https://arm.sputniknews.ru/20260415/hakakvorupcivon-dataranum-meknarkel-e-samvel-karapetjani-gvortsvov-arajin-datakan-nisty-100999783.html
Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանի դատական նիստը չի նկարահանվի։ 15.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-15T11:24+0400
2026-04-15T11:24+0400
2026-04-15T11:26+0400
հայաստան
սամվել կարապետյան
դատարան
նիստ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0f/100999185_0:0:1200:675_1920x0_80_0_0_ebf65b5bd982d6910e14d65a19c5d2f4.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է գործարար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը։Նիստի սկզբում դատարանը պաշտպանական կողմի խնդրանքով արգելեց դատավարության նկարահանումն ու հեռարձակումը:Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց` լրատվամիջոցների լուսաբանումը կարևոր է, սակայն պաշտպանությունը մտավախություն ունի, որ իշխանությունները կփորձեն դատական գործընթացը նախընտրական շրջանում օգտագործել այլ տեսանկյունից:Նա խոստացավ դատավարության ընթացքի մասին պատշաճ կերպով տեղեկացնել լրատվամիջոցներին՝ ներողություն խնդրելով նրանցից:Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0f/100999185_150:0:1050:675_1920x0_80_0_0_fde8ccb7de3b320f8e8167a0bbd35ec8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սամվել կարապետյան, դատարան, նիստ
հայաստան, սամվել կարապետյան, դատարան, նիստ
Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը
11:24 15.04.2026 (Թարմացված է: 11:26 15.04.2026) Սամվել Կարապետյանի դատական նիստը չի նկարահանվի։
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է գործարար և «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի գործով առաջին դատական նիստը։
Նիստի սկզբում դատարանը պաշտպանական կողմի խնդրանքով արգելեց դատավարության նկարահանումն ու հեռարձակումը:
Փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց` լրատվամիջոցների լուսաբանումը կարևոր է, սակայն պաշտպանությունը մտավախություն ունի, որ իշխանությունները կփորձեն դատական գործընթացը նախընտրական շրջանում օգտագործել այլ տեսանկյունից:
Նա խոստացավ դատավարության ընթացքի մասին պատշաճ կերպով տեղեկացնել լրատվամիջոցներին՝ ներողություն խնդրելով նրանցից:
Հիշեցնենք` 2025–ի հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը
խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ
աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի
մեղադրանքը փոփոխվել է, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Դեկտեմբերի 30-ին դատարանը
փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։ Նույն օրը նա
ՔԿՀ–ից տեղափոխվեց տուն։