https://arm.sputniknews.ru/20260413/khakhtumnery-sharunakvum-en-18-tarekan-davit-minasjani-pastabann-ahazangum-e-100940410.html
Խախտումները շարունակվում են․ 18 տարեկան Դավիթ Մինասյանի փաստաբանն ահազանգում է
Խախտումները շարունակվում են․ 18 տարեկան Դավիթ Մինասյանի փաստաբանն ահազանգում է
Sputnik Արմենիա
Լուսինե Մարտիրոսյանը հայտնում է, որ մինչ այս պահը չեն ստացել քննիչի՝ մեղադրյալի և պաշտպանների նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու մասին բողոքի... 13.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-13T14:24+0400
2026-04-13T14:24+0400
2026-04-13T14:25+0400
հայաստան
լուսինե մարտիրոսյան
դավիթ մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100424984_0:67:1280:787_1920x0_80_0_0_9f3975940c0c224b9b70764b9f4de8d7.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Քննիչը դեռ չի տրամադրել Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով բոլոր նյութերը։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։Մարտի 11-ին փաստաբանը հայտնել էր, որ Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է։Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100424984_72:0:1209:853_1920x0_80_0_0_7c7a20fd50a0b189e7edbe53c070c105.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լուսինե մարտիրոսյան, դավիթ մինասյան
հայաստան, լուսինե մարտիրոսյան, դավիթ մինասյան
Խախտումները շարունակվում են․ 18 տարեկան Դավիթ Մինասյանի փաստաբանն ահազանգում է
14:24 13.04.2026 (Թարմացված է: 14:25 13.04.2026) Լուսինե Մարտիրոսյանը հայտնում է, որ մինչ այս պահը չեն ստացել քննիչի՝ մեղադրյալի և պաշտպանների նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու մասին բողոքի պատասխանը։
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ Քննիչը դեռ չի տրամադրել Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով բոլոր նյութերը։
Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Մարտի 11-ին փաստաբանը
հայտնել էր, որ Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է։
«Շարունակվում են խախտումները։ Ժամը 13:50-ի դրությամբ քննիչը դեռ չի տրամադրել Դավիթ Մինասյանի գործով ամբողջ նյութերը, այն պայմաններում, երբ նախաքննության ավարտ հայտարարելուց հետո սահմանափակել էր նյութերին ծանոթանալու պաշտպանների ժամկետը` այն սահմանելով այսօր` մինչև ժամը 14:00-ն։ Ի դեպ, մինչ այս պահը չենք ստացել նաև քննիչի՝ մեղադրյալի և պաշտպանների նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու մասին ապրիլի 11-ի որոշման դեմ նույն օրը դատախազին ներկայացված բողոքիս պատասխանը»,- գրել է Մարտիրոսյանը։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ
Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները
խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին
2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին
Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։