https://arm.sputniknews.ru/20260414/mez-petq-e-spjurqi-uzhy-nman-hzvor-karujc-steghtsely-miliardavvor-dvolarner-arzhe-vardanjan-100983552.html
Մեզ պետք է սփյուռքի ուժը, նման հզոր կառույց ստեղծելը միլիարդավոր դոլարներ արժե. Վարդանյան
Մեզ պետք է սփյուռքի ուժը, նման հզոր կառույց ստեղծելը միլիարդավոր դոլարներ արժե. Վարդանյան
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ իշխանությունները դիտավորյալ հրաժարվում են սփյուռքի օգնությունից։ Խնդիրը էլ ավելի է խորանում, երբ մեծանուն հայերին արգելում... 14.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-14T23:05+0400
2026-04-14T23:05+0400
2026-04-15T15:33+0400
աբովյան time
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
քրիստինե վարդանյան
սփյուռք
ընդդիմություն
իշխանություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/10/98853873_0:84:1600:984_1920x0_80_0_0_aca9d6b137784ce07ab29d2b65d33131.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանի իշխանությունները միտումնավոր հրաժարվում են սփյուռքի օգնությունից, հետո բողոքում են, որ չունեն արտաքին ճնշմանը դիմակայելու ներուժ, այնինչ Հայաստանում ստեղծված իրավիճակում սփյուռքի ներուժից չօգտվելն անթույլատրելի շքեղություն ու շռայլություն է։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան time» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։Ավելի վաղ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր` սփյուռքում կան կառույցներ, որոնք գտնում են, որ կարող են այրել ՀՀ կառավարության հետ կամուրջները, այդ ամենը տեսնելով` ՀՀ կառավարությունն էլ պատասխան քայլերի է դիմում։ Նա ընդգծել էր, որ ՀՀ կառավարությունը սահմանափակ ժամանակ ու ռեսուրսներ ունի, ուստի կենտրոնանում են սփյուռքի այն մեծամասնության վրա, որոնք ոչ միայն որևէ խնդիր չունեն ՀՀ կառավարության հետ, այլև ընդհակառակը` «առողջ գնահատական են տալիս ՀՀ իշխանության վարած քաղաքականությանը»։Քրիստինե Վարդանյանի խոսքով` այսօր Հայաստանում շատ մոդայիկ է խոսել վերազգային կորպորացիաներից, որոնք աշխարհով մեկ ցրված են, սակայն հայ ազգը, ունենալով սփյուռք, որն իր անսահմանափակ հնարավորություններով հենց այդպիսի վերազգային ցանցային կառույցի է նման, այդ ներուժն այսօր չի օգտագործվում։Համեմատության համար Վարդանյանը նշեց, որ Իսրայելն ունի նման վերազգային կորպորացիա, որի ներուժը, ի տարբերություն Հայաստանի, լիովին օգտագործում է։«Տեսնում ենք, թե ինչպես է Իսրայելն օգտագործում այդ ներուժը, երբ չի ասում, որ դա իրեն խանգարում է, այլ հակառակը` ընդունում է, որ դա իր համար ներուժի աղբյուր է։ Հայաստանի դեպքում տեսնում ենք, որ պետական մակարդակով պայքար է գնում սփյուռքի դեմ, նսեմացվում է նրա դերը, ծաղրվում է, երբեմն խոսում են նույն բառապաշարով, ինչ Թուրքիան ու Ադրբեջանը»,–ասաց Վարդանյանը։Նա շեշտեց, որ Թուրքիան անընդհատ ցանկացել է Հայաստանի համար սփյուռքի դերը նվազեցնել, այն սփյուռքի, որի կառույցներից շատերը ստեղծվել են Հայոց ցեղասպանության հետևանքով։ Վարդանյանն ասում է` ՀՀ իշխանությունները շատ են սիրում ամեն ինչի մասին դրամով խոսել, ուստի թող գիտակցեն, որ սփյուռքի նման հզոր կառույց ստեղծելը միլիարդավոր դոլարների ծախս է։Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ սփյուռքն անպայման կարձագանքի, եթե պետությունը դիմի իր հայրենակիցների օգնությանը։ Սակայն այսօրվա իրականությունն այն