https://arm.sputniknews.ru/20260409/spjurqum-vomanq-misht-khaghic-durs-klinen-sinanjany-pashinjani-hajtararutjan-masin-100807686.html
Սփյուռքում ոմանք միշտ խաղից դուրս կլինեն. Սինանյանը` Փաշինյանի հայտարարության մասին
Սփյուռքում ոմանք միշտ խաղից դուրս կլինեն. Սինանյանը` Փաշինյանի հայտարարության մասին
Sputnik Արմենիա
Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ իրենք կենտրոնանում են սփյուռքի այն մեծամասնության վրա, որոնք որևէ խնդիր չունեն ՀՀ կառավարության հետ։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T13:13+0400
2026-04-09T13:13+0400
2026-04-09T13:13+0400
հայաստան
սփյուռք
զարեհ սինանյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654314_0:0:1601:901_1920x0_80_0_0_5146c3e52a2990a3cd41ebe9f343b01c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Սփյուռքում կան կառույցներ, որոնք գտնում են, որ կարող են այրել ՀՀ կառավարության հետ կամուրջները, այդ ամենը տեսնելով` ՀՀ կառավարությունն էլ պատասխան քայլերի է դիմում։ ՀՀ կառավարությունում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը։Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բազմաթիվ մարդիկ խոսում են սփյուռքի մասին, բայց հավաքական սփյուռքը չեն ներկայացնում` չնայած որ իրենք էլ սփյուռքից են։ Նրա խոսքով` այդ անձինք սփյուռքում ճնշող փոքրամասնություն են, լուսանցքային կազմակերպություններ, և ՀՀ կառավարությունը այդ կազմակերպությունների հետ ավելի քիչ է գործ ունենալու և ի վերջո ընդհանրապես գործ չի ունենալու։Սինանյանը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, ընդգծեց, որ իրենք բաց դռների քաղաքականություն են վարում և այդ դուռը միշտ բաց են պահում այն հայրենակիցների առաջ, որոնք կամուրջներ չեն այրում։Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը սահմանափակ ժամանակ ու ռեսուրսներ ունի, ուստի կենտրոնանում են սփյուռքի այն մեծամասնության վրա, որոնք ոչ միայն որևէ խնդիր չունեն ՀՀ կառավարության հետ, այլև ընդհակառակը` առողջ գնահատական են տալիս ՀՀ իշխանության վարած քաղաքականությանը։Սփյուռքի կառույցներին հրահանգ չի եղել Արցախի մասին չխոսելու, բայց Սինանյանն իր չափը գիտի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0c/0f/52654314_0:0:1423:1067_1920x0_80_0_0_333f5300a4b610daf04d46419d2193d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սփյուռք, զարեհ սինանյան, նիկոլ փաշինյան
հայաստան, սփյուռք, զարեհ սինանյան, նիկոլ փաշինյան
Սփյուռքում ոմանք միշտ խաղից դուրս կլինեն. Սինանյանը` Փաշինյանի հայտարարության մասին
Զարեհ Սինանյանն ընդգծեց, որ իրենք կենտրոնանում են սփյուռքի այն մեծամասնության վրա, որոնք որևէ խնդիր չունեն ՀՀ կառավարության հետ։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Սփյուռքում կան կառույցներ, որոնք գտնում են, որ կարող են այրել ՀՀ կառավարության հետ կամուրջները, այդ ամենը տեսնելով` ՀՀ կառավարությունն էլ պատասխան քայլերի է դիմում։ ՀՀ կառավարությունում
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը։
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բազմաթիվ մարդիկ խոսում են սփյուռքի մասին, բայց հավաքական սփյուռքը չեն ներկայացնում` չնայած որ իրենք էլ սփյուռքից են։ Նրա խոսքով` այդ անձինք սփյուռքում ճնշող փոքրամասնություն են, լուսանցքային կազմակերպություններ, և ՀՀ կառավարությունը այդ կազմակերպությունների հետ ավելի քիչ է գործ ունենալու և ի վերջո ընդհանրապես գործ չի ունենալու։
Սինանյանը, անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, ընդգծեց, որ իրենք բաց դռների քաղաքականություն են վարում և այդ դուռը միշտ բաց են պահում այն հայրենակիցների առաջ, որոնք կամուրջներ չեն այրում։
«Եթե կարելի է կամուրջներն այրել ՀՀ կառավարության հետ և դա նորմալ համարել, բնական է, որ մենք էլ համապատասխան քայլերին կդիմենք։ Ավելի շուտ` մենք պարզապես կշարունակենք մեր աշխատանքը, իսկ իրենք միշտ խաղից դուրս վիճակում կլինեն»,– ասաց Սինանյանը։
Նա ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը սահմանափակ ժամանակ ու ռեսուրսներ ունի, ուստի կենտրոնանում են սփյուռքի այն մեծամասնության վրա, որոնք ոչ միայն որևէ խնդիր չունեն ՀՀ կառավարության հետ, այլև ընդհակառակը` առողջ գնահատական են տալիս ՀՀ իշխանության վարած քաղաքականությանը։