https://arm.sputniknews.ru/20260329/hajtni-e-surb-anna-ekeghecu-bakum-dzerbakalvatsneri-inqnutjuny-100378043.html
Հայտնի է Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալվածների ինքնությունը
Հայտնի է Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալվածների ինքնությունը
Sputnik Արմենիա
Նրանցից երկուսը եղբայրներ են, սովորում են դպրոցում։ 29.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-29T19:12+0400
2026-03-29T19:12+0400
2026-03-29T19:14+0400
ձերբակալություն
եկեղեցի
նիկոլ փաշինյան
միջադեպ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100373782_0:0:1500:844_1920x0_80_0_0_dfdc3769eabd0b59214a678c14742578.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր ձերբակալված 3 անձից 2–ը եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները, նրանք դպրոցական են։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե ՄարտիրոսյանըՔննչական կոմիտեից Sputnik Արմենիային հայտնեցին, որ եղբայրները երկվորյակներ են, նրանք չափահաս են։Ինչ վերաբերում է երրորդ ձերբակալվածին, ապա փաստաբանը հայտնեց, որ նա Գևորգ Գևորգյանն է, բայց քանի որ վերջինիս գործով ինքը չի զբաղվում, այլ մանրամասներ չհայտնեց։Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։ ՆԳՆ–ից հայտնել են որ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100373782_188:0:1313:844_1920x0_80_0_0_c91d668984ad469d98cce03e6bf74fb4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձերբակալություն, եկեղեցի, նիկոլ փաշինյան, միջադեպ
ձերբակալություն, եկեղեցի, նիկոլ փաշինյան, միջադեպ
Հայտնի է Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալվածների ինքնությունը
19:12 29.03.2026 (Թարմացված է: 19:14 29.03.2026) Նրանցից երկուսը եղբայրներ են, սովորում են դպրոցում։
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի - Sputnik. Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր ձերբակալված 3 անձից 2–ը եղբայրներ են` Դավիթ և Միքայել Մինասյանները, նրանք դպրոցական են։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը
«Այս պահին գտնվում են Կենտրոնի քննչական բաժնում, նրանք ձերբակալված են, նախաձեռնվել է քրեական վարույթ, մեղադրանք դեռ չկա»,– ասաց փաստաբանը։
Քննչական կոմիտեից
Sputnik Արմենիային հայտնեցին, որ եղբայրները երկվորյակներ են, նրանք չափահաս են։
Ինչ վերաբերում է երրորդ ձերբակալվածին, ապա փաստաբանը հայտնեց, որ նա Գևորգ Գևորգյանն է, բայց քանի որ վերջինիս գործով ինքը չի զբաղվում, այլ մանրամասներ չհայտնեց։
Հիշեցնենք, որ այսօր Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս էր գալիս տաճարից՝ անցնելով ծխականների շարքերով, նրանցից մեկը վրդովված դիմեց թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Հավաքվածներից մեկն էլ շարքի հետևից փորձեց հարվածել Փաշինյանի ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը թիկնապահներին հրահանգեց հանգիստ մնալ ու չմիջամտել։
ՆԳՆ–ից հայտնել են որ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ։