https://arm.sputniknews.ru/20260122/hanrapetutjun-kusakcutjuny-kmasnakci-khvorhrdaranakan-yntrutjunnerin-98025631.html
«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
Sputnik Արմենիա
Կուսակցությունում արդեն նաև որոշել են, թե ով է լինելու նախընտրական շտաբի պետը: 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T19:56+0400
2026-01-22T19:56+0400
2026-01-22T19:58+0400
«հանրապետություն» կուսակցություն
արամ սարգսյան
արամ զավենի սարգսյան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/1252/48/12524870_0:83:1601:983_1920x0_80_0_0_f679c62e6ef2bba6b47fa2b53468af3f.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության էջից:«Հունվարի 22-ին «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում որոշվեց, որ կուսակցությունը մասնակցելու է 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նախընտրական շտաբի պետ կլինի կուսակցության անդամ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը»,- ասված է հաղորդագրությունում:Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյան կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1252/48/12524870_90:0:1510:1065_1920x0_80_0_0_81410ec913987260883c2c2e7a5b59e8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հանրապետություն» կուսակցություն, արամ սարգսյան, արամ զավենի սարգսյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
«հանրապետություն» կուսակցություն, արամ սարգսյան, արամ զավենի սարգսյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
«Հանրապետություն» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
19:56 22.01.2026 (Թարմացված է: 19:58 22.01.2026) Կուսակցությունում արդեն նաև որոշել են, թե ով է լինելու նախընտրական շտաբի պետը:
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Արամ Զավենի Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության էջից:
«Հունվարի 22-ին «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում որոշվեց, որ կուսակցությունը մասնակցելու է 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նախընտրական շտաբի պետ կլինի կուսակցության անդամ, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ալբերտ Հովասափյանը»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները, ըստ նախնական տեղեկությունների, կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ
Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ,
«Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդ` գործարար, բարերար Սամվել Կարապետյան կալանքի տակ է հունիսի 18–ից, ինչպես նաև Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ։ Ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ է ներկայացրել նաև ՀԱԿ–ը, որի
վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է։