https://arm.sputniknews.ru/20260409/davit-minasjani-arvoghjakan-vitshaky-zhvoghvovurd-jan-lav-che-pastaban-100807025.html
«Դավիթ Մինասյանի առողջական վիճակը, ժողովուրդ ջան, լավ չէ». փաստաբան
«Դավիթ Մինասյանի առողջական վիճակը, ժողովուրդ ջան, լավ չէ». փաստաբան
Sputnik Արմենիա
Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպել չհաջողվեց։ 09.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-09T13:07+0400
2026-04-09T13:07+0400
2026-04-09T13:40+0400
դավիթ մինասյան
բողոքի ակցիա
հհ գլխավոր դատախազություն
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100807212_0:0:1276:718_1920x0_80_0_0_e4f0aeab6dc311e22d50daf7837734db.jpg
ԵՐԵՎԱՆ,9 ապրիլի - Sputnik. Դպրոցական Դավիթ Մինասյանն ունի գլխացավեր, գլխապտույտ և այլ գանգատներ: Այսօր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը՝ հավելելով, որ առավոտյան է այցելել Դավիթին:«Առավոտյան եմ այցելել Դավիթին, բայց կարճ եմ տեսել՝ փորձելով չանհանգստացնել: Դավիթը լավ չի, ժողովուրդ ջան, լավ չի: Իսկ եղբայրը՝ Միքայելը, բավականին ծանր հոգեբանական վիճակում է»,- ասաց նա:Փաստաբանը հավելեց, որ Դավիթ Մինասյանի առողջական վիճակի հետ կապված բժշկական փաստաթղթերն արդեն ստացել են, սակայն դրանք դեռևս չեն ցանկանում հրապարակել:Դատախազության դիմաց հավաքվածներն իրենց հետ ունեին «Ազատություն Դավիթին», «Ոչ կամայական արդարադատությանը», «Մարդը՝ բացարձակ արժեք» և այլ գրառումներով պաստառներ:Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջում էին ազատ արձակել դպրոցական Դավիթ Մինասյանին կամ գոնե խափանման այլ միջոց սահմանել։ Նրանք հանդիպում էին պահանջում գխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։ Սակայն վերջինս ո՛չ իջավ ցուցարարների մոտ, ո՛չ ցուցարարներին հրավիրեց նրանց:Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«Դավիթ Մինասյանի առողջական վիճակը, ժողովուրդ ջան, լավ չէ». փաստաբան
Sputnik Արմենիա
«Դավիթ Մինասյանի առողջական վիճակը, ժողովուրդ ջան, լավ չէ». փաստաբան
2026-04-09T13:07+0400
true
PT1M03S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/09/100807212_26:0:983:718_1920x0_80_0_0_521e403172e7829e544698793b2fa2a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ մինասյան, բողոքի ակցիա, հհ գլխավոր դատախազություն, փաստաբան, видео
դավիթ մինասյան, բողոքի ակցիա, հհ գլխավոր դատախազություն, փաստաբան, видео
«Դավիթ Մինասյանի առողջական վիճակը, ժողովուրդ ջան, լավ չէ». փաստաբան
13:07 09.04.2026 (Թարմացված է: 13:40 09.04.2026) Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ հանդիպել չհաջողվեց։
ԵՐԵՎԱՆ,9 ապրիլի - Sputnik. Դպրոցական Դավիթ Մինասյանն ունի գլխացավեր, գլխապտույտ և այլ գանգատներ: Այսօր դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Մինասյանի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը՝ հավելելով, որ առավոտյան է այցելել Դավիթին:
«Առավոտյան եմ այցելել Դավիթին, բայց կարճ եմ տեսել՝ փորձելով չանհանգստացնել: Դավիթը լավ չի, ժողովուրդ ջան, լավ չի: Իսկ եղբայրը՝ Միքայելը, բավականին ծանր հոգեբանական վիճակում է»,- ասաց նա:
Փաստաբանը հավելեց, որ Դավիթ Մինասյանի առողջական վիճակի հետ կապված բժշկական փաստաթղթերն արդեն ստացել են, սակայն դրանք դեռևս չեն ցանկանում հրապարակել:
«Փաստաթղթերն արդեն ուղարկել ենք Վերաքննիչ քրեական դատարան: Կարծում եմ՝ այսօր վարույթ ընդունելու մասին որոշում և որոշման հրապարակման օր կհրապարակվի: Ակնկալում ենք, որ դատարանը այս բացառիկ հանգամանքները հաշվի կառնի ու շտապողականություն կդրսևորի: Խափանման միջոցի փոփոխման հիմքերն առկա են»,- ասաց փաստաբանը:
Դատախազության դիմաց հավաքվածներն իրենց հետ ունեին «Ազատություն Դավիթին», «Ոչ կամայական արդարադատությանը», «Մարդը՝ բացարձակ արժեք» և այլ գրառումներով պաստառներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազության դիմաց հավաքված մի խումբ քաղաքացիներ Հայաստանի գլխավոր դատախազ
Աննա Վարդապետյանից պահանջում էին ազատ արձակել դպրոցական Դավիթ Մինասյանին կամ գոնե խափանման այլ միջոց սահմանել։ Նրանք հանդիպում էին պահանջում գխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։ Սակայն վերջինս ո՛չ իջավ ցուցարարների մոտ, ո՛չ ցուցարարներին հրավիրեց նրանց:
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ
Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները
խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին
2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին
Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։