00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:33
26 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Դատախազության դիմաց բողոքի ակցիա է Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխելու պահանջով

© SputnikАкция в поддержку 18-летнего Давида Минасяна, арестованного после инцидента в церкви Св.Анны (9 апреля 2026). Еревaн
Акция в поддержку 18-летнего Давида Минасяна, арестованного после инцидента в церкви Св.Анны (9 апреля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2026
Բաժանորդագրվել
Աննա Հովհաննիսյանը նշեց, եթե Դավիթ Մինասյանին մի բան լինի կալանավայրում, դա իրավապահների խղճին է լինելու:
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Ազատ արձակել դպրոցական Դավիթ Մինասյանին կամ գոնե սահմանել այլ պատժամիջոց. Դատախազության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիների և հանրային դեմքերի պահանջն է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից:
«Ուզում ենք իջնի ու զրուցի, լսի մեզ: Մենք փոխանցեցինք մեր խնդրանքը ոստիկանների միջոցով, ասացին, որ կարող են 2 մարդ ուղեկցել, որ գրավոր նամակը հանձնեք: Սակայն մեզ համար բավարար չէ. մեր ցանկությունը շենքի ներս մտնելը չէ, այլ տիկին Վարդապետյանի հետ հանդիպումը: Եթե գոնե հանդիպում լինի մի քանի օր հետո, ապա կհամաձայնենք»,- ասաց «Իմոնք» բարեգործական հիմնադրամի ղեկավար Աննա Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը հավելեց, որ Դավիթի պարագայում չի ցանկանում շեշտը դրվի միայն նրա բազմաթիվ հիվանդությունների վրա:
«Հիվանդությունները պարտադիր պետք է հաշվի առնվեն, սակայն չափահասության տարիքը նոր հատած տղան կարող է նեղվել դրանից, և զգայուն արձագանք առաջանա, երբ նրան եկեղեցու ներսում՝ աղոթքի ժամանակ, հրում կամ այս ու այն կողմ են տանում: Եթե նրան կալանավորեն ու, Աստված չանի, մի բան լինի, այս ամենը նրանց խղճին է լինելու»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ սոցիալական հարթակներով 4000-ից ավելի ստորագրությամբ նամակ են հանձնել ՄԻՊ Անահիտ Մանասյանին, սակայն ՄԻՊ-ի պատասխանը նրանց չի գոհացրել:
© SputnikԱննա Հովհաննիսյան
Акция в поддержку 18-летнего Давида Минасяна, арестованного после инцидента в церкви Св.Анны (9 апреля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2026
Աննա Հովհաննիսյան
«Սկզբից ու վերջից մի հատված եմ կարդացել Մանասյանի պատասխանից, քանի որ այդքան առողջություն չունեմ ոչինչ չասող այդքան երկար տեքստեր կարդալու: Պատշաճ արձագանք չէր, անընդունելի էր ՄԻՊ-ի հայտարարությունը: Ի դեպ ասեմ, որ որևէ վիրավորանք չի եղել, քանի որ մեր խնդիրն ինչ-որ մեկին վիրավորելը չէ. ավելին՝ որոշ մեկնաբանություններ, որոնք կարող էին վիրավորանք պարունակել, անձամբ ջնջել եմ»,- շարունակեց Աննա Հովհաննիսյանը:
Դերասանուհի Անաիս Սարդարյան էլ շեշտեց, որ ինքը միանշանակ դատապարտում է ցանկացած բռնություն:
«Սակայն հետևելով եկեղեցու ներսի կադրերին՝ միանշանակ որևէ բռնություն չեմ տեսնում: Եթե Դավիթը ձեռքը գցել է, ընկել է գետնին ու դրանից հետո ունի կալանքի հետ անհամատեղելի բազմաթիվ հիվանդություններ, այդ երեխան չպետք է կալանավորվի: Այսօր այստեղ եմ, որ այդ վերևի մարդուն (գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին - խմբ.) ասեմ, որ այս երկրում խոսքը, քաղաքական հայացքները միանգամից կալանքի տակ են տարվում: Լավ գիտենք, որ օրենքով նաև տնային կալանք ու այլ խափանման միջոցներ են կիրառվում»,- նշեց Սարդարյանը:
© SputnikԱնաիս Սարդարյան
Акция в поддержку 18-летнего Давида Минасяна, арестованного после инцидента в церкви Св.Анны (9 апреля 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.04.2026
Անաիս Սարդարյան
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
© Sputnik

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

Բողոքի ակցիա դատախազության դիմաց - Sputnik Արմենիա
1/7

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

© Sputnik

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

Բողոքի ակցիա դատախազության դիմաց - Sputnik Արմենիա
2/7

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

© Sputnik

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

Բողոքի ակցիա դատախազության դիմաց - Sputnik Արմենիա
3/7

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

© Sputnik

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

Բողոքի ակցիա դատախազության դիմաց - Sputnik Արմենիա
4/7

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

© Sputnik

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

Բողոքի ակցիա դատախազության դիմաց - Sputnik Արմենիա
5/7

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

© Sputnik

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

Բողոքի ակցիա դատախազության դիմաց - Sputnik Արմենիա
6/7

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

© Sputnik

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

Բողոքի ակցիա դատախազության դիմաց - Sputnik Արմենիա
7/7

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

1/7

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

2/7

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

3/7

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

4/7

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

5/7

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

6/7

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

7/7

Բողոքի ակցիա դատախազության դիմաց

Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։
Լրահոս
0