է, իշխանությունները դիտավորյալ հրաժարվում են սփյուռքի օգնությունից։ Խնդիրն էլ ավելի է խորանում, երբ մեծանուն հայերին արգելում են Հայաստան մուտք գործել վարչապետի հասցեին թթու խոսք ասելու համար։Հայաստանյան ընտրություններ – 2026. քարեր նետելու ժամանա՞կն էԱնդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` Վարդանյանը նշեց, որ կա իրական հնարավորություն երկրում քաղաքական փոփոխություն անելու համար, քանի որ անցնող տարիների ընթացքում կուտակված դժգոհությունը հանգեցրել է նրան, որ հասարակության գրեթե 70 %–ն ընդդիմադիր է ՔՊ–ին, սակայն վատն այն է, որ ընդդիմադիր դաշտում դեռ չկա այն քաղաքական ուժը, որը կհամախմբի այդ 70 % ընդդիմադիր հասարակությանը։Վարդանյանը նաև շեշտում է, որ անկախ ամեն ինչից, շատ լավ է, որ տարբեր ընդդիմադիր ուժեր իրենց ծրագրերով ու առաջարկներով մասնակցում են ընտրություններին ու քաղաքացիներին տալիս հնարավորություն այս կամ այն ուժին ընտրելու։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։Ապրիլի 4–ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/10/98853873_89:0:1512:1067_1920x0_80_0_0_5219de9dbb6fab8b80f16452efa15465.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քրիստինե վարդանյան, սփյուռք, ընդդիմություն, իշխանություն, հայաստան
ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, քրիստինե վարդանյան, սփյուռք, ընդդիմություն, իշխանություն, հայաստան
Մեզ պետք է սփյուռքի ուժը, նման հզոր կառույց ստեղծելը միլիարդավոր դոլարներ արժե. Վարդանյան
23:05 14.04.2026 (Թարմացված է: 15:33 15.04.2026) Ընդդիմադիր պատգամավորը նշում է, որ իշխանությունները դիտավորյալ հրաժարվում են սփյուռքի օգնությունից։ Խնդիրը էլ ավելի է խորանում, երբ մեծանուն հայերին արգելում են Հայաստան մուտք գործել վարչապետի հասցեին թթու խոսք ասելու համար։
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Հայաստանի իշխանությունները միտումնավոր հրաժարվում են սփյուռքի օգնությունից, հետո բողոքում են, որ չունեն արտաքին ճնշմանը դիմակայելու ներուժ, այնինչ Հայաստանում ստեղծված իրավիճակում սփյուռքի ներուժից չօգտվելն անթույլատրելի շքեղություն ու շռայլություն է։ Այս մասին Sputnik Արմենիայի «Աբովյան time» հաղորդման ժամանակ ասաց ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Ավելի վաղ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար
Զարեհ Սինանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել էր` սփյուռքում կան կառույցներ, որոնք գտնում են, որ կարող են այրել ՀՀ կառավարության հետ կամուրջները, այդ ամենը տեսնելով` ՀՀ կառավարությունն էլ պատասխան քայլերի է դիմում։ Նա ընդգծել էր, որ ՀՀ կառավարությունը սահմանափակ ժամանակ ու ռեսուրսներ ունի, ուստի կենտրոնանում են սփյուռքի այն մեծամասնության վրա, որոնք ոչ միայն որևէ խնդիր չունեն ՀՀ կառավարության հետ, այլև ընդհակառակը` «առողջ գնահատական են տալիս ՀՀ իշխանության վարած քաղաքականությանը»։
Քրիստինե Վարդանյանի խոսքով` այսօր Հայաստանում շատ մոդայիկ է խոսել վերազգային կորպորացիաներից, որոնք աշխարհով մեկ ցրված են, սակայն հայ ազգը, ունենալով սփյուռք, որն իր անսահմանափակ հնարավորություններով հենց այդպիսի վերազգային ցանցային կառույցի է նման, այդ ներուժն այսօր չի օգտագործվում։
Համեմատության համար Վարդանյանը նշեց, որ Իսրայելն ունի նման վերազգային կորպորացիա, որի ներուժը, ի տարբերություն Հայաստանի, լիովին օգտագործում է։
