https://arm.sputniknews.ru/20260411/18amja-davit-minasjani-gvortsvov-nakhaqnnutjunn-avartvel-e-pastabany-mtahvogvats-e-100892658.html
18–ամյա Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է. փաստաբանը մտահոգված է
18–ամյա Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է. փաստաբանը մտահոգված է
Sputnik Արմենիա
Փաստաբանը կարծում է, որ վարույթն իրականացնող մարմնի նպատակն է կանխել տղային ազատ արձակելու հնարավորությունը։ 11.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-11T13:55+0400
2026-04-11T13:55+0400
2026-04-11T13:55+0400
հայաստան
սուրբ աննա եկեղեցի
դավիթ մինասյան
կալանք
հհ քննչական կոմիտե
փաստաբան
լուսինե մարտիրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100424961_0:67:1280:787_1920x0_80_0_0_945c85a43770d210d50089d6eed8379f.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Տեղեկությունը հայտնում է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը:Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1f/100424961_72:0:1209:853_1920x0_80_0_0_83e2f699ade6e36e65c3ab69e004c794.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սուրբ աննա եկեղեցի, դավիթ մինասյան, կալանք, հհ քննչական կոմիտե, փաստաբան, լուսինե մարտիրոսյան
հայաստան, սուրբ աննա եկեղեցի, դավիթ մինասյան, կալանք, հհ քննչական կոմիտե, փաստաբան, լուսինե մարտիրոսյան
18–ամյա Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է. փաստաբանը մտահոգված է
Փաստաբանը կարծում է, որ վարույթն իրականացնող մարմնի նպատակն է կանխել տղային ազատ արձակելու հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Տեղեկությունը հայտնում է փաստաբան
Լուսինե Մարտիրոսյանը:
«Քիչ առաջ` ոչ աշխատանքային օրով, Դավիթ Մինասյանի գործով վարույթն իրականացնող մարմինը հայտարարեց նախաքննության ավարտի մասին: Այս գործողությունը վկայում է այն մասին, որ նրանց նպատակն է կանխել ապրիլի 17-ին վերաքննիչ դատարանի որոշմամբ Դավիթ Մինասյանին ազատ արձակելու հնարավորությունը»,- գրել է Մարտիրոսյանը ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ
Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները
խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին
2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին
Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
նրա առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, այնտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։