https://arm.sputniknews.ru/20260407/husanq-arag-kqnnen-18-amja-kalanavvorvats-daviti-gvortsvov-bvoghvoqy-varujt-e-yndunvel-100715691.html
Հուսանք արագ կքննեն․ 18-ամյա կալանավորված Դավիթի գործով բողոքը վարույթ է ընդունվել
Հուսանք արագ կքննեն․ 18-ամյա կալանավորված Դավիթի գործով բողոքը վարույթ է ընդունվել
Sputnik Արմենիա
Փաստաբանները հույս ունեն, որ բողոքը շտապ կարգով կքննվի։ 07.04.2026, Sputnik Արմենիա
2026-04-07T11:25+0400
2026-04-07T11:25+0400
2026-04-07T11:37+0400
դավիթ մինասյան
սուրբ աննա եկեղեցի
նիկոլ փաշինյան
դատարան
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100373868_0:0:1459:821_1920x0_80_0_0_1964bdd0b75ce19afc6a32d474bd7cea.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով փաստաբանների բողոքը, որով բողոքարկում են նրան 2 ամսով կալանավորելու` Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։Փաստաբանն առավոտյան այցելել է Դավիթին, նա թույլ է զգում իրեն։ Հիվանդանոցում հատուկ սննդակարգով է սնվում, տնից ուղարկված հանձնուքներն էլ տանում են «Աբովյան» ՔԿՀ, ստուգվում են, այնուհետև բերվում հիվանդանոց։ Ծնողներին էլ թույլ չեն տալիս տեսակցել, տոտալ սահմանափակումներ են դրված։Նշենք, որ ապրիլի 1-ին 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի փաստաբանները Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել։ Միջնորդել էին խափանման միջոցը վերացնելու համար, բայց նաև դիմել էին այլընտրանքային խափանման միջոցի համար։Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։Մարտի 30–ին քննիչները խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին 2 ամսով կալանավորվեց։Ապրիլի 3–ին Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բշժկական կենտրոն, որտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/1d/100373868_182:0:1277:821_1920x0_80_0_0_af666daf3419e1d43c27430d944158a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դավիթ մինասյան, սուրբ աննա եկեղեցի, նիկոլ փաշինյան, դատարան, փաստաբան
դավիթ մինասյան, սուրբ աննա եկեղեցի, նիկոլ փաշինյան, դատարան, փաստաբան
Հուսանք արագ կքննեն․ 18-ամյա կալանավորված Դավիթի գործով բողոքը վարույթ է ընդունվել
11:25 07.04.2026 (Թարմացված է: 11:37 07.04.2026) Փաստաբանները հույս ունեն, որ բողոքը շտապ կարգով կքննվի։
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել եկեղեցու միջադեպի գործով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործով փաստաբանների բողոքը, որով բողոքարկում են նրան 2 ամսով կալանավորելու` Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
«Բողոքը մակագրվել է դատավոր Ադրինե Ղուկասյանին։ Դատարանն իրավունք ունի 10-օրյա ժամկետում քննել բողոքը, բայց ակնկալում ենք, որ ամեն դեպքում, շտապ կարգով կքննի՝ հաշվի առնելով Դավիթի առողջական վիճակը»,- նշեց Մարտիրոսյանը։
Փաստաբանն առավոտյան այցելել է Դավիթին, նա թույլ է զգում իրեն։ Հիվանդանոցում հատուկ սննդակարգով է սնվում, տնից ուղարկված հանձնուքներն էլ տանում են «Աբովյան» ՔԿՀ, ստուգվում են, այնուհետև բերվում հիվանդանոց։ Ծնողներին էլ թույլ չեն տալիս տեսակցել, տոտալ սահմանափակումներ են դրված։
Նշենք, որ ապրիլի 1-ին 2 ամսով կալանավորված Դավիթ Մինասյանի փաստաբանները Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել։ Միջնորդել էին խափանման միջոցը վերացնելու համար, բայց նաև դիմել էին այլընտրանքային խափանման միջոցի համար։
Հիշեցնենք` մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում
միջադեպ տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Որոշ ժամանակ անց խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվեցին 18-ամյա երկվորյակ եղբայրներ
Դավիթ և Միքայել Մինասյաններն ու հանրային գործիչ Գևորգ Գևորգյանը։ 3 անձ ձերբակալվեց։
Մարտի 30–ին քննիչները
խուզարկություն իրականացրին տղաների բնակարանում։ Մարտի 31–ին հայտնի դարձավ, որ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված 3 տղաների նկատմամբ
քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Երկվորյակ եղբայրներից մեկի` Միքայել Մինասյանի ու Գևորգ Գևորգյանի նկատմամբ
խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը և 5 մլն դրամ գրավը։ Իսկ Դավիթ Մինասյանը ապրիլի 1–ին
2 ամսով կալանավորվեց։
Ապրիլի 3–ին
Դավիթին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Աբովյան» ՔԿՀ՝ դպրոցական կրթությունը չընդհատելու նպատակով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ
Դավիթի առողջական վիճակը վատացել է, տեղափոխել են «Աբովյան» բշժկական կենտրոն, որտեղից էլ՝ «Նաիրի» ԲԿ։