https://arm.sputniknews.ru/20260408/ka-vorvoshaki-zgushavvorutjun-ev-vakhi-mtnvolvort-qaghtekhnvolvogy-nakhyntrakan-harcumneri-masin-100766965.html
Կա որոշակի զգուշավորություն և վախի մթնոլորտ. քաղտեխնոլոգը` նախընտրական հարցումների մասին
Կա որոշակի զգուշավորություն և վախի մթնոլորտ. քաղտեխնոլոգը` նախընտրական հարցումների մասին
Sputnik Արմենիա
Հրապարակված վերջին սոցիոլոգիալական հարցումների արդյունքներով` ՔՊ–ն չի ստացել վերարտադրվելու համար անհրաժեշտ ձայներ, Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրել... 08.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-08T21:35+0400
2026-04-08T21:35+0400
2026-04-08T21:55+0400
վիգեն հակոբյան
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
հարցում
https://cdn.am.sputniknews.ru/img/130/57/1305721_0:0:1601:901_1920x0_80_0_0_e5141e2c5dc2568f8a0b482d04d4cea9.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Սոցիոլոգիական հարցումներին, հատկապես` նախընտրական շրջանում, պետք է զգուշավորությամբ մոտենալ. Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով հրապարակված վերջին սոցհարցումների արդյունքները։Դրանց համաձայն` հարցին` եթե խորհրդարանական ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ո՞ւմ կտայիք ձեր ձայնը, հարցվածների 24,3%–ը պատասխանել է` «Քաղաքացիական պայմանագրին»։ Հաջորդը «Ուժեղ Հայաստանն» է` 13,4%-ով, «Բարգավաճ Հայաստանի» օգտին կքվեարկեր 7,9%-ը և 5,5 %-ն իր ձայնը կտար «Հայաստան» դաշինքին։Քաղտեխնոլոգի կարծիքով` հարցումների արդյունքները չեն կարող բացարձակ ճշմարտություն լինել, քանի որ քաղաքացիները միշտ չէ, որ վստահում են սոցհարցումների անանուն լինելուն։Մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում այն կարևոր հանգամանքին, որ անգամ այդ պարագայում իշխող քաղաքական ուժը, վերոհիշյալ հարցման արդյունքներով, չի ստացել վերարտադրվելու համար անհրաժեշտ ձայներ։Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, այս հարցում Հակոբյանը համաձայն է, որ ընդդիմադիր սեգմենտում առաջինը, իրոք, «Ուժեղ Հայաստանն է»: Այլ հարց է, թե որքանով են արժանահավատ ընդդիմադիր ուժերի օգտին հարցվածների տված պատասխանները։ Փաշինյանը շատ լավ գիտի, որ 65% նշաձողին անգամ տեսականորեն հնարավոր չէ հասնել. քաղտեխնոլոգՀամեմատելով վերջին շրջանում կատարված 3-4 նույնաբովանդակ հարցումների արդյունքները` քաղտեխնոլոգը նկատում է, որ իշխանության ձայները հիմնականում նույն մակարդակի վրա են, մինչդեռ ընդդիմադիր ուժերինը կտրուկ տարբերվում են, շատ դեպքերում` նույնիսկ հակասում իրար։Ընդդիմությունը, նրա դիտարկմամբ, ավելի արդյունավետ դիրքում է, քանի որ, հարցման արդյունքներով, ձայների հանրագումարով գերազանցում է ՔՊ–ին։Այս պայմաններում, հիմնական խնդիրը, որը նաև հանրության համար կարող է ոգևորող, խթանող հանգամանք դառնալ, Վիգեն Հակոբյանի գնահատմամբ, ընդդիմության միասնության գաղափարն է։ Ընդ որում, խոսքը ոչ միայն միասնական ճակատով, մեկ ուժով ընտրություններին մասնակցելն է, այլև հետընտրական փուլում միավորվելը, ինչի փորձը եղել է մի քանի համայնքներում` ՏԻՄ ընտրություններից հետո։«Ուրվագծվում են 4 խոշոր ֆորմատներ. «Ուժեղ Հայաստան` Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը (չգիտեմ վերջնական ինչ անվանում կլինի, բայց այս պահին գոնե այսպես է), «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը», որը նույնպես դաշինքային տրամաբանություն ունի, թեկուզ և 1 կուսակցության դրոշի տակ է, և «Միասնության թևերը», որը նույնպես, կարծես թե, դաշինքային տրամաբանություն ունի, բայց