https://arm.sputniknews.ru/20260331/surb-anna-ekeghecu-mijadepi-masnakicneri-nkatmamb-qreakan-varujt-e-nakhadzernvel-qk-100420081.html
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակիցների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակիցների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Sputnik Արմենիա
Միջադեպի մասնակիցներից 2–ը երկվորյակ եղբայրներ են։ 31.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-31T09:26+0400
2026-03-31T09:26+0400
2026-03-31T09:31+0400
հհ քննչական կոմիտե
եկեղեցի
հայ առաքելական եկեղեցի
միջադեպ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100373827_1:0:1500:843_1920x0_80_0_0_43da42c657b53acc0535426306f20568.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների խատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։Մարտի 29–ին հայտնել էինք, որ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։Ըստ ՔԿ խոսնակի տարածած հաղորդագրության` 19–ամյա երկվորյակ եղբայրներից մեկի` Դավիթ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։Մյուս եղբայրը` Միքայել Մինասյանը, մեղադրվում է խուլիգանությանն աջակցելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելու հոդվածներով։Միջադեպի 3–րդ մասնակցի` Գևորգ Գևորգյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանությունը կազմակերպելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու հոդվածներով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100373827_188:0:1312:843_1920x0_80_0_0_812b101d582ad6fd7b27853484339d97.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ քննչական կոմիտե, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, միջադեպ, նիկոլ փաշինյան
հհ քննչական կոմիտե, եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի, միջադեպ, նիկոլ փաշինյան
Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակիցների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
09:26 31.03.2026 (Թարմացված է: 09:31 31.03.2026) Միջադեպի մասնակիցներից 2–ը երկվորյակ եղբայրներ են։
ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների խատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Մարտի 29–ին
հայտնել էինք, որ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ ՀՀ վարչապետը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով 3 անձ ձերբակալվեց։ Նրանցից 2–ը երկվորյակ
եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները։
Ըստ ՔԿ խոսնակի տարածած հաղորդագրության` 19–ամյա երկվորյակ եղբայրներից մեկի` Դավիթ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։
Մյուս եղբայրը` Միքայել Մինասյանը, մեղադրվում է խուլիգանությանն աջակցելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելու հոդվածներով։
Միջադեպի 3–րդ մասնակցի` Գևորգ Գևորգյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանությունը կազմակերպելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելու հոդվածներով: