00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանյան ընտրություններ – 2026. քարեր նետելու ժամանա՞կն է

© Photo : press office of the Prime Minister of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 13.04.2026
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը ներկայացնում է իր դիտարկումները` նշելով` ՀՀ իշխանությունն իր նախընտրական քարոզարշավն անցկացնում է երկու PR բաղադրիչների վրա հիմնվելով. դրանք «ուրախ բլրակներն» են և «հակառակորդների վրա քարեր նետելը»։
Դե ինչ, Հայաստանը թևակոխել է իր նորագույն պատմության ամենադժվար և ճակատագրական ընտրություններից մեկի շրջափուլ։ Եվ սա զգացմունքային գնահատական ​​չէ, այլ իրականություն, որն աստիճանաբար սկսում է ցնցել հայ հասարակությանը։
Ըստ էության` սա այս կամ այն ​​ուղղվածությամբ քաղաքական ուժի ընտրություն չէ, սա երկրի զարգացման վեկտորի ընտրություն է, եթե կուզեք՝ երկրի ապագայի քաղաքական կամ նույնիսկ ֆիզիկական գոյության։
Սակայն եթե մի կողմ դնենք հուզական գնահատականները, ապա ունենք մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտը դե–ֆակտո երկու հակադիր ճամբարների է բաժանվել։ Մեկում իշխանությունն է, մյուսում` գրեթե ամբողջ ընդդիմությունը։
Եվրոպական շրջապտույտ «ռուսական բլրակներով» կամ աշխարհաքաղաքականություն՝ հայկական ձևով
Իրավիճակի բարդությունն այն է, որ իշխանության PR բաղադրիչը, ինչպես տեսնում ենք, ներքաղաքական դիսկուրսի մշտական ​​սրացում է ենթադրում, որը դրսևորվում է ընդդիմության հասցեին անդադար վիրավորանքների և վերբալ հարձակումների տեսքով։
Ընդդիմությունը, սակայն, իրեն քիչ թե շատ կոռեկտ է պահում։ Եվ թեև սուր լեզու ունի, այնուամենայնիվ փորձում է հետևել դասական քարոզարշավի կանոններին։
Մենք, ըստ էության, ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ իշխանությունն իր նախընտրական քարոզարշավն իրականացնում է` հիմնվելով երկու PR բաղադրիչների վրա:
Առաջինը հասարակության մեջ դրական տրամադրության, անհոգության և որոշակի «թեթևության» զգացում ձևավորելն է։ Օրինակ՝ այսպես կոչված «ուրախ ավտոբուսի» շրջագայությունը Հայաստանի գյուղերով և քաղաքներով, որի ուղևորները գործող պաշտոնյաներն ու պատգամավորության թեկնածուներն են։
«Ուրախ ավտոբուսում» ամեն ինչ ուրախ է՝ երաժշտությունով ու պարով, ուղիղ եթերում բազմազան ուտեստների համտեսով, հիացած համախոհների հետ հանդիպումներով և այլն: Այս ամենը ներկայացվում է որպես «նոր Հայաստանի» որոշակի մոդել, որտեղ հայերի մոտ ամեն բան լավ է. նրանք զվարճանում են, նրանք երջանիկ են:
Ի դեպ, այս մեթոդը փորձարկում է անցել տարբեր երկրներում։ Այն կոչվում է «ուրախ բլրակներ» և նորություն չէ ընտրական տեխնոլոգիաներում։ Այսինքն` այս մեթոդը բնակչության մոտ ենթագիտակցական մակարդակում պետք է դրական հույզեր առաջացնի։
Երկրորդ մեթոդը, որը կիրառում է իշխանությունը, բնակչության շրջանում մրցակիցների նկատմամբ բացասական սպասումների անդադար ձևավորումն է՝ միաժամանակ մարդկանց մոտ տագնապանության զգացումի բորբոքմամբ` քողարկված շանտաժի տարրերով։ Այս մեթոդը կոչվում է throwing stones, ինչը բառացիորեն թարգմանվում է որպես «քարեր նետել» և խորհրդանշում է հակառակորդների նկատմամբ հռետորաբանության սրացում։
Ինչո՞ւ է ցնդել պառավ Եվրոպան, կամ Ռուսաստանին ուղղված վերջնագիրը՝ կապիտուլյացիայի պահանջով
Օրինակ՝ իշխանությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, անընդհատ պնդում է, որ եթե ընդդիմությունն իշխանության գա, պատերազմ կսկսվի, և որ միայն ինքը կարող է խաղաղություն երաշխավորել։ Հաշվարկ է արվում հասարակության մեջ ենթագիտակցորեն վախ առաջացնելու վրա, որի հետևանքով ընտրողները կքվեարկեն ոչ թե այն պատճառով, որ իշխանությունը լավն է, այլ բացառապես պատերազմից վախենալով։
Ամենայն հավանականությամբ` հաշվարկը հիմնված է 2020 թվականի 44–օրյա պատերազմից և 2023 թվականին Արցախի բնիկ հայ բնակչության էթնիկ զտումից հետո ՀՀ քաղաքացիների մոտ մենթալ «հետցնցումների» վրա։
Բացի այդ, throwing stones տեխնոլոգիայում շատ կարևոր դեր է խաղում հակառակորդների դիվայնացումը, ինչով էլ հենց զբաղվում է ամբողջ իշխանամետ թիմը։ Սա, իր հերթին, նպատակ ունի հետաձգել իրականում արդիական հարցերի քննարկումը և հանրության շրջանում հետաքրքրություն առաջացնել ոչ թե հակառակորդների քաղաքական ծրագրերի նկատմամբ, այլ «մեծ աղմուկ» հրահրել նախընտրական դասական խոսույթի փոխարեն։
Երկու դեպքում էլ իշխանությունները շատ ակտիվ օգտագործում են այս հնարքները, սակայն այս մեթոդի արդյունավետությունը դեռ հարցականի տակ է։
Սպառնալիքներ խաղաղությանը կամ խաղաղ սպառնալիքներ. Հայաստանը` վառոդի տակառի վրա
Հետագա հոդվածներում անպայման կանդրադառնանք ընդդիմության մեթոդաբանությանը, մարտավարությանը և ռազմավարությանը` փորձելով հասկանալ, թե ի վերջո ինչը գլխավոր դեր կխաղա չկողմնորոշված ​​ընտրազանգվածի նախընտրությունների հարցում։
Լրահոս
0