«Տեսնում ենք, թե ինչպես է Իսրայելն օգտագործում այդ ներուժը, երբ չի ասում, որ դա իրեն խանգարում է, այլ հակառակը` ընդունում է, որ դա իր համար ներուժի աղբյուր է։ Հայաստանի դեպքում տեսնում ենք, որ պետական մակարդակով պայքար է գնում սփյուռքի դեմ, նսեմացվում է նրա դերը, ծաղրվում է, երբեմն խոսում են նույն բառապաշարով, ինչ Թուրքիան ու Ադրբեջանը»,–ասաց Վարդանյանը։
Նա շեշտեց, որ Թուրքիան անընդհատ ցանկացել է Հայաստանի համար սփյուռքի դերը նվազեցնել, այն սփյուռքի, որի կառույցներից շատերը ստեղծվել են Հայոց ցեղասպանության հետևանքով։ Վարդանյանն ասում է` ՀՀ իշխանությունները շատ են սիրում ամեն ինչի մասին դրամով խոսել, ուստի թող գիտակցեն, որ սփյուռքի նման հզոր կառույց ստեղծելը միլիարդավոր դոլարների ծախս է։
«Մենք սփյուռքում ունենք ազդեցիկ համայնքներ, ազդեցիկ անհատներ, տարբեր երկրների պետական համակարգում ինտեգրված մարդիկ, մտավոր ահռելի ներուժ, աշխարհի լավագույն համալսարաններում դասավանդող հայեր, աշխարհի տարբեր բանակներում ծառայած սպաներ... Հիմա մենք` որպես պետություն, օգտվո՞ւմ ենք այս ներուժից, թե՞ մերժում ենք»,–ասաց Վարդանյանը։
Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ սփյուռքն անպայման կարձագանքի, եթե պետությունը դիմի իր հայրենակիցների օգնությանը։ Սակայն այսօրվա իրականությունն այն է, իշխանությունները դիտավորյալ հրաժարվում են սփյուռքի օգնությունից։ Խնդիրն էլ ավելի է խորանում, երբ մեծանուն հայերին արգելում են Հայաստան մուտք գործել վարչապետի հասցեին թթու խոսք ասելու համար։
Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին` Վարդանյանը նշեց, որ կա իրական հնարավորություն երկրում քաղաքական փոփոխություն անելու համար, քանի որ անցնող տարիների ընթացքում կուտակված դժգոհությունը հանգեցրել է նրան, որ հասարակության գրեթե 70 %–ն ընդդիմադիր է ՔՊ–ին, սակայն վատն այն է, որ ընդդիմադիր դաշտում դեռ չկա այն քաղաքական ուժը, որը կհամախմբի այդ 70 % ընդդիմադիր հասարակությանը։
Վարդանյանը նաև շեշտում է, որ անկախ ամեն ինչից, շատ լավ է, որ տարբեր ընդդիմադիր ուժեր իրենց ծրագրերով ու առաջարկներով մասնակցում են ընտրություններին ու քաղաքացիներին տալիս հնարավորություն այս կամ այն ուժին ընտրելու։
«Սուտ է, որ ձեզ ասում են՝ ում էլ ընտրեք, մեկ է, այս մեկին բերելու են, նշանակեն։ Չէ, ժողովուրդ ջան, ում ընտրեք, ինքն էլ դառնալու ղեկավար։ Հլը գնացեք «50+1» ձայն տվեք ինչ–որ ուժի, տեսնեմ` ո՞նց ղեկավար չեն դառնալու։ Ուղղակի իշխանություններն ընդդիմադիր ուժերին պայմանական մի տանիքի տակ հավաքելով` փորձում են դեմոնիզացնել, թե նրանք պատերազմի կուսակցություն են։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ ֆավորիտ ուժերը նվազագույնը անցողիկ շեմը հաղթահարելու են»,–ասաց Վարդանյանը։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով, որը կկոչվի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»։ Ընտրություններին մասնակցելու է նաև ԲՀԿ–ն, որի առաջնորդ
Գագիկ Ծառուկյանն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին
կմասնակցեն միասին։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ
հայտարարել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Ապրիլի 4–ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միաձայն ընտրեց առաջիկա խորհրդարանական ընտրություններում վարչապետի իր թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին։