https://arm.sputniknews.ru/20260415/anynduneli-e-datarani-mvotecumy-vardevanjany-karapetjani-gvortsvov-nisty-hetadzgelu-masin-101009512.html
Անընդունելի է դատարանի մոտեցումը․ Վարդևանյանը՝ Կարապետյանի գործով նիստը հետաձգելու մասին
Անընդունելի է դատարանի մոտեցումը․ Վարդևանյանը՝ Կարապետյանի գործով նիստը հետաձգելու մասին
Sputnik Արմենիա
Փաստաբանը նշում է, որ իրենց համար էական նշանակություն ունի խափանման միջոցը նույնիսկ 1 ժամ շուտ փոխելը, որպեսզի հնարավոր դառնա Սամվել Կարապետյանի կողմից... 15.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-15T15:08+0400
2026-04-15T15:08+0400
2026-04-15T15:30+0400
սամվել կարապետյան
արամ վարդևանյան
դատ
դատարան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0e/100988065_0:181:1280:901_1920x0_80_0_0_25256be0c8e11119d7121fa9feef1604.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Փաստաբան Արամ Վարդևանյանն անընդունելի է համարում դատարանի մոտեցումն առ այն, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու գործով դատական նիստը հետաձգվել է։ Այս մասին Վարդևանյանն ասաց լրագրողների հետ զրույցում։Նշենք, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու գործով հաջորդ դատական նիստը կայանալու է ապրիլի 17-ին, ժամը 13։30-ին։Նա ընդգծեց, որ չնայած հետապնդումներին ու տեղի ունեցող աբսուրդներին, միևնույնն է՝ ինքը հավատում է իրավունքի գերակայությանը։Ապրիլի 15-ին Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով առաջին նիստը։ Պաշտպանական կողմը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, իսկ դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել տնային կալանքը:Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0e/100988065_0:0:1280:960_1920x0_80_0_0_11c03ddad32e23d35fa9dccc00827e6c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամվել կարապետյան, արամ վարդևանյան, դատ, դատարան
սամվել կարապետյան, արամ վարդևանյան, դատ, դատարան
Անընդունելի է դատարանի մոտեցումը․ Վարդևանյանը՝ Կարապետյանի գործով նիստը հետաձգելու մասին
15:08 15.04.2026 (Թարմացված է: 15:30 15.04.2026) Փաստաբանը նշում է, որ իրենց համար էական նշանակություն ունի խափանման միջոցը նույնիսկ 1 ժամ շուտ փոխելը, որպեսզի հնարավոր դառնա Սամվել Կարապետյանի կողմից քաղաքական գործընթացներին պատշաճ մասնակցելը։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Փաստաբան Արամ Վարդևանյանն անընդունելի է համարում դատարանի մոտեցումն առ այն, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար և բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու գործով
դատական նիստը հետաձգվել է։ Այս մասին Վարդևանյանն ասաց լրագրողների հետ զրույցում։
Նշենք, որ Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը փոխելու գործով հաջորդ դատական նիստը կայանալու է ապրիլի 17-ին, ժամը 13։30-ին։
«Անընդունելի է դատարանի մոտեցումն առ այն, որ առաջնահերթության կարգով քննարկման առարկա է դառնում խափանման միջոցի հարցը, այնուհետև ծանրաբեռնվածության պատճառով այն հետաձգվում է։ Մեզ համար էական նշանակություն ունի նույնիսկ 1 ժամը, որ փոխվի խափանման միջոցը, քանի որ նույնիսկ դա կարող է ծառայել քաղաքական գործընթացներին պատշաճ մասնակցելու համար։ Փաստացի արդեն 2 օրով զրկվել են դրանից»,- նշեց փաստաբանը։
Նա ընդգծեց, որ չնայած հետապնդումներին ու տեղի ունեցող աբսուրդներին, միևնույնն է՝ ինքը հավատում է իրավունքի գերակայությանը։
Ապրիլի 15-ին Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործով
առաջին նիստը։ Պաշտպանական կողմը նրա խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել, իսկ
դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել տնային կալանքը:
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։