https://arm.sputniknews.ru/20260403/18amja-davity-abvovjan-qkh-e-teghapvokhvum-dprvocakan-krtutjuny-chyndhatelu-hamar-qkts-100583056.html
18–ամյա Դավիթը «Աբովյան» ՔԿՀ է տեղափոխվում դպրոցական կրթությունը չընդհատելու համար․ ՔԿԾ
18–ամյա Դավիթը «Աբովյան» ՔԿՀ է տեղափոխվում դպրոցական կրթությունը չընդհատելու համար․ ՔԿԾ
Sputnik Արմենիա
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 18-ամյա դպրոցականին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում են «Աբովյան»։ 03.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-03T11:50+0400
2026-04-03T11:50+0400
2026-04-03T11:53+0400
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
դավիթ մինասյան
կալանք
երիտասարդ
միջադեպ
https://cdn.am.sputniknews.ru/img/1633/57/16335750_0:0:1501:844_1920x0_80_0_0_57a28735f20ac5e56c0afac6c8f8119b.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվում է «Աբովյան» ՔԿՀ, որպեսզի չընդհատվի նրա կրթությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։Ավելի վաղ Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ։Հավելենք, որ 18–ամյա Դավիթ Մինասյանը սովորում է ավագ դպրոցի 12–րդ դասարանում։ «Աբովյան» ՔԿՀ-ն նախատեսված է կանանց և անչափահասների համար, սակայն օրենքը թույլ է տալիս, որ չափահաս դառնալուց հետո մինչև 21 տարեկան անձը մնա «Աբովյան» ՔԿՀ-ում, եթե դրսևորել է դրական վարքագիծ։ Անչափահասները դպրոցական կրթություն են ստանում հենց քրեակատարողական հիմնարկում։Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1633/57/16335750_70:0:1403:1000_1920x0_80_0_0_423b221c325f1de71ce04af7a0895a94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրեակատարողական հիմնարկ (քկհ), դավիթ մինասյան, կալանք, երիտասարդ, միջադեպ
քրեակատարողական հիմնարկ (քկհ), դավիթ մինասյան, կալանք, երիտասարդ, միջադեպ
18–ամյա Դավիթը «Աբովյան» ՔԿՀ է տեղափոխվում դպրոցական կրթությունը չընդհատելու համար․ ՔԿԾ
11:50 03.04.2026 (Թարմացված է: 11:53 03.04.2026) Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 18-ամյա դպրոցականին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում են «Աբովյան»։
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը տեղափոխվում է «Աբովյան» ՔԿՀ, որպեսզի չընդհատվի նրա կրթությունը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։
Ավելի վաղ Դավիթի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում են «Աբովյան» ՔԿՀ։
«Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,- հայտնեց Նավիկյանը։
Հավելենք, որ 18–ամյա Դավիթ Մինասյանը սովորում է ավագ դպրոցի 12–րդ դասարանում։ «Աբովյան» ՔԿՀ-ն նախատեսված է կանանց և անչափահասների համար, սակայն օրենքը թույլ է տալիս, որ չափահաս դառնալուց հետո մինչև 21 տարեկան անձը մնա «Աբովյան» ՔԿՀ-ում, եթե դրսևորել է դրական վարքագիծ։ Անչափահասները դպրոցական կրթություն են ստանում հենց քրեակատարողական հիմնարկում։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ
Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները
խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։
Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ
2 ամսով կալանավորվեց։