https://arm.sputniknews.ru/20260409/mipn-arajarkel-e-qnnarkel-18-amja-daviti-nkatmamb-ajlyntranqajin-khapanman-mijvoci-harcy-100816297.html
ՄԻՊ–ն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի հարցը
ՄԻՊ–ն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի հարցը
Sputnik Արմենիա
Մանասյանը նշել է, որ չի կարող ասել, թե որքանով է կալանքը համատեղելի նրա առողջական վիճակի հետ, քանի որ որոշում կայացնողը դատարանն է։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T15:48+0400
2026-04-09T15:48+0400
2026-04-09T15:48+0400
կալանք
հիվանդանոց
անահիտ մանասյան
հհ միպ
մարդու իրավունքների պաշտպան (միպ)
դավիթ մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100258608_0:87:1600:988_1920x0_80_0_0_b6ce7e71f64f96ec71e9d41df9e0b1eb.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը: Այս մասին Մանասյանն այսօր ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջում են ազատ արձակել դպրոցական Դավիթ Մինասյանին կամ գոնե խափանման այլ միջոց սահմանել։ Նրանք հանդիպում էին պահանջում գխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։ Սակայն վերջինս ո՛չ իջավ ցուցարարների մոտ, ո՛չ ցուցարարներին հրավիրեց նրանց:ՀՀ ՄԻՊ-ը լրագրողների հետ զրույցում չի հստակեցրել, թե կոնկրետ ում է այդ առաջարկով դիմել։Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է 18-ամյա երիտասարդի կալանքը համատեղելի նրա առողջական վիճակի հետ, Մանասյանը նշեց՝ որոշում կայացնողը դատարանն է։Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1a/100258608_99:0:1520:1066_1920x0_80_0_0_aab5f6f5af155dc75fabea77557826d3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կալանք, հիվանդանոց, անահիտ մանասյան, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), դավիթ մինասյան
կալանք, հիվանդանոց, անահիտ մանասյան, հհ միպ, մարդու իրավունքների պաշտպան (միպ), դավիթ մինասյան
ՄԻՊ–ն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի հարցը
Մանասյանը նշել է, որ չի կարող ասել, թե որքանով է կալանքը համատեղելի նրա առողջական վիճակի հետ, քանի որ որոշում կայացնողը դատարանն է։
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն առաջարկել է քննարկել 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցի կիրառումը: Այս մասին Մանասյանն այսօր ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ Հայաստանի գլխավոր դատախազ
Աննա Վարդապետյանից պահանջում են ազատ արձակել դպրոցական Դավիթ Մինասյանին կամ գոնե խափանման այլ միջոց սահմանել։ Նրանք հանդիպում էին պահանջում գխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։ Սակայն վերջինս ո՛չ իջավ ցուցարարների մոտ, ո՛չ ցուցարարներին հրավիրեց նրանց:
ՀՀ ՄԻՊ-ը լրագրողների հետ զրույցում չի հստակեցրել, թե կոնկրետ ում է այդ առաջարկով դիմել։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է 18-ամյա երիտասարդի կալանքը համատեղելի նրա առողջական վիճակի հետ, Մանասյանը նշեց՝ որոշում կայացնողը դատարանն է։
«Բայց հաշվի առնելով անձի առողջական վիճակի առնչությամբ առկա փաստաթղթերը, կրթության իրավունքի հետ կապված հարցերը և այլն, ես առաջարկել եմ քննարկել այլընտրանքային խափանման միջոցի քննարկումը»,- ասել է նա։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ
Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները
խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին
2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին
Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։