էլի 1 կուսակցության դրոշի տակ է։ Այս ուժերին, եթե հաջողվի որոշակի ձայներ ստանալ ու անցնել ԱԺ, իսկ ստատիստիկան այդ հնարավորությունը տալիս է, մնում է արդեն ներսում իրար հետ լեզու գտնել և իշխանազրկել «Քաղաքացիական պայմանագրին»։ Սա աշխատող տարբերակ է, և արդեն աշխատել է շատ տեղերում»,– շեշտում է Հակոբյանը։Փորձագետը չի բացառում, որ նախընտրական գործընթացները կարող են անցնցում չանցնել. որևէ կուսակցության կամ կուսակցությունների կարող են չգրանցել։ Այս դեպքում մյուսներին մնում է կոնսոլիդացնել այդ ուժի ընտրողներին` նրանց ձայները չկորցնելու համար։Քաղտեխնոլոգը հիշեցնում է, որ 2021 թվականին ընտրողների 21 տոկոսը ձայնը տրվել էր այն ուժերին, որոնք ԱԺ չանցան, հետևաբար ձայների 21 տոկոսը փոշիացավ։Ընդդիմության համար մեկ այլ վտանգ էլ, ըստ Հակոբյանի, ընտրողների պասիվությունն է, ընտրություններին չմասնակցելը։ Նույն հարցման համաձայն, այս պահին մասնակցության ցուցանիշը չի գերազանցում 60-61 տոկոսը, մինչդեռ Վիգեն Հակոբյանն այդքան լավատես չէ։ Հետևաբար, նրա խոսքով, ընդդիմության կարևոր անելիքներից մեկն էլ պետք է լինի քաղաքացիների մոտ ընտրություններին մասնակցելու մոտիվացիա ստեղծելը։ Եթե հաջողվի ապահովել գոնե սոցհարցումների համարժեք իրական մասնակցություն, Հակոբյանի համոզմամբ, իշխանությունն ընդհանրապես հաղթելու շանս չի ունենա։
https://arm.sputniknews.ru/20260328/ete-ynddimadirnery-chgvoghanan-urishi-dzajnery-apa-nranc-pvokhhradzgutjuny-kritikakan-che-100324888.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/130/57/1305721_88:0:1508:1065_1920x0_80_0_0_8b33783b19fe8f94b44ebf08a4649226.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վիգեն հակոբյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հարցում
վիգեն հակոբյան, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հարցում
Կա որոշակի զգուշավորություն և վախի մթնոլորտ. քաղտեխնոլոգը` նախընտրական հարցումների մասին
21:35 08.04.2026 (Թարմացված է: 21:55 08.04.2026) Հրապարակված վերջին սոցիոլոգիալական հարցումների արդյունքներով` ՔՊ–ն չի ստացել վերարտադրվելու համար անհրաժեշտ ձայներ, Sputnik Արմենիայի հետ զրույցում արձանագրել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Սոցիոլոգիական հարցումներին, հատկապես` նախընտրական շրջանում, պետք է զգուշավորությամբ մոտենալ.
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով հրապարակված վերջին սոցհարցումների արդյունքները։
Դրանց համաձայն` հարցին` եթե խորհրդարանական ընտրությունները կայանային հաջորդ կիրակի, ո՞ւմ կտայիք ձեր ձայնը, հարցվածների 24,3%–ը պատասխանել է` «Քաղաքացիական պայմանագրին»։ Հաջորդը «Ուժեղ Հայաստանն» է` 13,4%-ով, «Բարգավաճ Հայաստանի» օգտին կքվեարկեր 7,9%-ը և 5,5 %-ն իր ձայնը կտար «Հայաստան» դաշինքին։
Քաղտեխնոլոգի կարծիքով` հարցումների արդյունքները չեն կարող բացարձակ ճշմարտություն լինել, քանի որ քաղաքացիները միշտ չէ, որ վստահում են սոցհարցումների անանուն լինելուն։
«Կա որոշակի զգուշավորություն, եթե չասեմ որոշակի վախի մթնոլորտ` կապված անորոշության հետ, թե հարցվածների մասին տվյալները ում ձեռքում կարող են հայտնվել։ Շատ դեպքերում ուղղակիորեն խուսափում են ճիշտ պատասխան տալուց։ Հիմնականում տալիս են «շառից- փորձանքից հեռու» պատասխան։ Այս երևույթը մեր հասարակության մեջ վաղուց կա, նոր չէ»,– նկատում է Հակոբյանը։
Մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում այն կարևոր հանգամանքին, որ անգամ այդ պարագայում իշխող քաղաքական ուժը, վերոհիշյալ հարցման արդյունքներով, չի ստացել վերարտադրվելու համար անհրաժեշտ ձայներ։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, այս հարցում Հակոբյանը համաձայն է, որ ընդդիմադիր սեգմենտում առաջինը, իրոք, «Ուժեղ Հայաստանն է»: Այլ հարց է, թե որքանով են արժանահավատ ընդդիմադիր ուժերի օգտին հարցվածների տված պատասխանները։
Համեմատելով վերջին շրջանում կատարված 3-4 նույնաբովանդակ հարցումների արդյունքները` քաղտեխնոլոգը նկատում է, որ իշխանության ձայները հիմնականում նույն մակարդակի վրա են, մինչդեռ ընդդիմադիր ուժերինը կտրուկ տարբերվում են, շատ դեպքերում` նույնիսկ հակասում իրար։
«Ես կարծում եմ, որ այն թիվը, որը վերագրվում է իշխող կուսակցությանը` մոտավորապես 24 տոկոս, մոտ է հանրության իրական տրամադրություններին։ Փաստն այն է, որ այդ տոկոսը չի բավարարում, որպեսզի ՔՊ–ն սեփական ուժերով վերարտադրվի։ Մենք տեսնում ենք նաև, որ, այսպես կոչված` «սպոյլեր» կուսակցությունները, որոնք իշխանության համար պոտենցիալ դաշնակից կամ կոալիցիայի անդամ կարող են լինել, ևս անցողիկ դիրքեր չունեն։ Այս առումով իշխանությունը պրոբլեմներ ունի. սեփական ձայներն անբավարար են, իսկ այն կուսակցությունը կամ կուսակցությունները, որոնց հետ կարող են «50+» պլյուս ձայն լրացնել, գոյություն չունեն»,– արձանագրում է մասնագետը։
Ընդդիմությունը, նրա դիտարկմամբ, ավելի արդյունավետ դիրքում է, քանի որ, հարցման արդյունքներով, ձայների հանրագումարով գերազանցում է ՔՊ–ին։
Այս պայմաններում, հիմնական խնդիրը, որը նաև հանրության համար կարող է ոգևորող, խթանող հանգամանք դառնալ, Վիգեն Հակոբյանի գնահատմամբ, ընդդիմության միասնության գաղափարն է։ Ընդ որում, խոսքը ոչ միայն միասնական ճակատով, մեկ ուժով ընտրություններին մասնակցելն է, այլև հետընտրական փուլում միավորվելը, ինչի փորձը եղել է մի քանի համայնքներում` ՏԻՄ ընտրություններից հետո։
«Ուրվագծվում են 4 խոշոր ֆորմատներ. «Ուժեղ Հայաստան` Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը (չգիտեմ վերջնական ինչ անվանում կլինի, բայց այս պահին գոնե այսպես է), «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստանը», որը նույնպես դաշինքային տրամաբանություն ունի, թեկուզ և 1 կուսակցության դրոշի տակ է, և «Միասնության թևերը», որը նույնպես, կարծես թե, դաշինքային տրամաբանություն ունի, բայց էլի 1 կուսակցության դրոշի տակ է։ Այս ուժերին, եթե հաջողվի որոշակի ձայներ ստանալ ու անցնել ԱԺ, իսկ ստատիստիկան այդ հնարավորությունը տալիս է, մնում է արդեն ներսում իրար հետ լեզու գտնել և իշխանազրկել «Քաղաքացիական պայմանագրին»։ Սա աշխատող տարբերակ է, և արդեն աշխատել է շատ տեղերում»,– շեշտում է Հակոբյանը։
Փորձագետը չի բացառում, որ նախընտրական գործընթացները կարող են անցնցում չանցնել. որևէ կուսակցության կամ կուսակցությունների կարող են չգրանցել։ Այս դեպքում մյուսներին մնում է կոնսոլիդացնել այդ ուժի ընտրողներին` նրանց ձայները չկորցնելու համար։
Քաղտեխնոլոգը հիշեցնում է, որ 2021 թվականին ընտրողների 21 տոկոսը ձայնը տրվել էր այն ուժերին, որոնք ԱԺ չանցան, հետևաբար ձայների 21 տոկոսը փոշիացավ։
Ընդդիմության համար մեկ այլ վտանգ էլ, ըստ Հակոբյանի, ընտրողների պասիվությունն է, ընտրություններին չմասնակցելը։ Նույն հարցման համաձայն, այս պահին մասնակցության ցուցանիշը չի գերազանցում 60-61 տոկոսը, մինչդեռ Վիգեն Հակոբյանն այդքան լավատես չէ։ Հետևաբար, նրա խոսքով, ընդդիմության կարևոր անելիքներից մեկն էլ պետք է լինի քաղաքացիների մոտ ընտրություններին մասնակցելու մոտիվացիա ստեղծելը։ Եթե հաջողվի ապահովել գոնե սոցհարցումների համարժեք իրական մասնակցություն, Հակոբյանի համոզմամբ, իշխանությունն ընդհանրապես հաղթելու շանս չի ունենա։