարձավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
Լրահոս
0